Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում
Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացնում:
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- ասացին կոմիտեից:
Կան ձերբակալված անձինք, որոնցից երկուսը քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են։