Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։

Եվ այսպես, չնայած Քոչարյանի հարցազրույցն ամբողջական և հատվածաբար տեղադրվել է բազմաթիվ հարթակներում, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մենք ուսումնասիրել ենք ընդամենը մի քանի առաջատար ԶԼՄ-ի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։

Յոթ լրատվամիջոցի ֆեյսբուքյան հարթակներում տեղադրված նյութերի ընդհանուր դիտումների պատկերը ուրբաթ օրվա դրությամբ. News.am – 313000, 5-րդ ալիք – 491653, 24News.am – 29870, Yerevan.Today - 804524, Yerkir. am – 22809, Hayeli.am – 92513, Politik. am -111754։ Յութուբյան հարթակներում պատկերը հետևյալն է. News.am 142653, 5-րդ ալիք – 304523, 24News.am – 32556, Yerevan.Today – 20075, Yerkir. am – 4866, Hayeli.am – 121537, Aravot. am -1176, Politik.am – 59552, Hraparak. am - 576, Azatutyun- 2300։ Ուսումնասիրել ենք նաև լրատվամիջոցների ինստագրամյան և տելեգրամյան էջերը, պատկերը նույնն էր։ Երկրորդ նախագահի պաշտոնական հարթակներում ևս ընդհանուր մոտ 820 հազար դիտում էր եղել։

Եվ այսպես, ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 մլն դիտում: Կրկնում ենք, որ խոսքը վերաբերում է այդ հարցազրույցը հրապարակած մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ընդամենը մի քանիսին։ Չենք ուսումնասիրել (ֆիզիկապես հնարավոր էլ չէր) ողջ լրատվական դաշտը, չենք ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների էջերը, որոնք տարածում էին տեսանյութերը, չենք ուսումնասիրել նախագահի աջակից կամ հակառակորդ գործիչների էջերը։

Նշենք նաև, որ ուսումնասիրությունը կատարվել է ուրբաթ օրը՝ մայիսի 23-ի երեկոյան. այսինքն, վստահաբար կարելի է նշել, որ դիտումներն արդեն գերազանցում են 5 միլիոնը։

Ի դեպ, շատ ավելի հետաքրքրաշարժ պատկեր է գրանցվում տեսանյութերի ներքո հավանումներն ուսումնասիրելիս։ «Փաստն» ուսումնասիրեց շուրջ 20 լրատվամիջոցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասերի ներքո նշումները։ Արձանագրեցինք, ընդհանուր առմամբ, 45 հազար դրկան և ընդամենը 7800 բացասական էմոջիներ։ Շեշտենք, որ դրանք ուսումնասիրելու համար ընտրված լրատվամիջոցների կեսից ավելին հայտնի են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ հատուկ դրական վերաբերմունքով, և ենթադրելի էր, որ այդ լրատվամիջոցներին են հետևում երկրորդ նախագահի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողները: Ու անգամ այդ պարագայում բացասական արձագանքները 5 անգամ ավելի քիչ են։ Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>