Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել են խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։
«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել են ԱԽ գրասենյակից։
--
Դժվար չի կռահել, որ բացարձակ մտացածին պատրվակ է, մանավանդ, փաշինյանական իշխանության ներկայացուցչի կողմից: Էլ ինչպե՞ս կլիներ, եթե հանկարծ Փաշինյանի ԱԽ քարտուղարը «Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին» չմասնակցեր: