Երևանի փողոցներում շատանում են փոսերը (տեսանյութ)
Երևանցիների վճարած հարկերից և տուրքերից գոյացած Երևանի բյուջեն մեծանում է, զուգահեռ Երևանի փողոցներում շատանում են փոսերը։
Երևանցիների համար գնալով թանկանում է գուքահարկը, որի հաշվին ավելանում է Երևանի սեփական եկամուտները, զուգահեռ մայրաքաղաքի ճանապարհները հարստանում են փոսերով։
Տեսանյութում Աջափնյակ վարչական շրջան֊ի մոռացված ու լքված Սիլիկյան թաղամասի միայն 2 փողոցի փոսերն են։ Սակայն ամբողջ թաղամասը գտնվում է այս վիճակում։
Հիշեցնեմ, որ Սիլիկյան թաղամասը գտնվում է Երևան համայնքի վարչական տարածքում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից