Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Կառուցելը սա է, ձեր արածին ուրիշ անուն դրեք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մինչ մենք սպասում ենք, որ պետական միջոցների աղմկահարույց փոշիացման՝ ԱՆԻՖ-ի գործով լինեն բացահայտումներ, մեղավորներ պատժվեն, գումար վերադարձվի ժողովրդին, պարզվում է՝ սննկացած ու կոռուպցիայի մեջ թաղված ԱՆԻՖ-ով շարունակում են մեր գրպանը դատարկել։ Փաշինյանի կառավարությունն այսօր որոշեց պետական բյուջեից 84,5 մլն դրամ հատկացնել ԱՆԻՖ-ի շահութահարկի վճարմանը։ Ամեն օր Նիկոլին ընդդիմությունը հարցնում է՝ ե՞րբ են պատժվելու մեղավորները, նա կատաղում է, ջղաձգվում է, կրկեսի շոու է սարքում, թեման ցրում է, ու շարունակում փող դուրս գրել։ Պատկերացնու՞մ եք, սրանք էտ 60 մլն-ը էնպես են կերել, որ իսկի հարկերի գումարը հաշիվներին չի մնացել, էլի բյուջեյից փող են տալիս, որ զրոյանան, որ կարողանան լուծարեն։ Էս էն իբր ջահել ու ազնիվ տղերքն են, էն որ ասում էիք՝ թողեք, թող աշխատեն։ Աշխատեցին, իրենք իրենց համար, հերոս հարկատուի հաշվին, իհարկե։ Տեսեք, ինչ հետաքրքիր համակարգ են ստեղծել Նիկոլենք, հա՛մ կոռուպցիան են իբր բացահայտում, բայց դե հա՛մ էլ գումար են տալիս։ Բա էլ կոռուպցիայի Էնշտեյնը, պոզով պոչով ա լինու՞մ, էսպիսի բան լսած կայի՞ք։

Այսօրվա թեմաս առաջիկայում կոռուպցիոն հուշարձանի մասին է։ ՀՀ ամեն մի քաղաքացու հաշվին պետական պարտքը կզմում է 4400 դոլարին մոտը թիվ։ Այսինքն, եթե տանը 5 անդամ եք, ուրեմն ձեր ընտանիքի հաշվով պետության կողմից արդեն պարք ունեք, որը կազմում է 22 հազար դոլար։ Խաբա՞ր էիք, չէ, չէ՞, դե հիմա լսեք։ Ուրեմն, պետական պարտքի՝ 13 մրդ դոլարի կեսը կուտակվել է հենց սրանց օրոք։ Ի՞նչ են եղել էդ գումարները։ Կարդում ենք․ դասընթացնե՞ր, քննարկումնե՞ր, համաժողովնե՞ր, կրթվե՞լ են, ինչոր բաներ են ուսումնասիրել, մի խոսքով՝ օդ, տակը բան չկա։ Երկրորդ նախագահը իր հարցազրույցում, նույն հարցն է տալիս՝ ի՞նչ եք արել, հետո նշում է, որ իր ժամանակ երբ «Լինսի» հիմնադրամով 230 մլն դոլար է մտել երկիր՝ որպես բարեգործություն, բազմաթիվ բաներ են կառուցվել․ բա 30 անգամ շատ պարտք եք արել, ո՞ւր է․ չկա պատասխան։ Այս թողարման պատրաստման ժամանակ երբ ուսումնասիրում էի Լինսի հիմնադրամով իրականացված աշխատանքները, ուղղակի զարմանալ կարելի է, ժողովուրդ։

Աշխարհահռչակ Քըրք Քըրքորյանը մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը Հայաստանի բարեկարգմանը մասնակցություն էր ունենում՝ կրկնապատկելով Համահայկական հինադրամի՝ ամեն տարի հանգանակած գումարները։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ընտրվում է նախագահ, երկու ամիս անց՝ հունիսին, Քրքորյանին հրավիրում է, Քրքորյանը ժամանում է Հայաստան․ շատ արագ նախագահ Քոչարյանի հետ հաստատվում են ջերմ հարաբերությւոններ։ Քրքորյանը հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել, և նրան հրավիրած նախագահը արդեն ուներ ծրագրեր, պատրաստել էին։ Ծրագրերը ներկայացվում են, ինչ էր կան անելու երկրում առաջնահերթ, բոլորը քննարկում են, հետո բարերարը ասում է՝ համաձայն եմ՝ թիվն ասեք։ Ու սկսում է։ «Լինս»-ի հիմնադրամով նախ տրամադրվում է 150 մլն դոլար, անցնում է ինչ-որ ժամանակ, գործը առաջ է գնում, արդյունքները ոչ միայն թղթերով են լինում, այլ պատկերացնու՞մ եք, գետնի վրա, տեսանելի ու երբ ապացուցվում է ծրագրերի արդյունավետությունը, գումարը հասցվում է մինչ 230 մլն դոլարի։ Եկեք, մի քիչ հիշեցնեմ ինչերի մասին է խոսքը, ես էլ էի մոռացել, կարդում ու էլի զարմանում էի։

Եվ այսպես, կառուցվում է ռազմավարական նշանակություն ունեցող Սևան-Դիլիջան 2257 մետր երկարությամբ ավտոմոբիլային թունելը․ 1970 թվականին սկսել էին, 1992 թվականին՝ դադարեցրել։ Այսինքն, սովետի ժամանակ 22 տարի չվերջացրած պրոյեկտը ընդամենը մեկ երկու տարում, ավարտին են հասցնում։ Անցնեմ առաջ։ Կառուցվում է Եղեգնաձոր-Մարտունի 58 կիլոմետրանոց ավտոճանապարհը՝ Վարդենյաց կամ ինչպես նախկինում ասում էին՝ Սելիմի լեռնանցքով։ Մասնագետներն ասում են, որ 1996 թվականին հաշվարկել էին, որ արժենալու է 100 մլն դոլար և ձեռք էին քաշել։ 2001 թվականին սկսում է կառուցումը, մեկուկես տարի անց՝ ավարտում, պարզվում է գիտե՞ք ինչքանով՝ 10 մլն դոլարով։ Սրանց պես՝ ուղղակի ասֆալտ չեն փռել, սարերի մեջով ճանապարհ են բացել: Այդ ճանապարհով գնալիս կտեսնեք, որ մի քանի գյուղ եք անցնում, ճանապարհը կռուցելիս էլ բարեկարգում են այդ գյուղերը։ Նորոգվում է Սևան-Մարտունի ավտոճանապարհը՝ 65 կմ, հիմնովին նորոգվում է Երևանից մինչև Դիլիջան-Այրում ճանապարհը։ Կառուցում ավարտում են Աշտարակի երկգիծ կամուրջը։ Մի հատ էդ կարգի բարձր, որակով կամուրջ ասեք, որ սարքել եք ձեր 7 մլրդ դոլար պարտքով։ 570 կիլոմետր հանրապետական ու միջպետական նշանակության ավտոճանապարհ է կառուցվել, ոչ թե ձեզ նման ասֆալտ են անում ու հլը տեխնիկան չհավաքած՝ քանդվում է։ 5 խոշոր կամուրջ են սարքել, երկու կարևոր ու խոշոր թունել: Անցնեմ առաջ, իրականում շատ-շատ է։ Կառուցում ու արդիականացնում են 10 դպրոց, Երևանում՝ 20 ամբողջական փողոց, վերակառուցվում է Հանրապետության հրապարակը: Ի միջիայլոց, այն տեսքը ինչ ունի հիմա հրապարակը, հենց դա էլ սարքում են։ Կառուցում են Սարալանջի մայրուղին ու այն կառուցելու համար լրիվ փոխում են ջրային համակարգը։ Նիկոլը խոստացել էր 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցել-նորոգել։ 7 միլիարդ պարտք են վերցրել, եսիմինչքան հարկ են հավաքել, կառուցել են 6 տարում 27 դպրոց, կառուցումն էլ տեսնում ենք, պատին կպնում ես, քարերը թափվում են։ Գարնանը փողոց են ասֆալտապանում, մինչև աշուն էլ չկա։ Ջրվեժի ճանապարհը աշունը նորոգեցին, գարունը ճանապարհ չկար արդեն, Ավինյանն ասում էր՝ դե բա աղ ու ավազ ենք ցանել քայքավել ա։ Քոչարյանի սարքած Սելիմի լեռնանցքում տարվա կեսը ձյուն է, հա աղ ու ավազ են ցանում։ 22 տարի առաջ կառուցել են, դեռ վերանորոգման կարիք չունի, խաբա՞ր եք։ Մի փողոցը 7 տարում 8 անգամ ասֆալտում եք, մեկ էլ տեսնում ենք՝ ասֆալտի նախարարի ընտանիքը դղյակ է սարքում։

Շարունակեմ, միայն «Լինսով» վերանորոգել ու կահավորել են 13 թատրոն, համերգասրահ, 7 թանգարան ու ցուցասրահ, 9 տուն-թանգարան, պատմամշակութային 4 համալիր՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ազգային պատկերասրահը, Մատենադարանը, Սունդուկյան Մայր թատրոնը և այլն և այլն։ Ընդ որում, մեկը չէին անում, հետո մյուսը, այլ՝ միաժամանակ արվել է մի քանի ծրագիր։ Էս ամենին զուգահեռ՝ 2001 թվականից Գյումրու ու Սպիտակի վերականգնումն է սկսել։ 9 բալ սեյսմակայուն շենքեր են կառուցվել, 149 շենք՝ 3674 բնակարան: Չէ, մեկ անգամ էլ ասեմ․ 149 շենք, 3674 բնակարան։ Այսինքն՝ 1988-ի երկրաշարժից տնազրկված 3674 ընտանիք, պետության կողմից բնակարան է ստացել: Դա միայն Գյումրիում ու  Սպիտակում չէ, որ կառցել ու տվելեն ժողովրդին, նաև Ստեփանավանում, Վանաձորում, Գուգարքում, Ախուրյանում։ Շենքերին զուգահեռ այդ քաղաքներում թաղամասեր ձևավորվեցին, հրապարակներ ու փողոցներ սարքվեցին, բարեկարգվեցին։ Ու ուշադրություն․ էդ ամենը ընդամենը 45 լն դոլարով։ Սկզբում հատկացվել էր 15 մլն դոլար, տեսան, որ արդյունքները գոհացնում են, Լինսի հիմնադրամը գումարներն ավելացրեց մինչև 45 մլն դոլար։ Տները տվել են անգամ կահավորված ու ջեռուցման համակարգով։ Մինչև հիմա Գյումրիում, որ ուզում են տունը գովել, ասում ն «Լինս»-ի տներից է։ Փողը Լինսին էր հատկացնում, ո՞վ էր կառուցում, պետությունը, նախագահ Քոչարյանի ծրագրավորմամբ և ղեկավարմամբ։ Էնպես չէ, որ Լինսի հիմնադրամը գալիս ասում էր՝ սա կֆինանսավորեմ, նա կանեմ, սա չեմ անի, հիմնադրամը փողը տալիս էր, պետությունը կառուցում էր, ինչը չէր հերիքում էլ, բյուջեից էր հատկացնում, գործը ավարտին հասցնում ու տալիս էր բնակչությանը։ Հիմա բա սրանք, այսինքն Նիկոլը, իր ՔՊ կառավարողներով, 7 մլրդ դոլար պարտք եք արել, Գյումրիում մի հատ գարաժ սարքած կա՞ք։ Նիկոլը մի բան, ծրագրած, հետևած, սարքած կա՞։

Ու էսքանով հանդերձ, անուն էին կպցնում․ ոչ, ժողովուրդը չէ, այ սենց Նիկոլները, իրենց մամուլներով, գրում ու տարածում էին, թե խաբար չեք, փողերը կերել են։ Ժողովուրդ ջան, էսքան բան են սարքել, 230 մլն դոլարով, 230 միլիոնը կառավարության՝ ընդամենը մեկ նիստում վերցրած արտաքին պարտքն է, որը տենց էլ չենք իմանում ստանում՝ ի՞նչ են անում։ Լինսով էդքան բան են արել, ի՞նչ ուտել։ Չարաշահումներ, ենթադրվում է, որ կարող էին լինել, բայց վերահսկումն էլ անում էր հենց գումար տվողը։ Ասում են, վերահսկման քառաստիճան համակարգ կար՝ Հայաստանյան գրասենյակը, տեխնիկական վերահսկողությունը, հեղինակային հսկողությունը, Հանրապետության նախագահի աշխատակազմի վերահսկողությունը։ Էն որ Նիկոը անընդհատ ցանկ է կարդում, թե այսինչի դարպասի առաջ ասֆալտել ենք, այսինչ գյուղի փողոցում լյուկի կափարիչ ենք դրել, դրանք սաղ անում է պետբյուջեի փողերով է և ուրեմն ի՞նչ եք արել 7 մլրդ դոլար պարտքի փողերը, ուր են, ում գրպանն են։ Նախագահ Քոչարյանն ասում է՝ 7 մլրդ դոլար պարտքից երևի մի 2 մլրդ դոլարը փոշիցվել է։ Ես էլ հարց ունեմ․ ասենք թե 2 մլրդը փոշիացրել եք, բա մյուս 5 մլրդը ի՞նչ եք արել, ախր դա էլ խաբար չենք։ Էս երկրում, մեկը մի քանի միլիոն դոլար բանկում փոխանակում անի դրամի հետ, կուրսի տատանում կլինի, էդ 7 միլիարդը հանա՞ք է, մեզ պես փոքր երկրում։

Հիշեցնեմ, Շուռնուխում 11 հատ տուն պետք է սարքեիք, դա տևեց 4 տարի, 11 տունը՝ 4 տարի, էն օր էլ կարդացի, որ պետական բյուջեից ամեն տան համար հատկացվել է աստղաբաշխական թիվ, մի օր դրան էլ կանդրադառնամ։ 4 տարում 11 փոքր առանձնատուն եք սարքել ընդամենը։ Աղետի գոտում սարքել են 149 բազմաբնակարան շենք։

Այդ և այլ ծրագրերով իրականացված կառուցապատումները միայն երկրի բարեկարգման համար չէր․ այն ուներ ռազմավարություն, ուներ շղթայական էֆեկտ, բերում էր տարբեր ոլորտներում աճի։ Բնակարանաշինություն էր՝ զարգանում էր նաև ծառայությունների ոլորտը, սպասարկման ոլորտը։ Ամեն ինչ անում էին, որ տեղական արտադրությւոնը զարգանա, գնում էին տեղական փականներ, խողովակներ, լարեր, վարդակներ, դուռ, պատուհան, ցեմենտ, բետոն, տո էլ եսիմ ինչ։ Զարգացնում էին տեղական արտադրութւոնը, ու քանդված տնտեսությունը, բա էդպես վերականգվեց։ Էդ բոլոր աշխատանքները միաժամանակ էին սկսել, էդքան կռունկ, էքսկավատոր, էդքան մասնագետներ՝ պատշար, բանվոր, ներկարար, թիթեղագործ․․․ ժողովուրդն էլ արտագնա աշխատանքի մեջ էր։ Ու եղավ ներգաղթ։ Դրա համար էլ Քոչարյանի կառավարման մի քանի տարի արտագաղթի փոխարեն եղավ ներգաղթ։ Սրանց նման չէ, որ ուղղակի հրապարակում կոկորդ էր պատռում, թե պատրաստ սպասում են, որ վերադառնան հայրենիք․ ո՞ւր են։ Էն ժամանակ իրոք վերադարձան։ Լինսի ծրագրով ամբողջ ճանապարհաշինության մեջ ընդամենը Սևան-Դիլիջան թունելի համար է հայտարարվել միջազգային մրցույթ, մնացած բոլորը կառուցվել է տեղական շինկազմակերպությունների միջև մրցույթ հայտարարելով: Շինարարներից քչերն ունեին տեխնիկա և կարողացան քիչ-քիչ տեխնիկաներ ձեռք բերել, իրենց սեփականությունը դարձնել ու աշխատել նաև հետագա տարիներին։ Էն որ մի բան սարքում են, քանդվում է, ու Նիկոլն ասում է՝ մենք ճանապարհ սարքել չգիտենք, մենք զրոյից ենք սովորում։ Ոչ, քեզանից առաջ մեր շինարարներին վստահվել են, ու սարքել են ամուր կառույցներ, որակյալ ճանապարհներ։ Ձեր ժամանակ է փնթի, անորակ, կիսատ-պռատ ու մեղադրում ես ժողովրդին՝ թամբալ ենք, վատն ենք, կառուցել չգիտենք․ լավ էլ գիտենք, ուղղակի կառուցում են ըստ իրենց տրված պահանջի։ Դրա համար է երկրորդ նախագահն ասում՝ ես էս ժողովրդի հետ 10 տարի աշխատել եմ, աշխատող, չարչարվող, խելացի ժողովուրդ է, ի՞նչ եք ուզում ժողովրդից։

Կարճ ասած՝ ես իրականում թվարկեցի մոտ կեսը այն ամենի, ինչ կառուցվել է մեր երկրում Ռոբերտ Քոչարյանի կողմից ու ընդամենը Լինսի հիմնադրամի 230 մլն դոլար գումարով։ Հիմա թող ՔՊ-ն հրապարակի՝ 7 մլրդ դոլարով ինչ է արվել։ Սա արվել է էն ժամանակ, երբ պետական բյուջեն փոքր թիվ էր ընդամենը, երկրում նոր էին ենթակառուցվածքներ կառուցում-զարգացնում։ Ամենից կարևորը՝ երկրում փոխվեց մթնոլորտ, տրամադրություն: Սրանք մենակ թվեր չեն․ դու ղեկավարում ես երկիրը և քո հետքն ես թողնում, թե ինչ ես արել երկրիդ համար, ոնց ես դու վերաբերում էն երկրին, որը ղեկավարում ես։ Ես պատմեցի մի չնչին մասը, թե ինչ հետք է թողել Քոչարյանը իր կառավարման շրջանում։ Ի՞նչ հետք է թողում Նիկոլը․ պարտքեր, ծախված հայրենիք, 5 հազարից ավելի զոհ, հուսալքված ժողովուրդ, ատելություն, ատելություն ու անսահման կոռուպցիա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>