ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով Սերգեյ Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Ուշագրավ էր, որ Արարատ Միրզոյանը այդ ժամանակ չէր ուղեկցում ՌԴ արտգործնախարարին։