Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
«Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

Կա՛մ իշխանությունն է փչացրել, կա՛մ փչացած եկել են իշխանության․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր տեղեկացանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն էլի մտել է Երևանի քաղաքապետարան ու երկու պաշտոնյայի տարել իր հետ։ Մտքովս մի պահ անցավ՝ կարող է Ավինյանի ետևից են եկել, ասենք՝ ԱՆԻՖ-ի թեմայով․ չէ, ի՞նչ եք ասում։ Ավինյանն ու՞ր, կոռուպցիան ուր։ Չգիտենք ում են տարել, ըստ երևույթին՝ կոալիցիոն ընտանիքից, դժվար թե ոչ կուսակցականին քաղաքապետարանում էնպիսի պաշտոն տային, որտեղ կոռուպցիայի հնարավորություն կա։ Կարճ ժամանակ անց իմացանք, որ դարձյալ կաշառք ստանալու դեպքի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեն մտել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Մի քանի օր առաջ ձերբակալվեց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վարույթի շրջանակներում։ 5 ամիս է, ինչ պաշտոնավարում էր ու արդեն մեղադրվում է։ Ու ուշագրավ է, որ սրանք հենց կոռուպցիոն բացահայտումն անում են, մինչ պաշտոնապես հետևից ընկնելը հեռացնում են պաշտոնից, որ բռնվելու ժամանակ արդեն նախկին լինի։ Նույնը Շենգավիթի թաղապետարանից բռնված 11 հոգին էին, նույնը ՍԱՏՄ պետն էր։ Մի քանի օր առաջ հրաժարական տվեց Էջմիածնի համայնքապետը․ ով իմանա, կարող է հաջորդը ինքն է, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի մշտական մատերիալներից էր, Սկեսրայրին ու սկեսրոջն էր լավություն անում պետական պեչատով, ամուսնու գազալցակայանում էլ իրար էին սպանում։

Այս իշխանության ղեկավար մարմինների կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին արդեն խոսում են ամենուր, ամեն տեղ։ Ու հանրությունն ինքն արդեն վաղուց խոսում է, թե ՔՊ-ականներից ում ինչ է պատկանում։ Երեկ Երևանի կենտրոնում, որտեղ կառուցվում են շքեղ առանձնատներ, վթարի ենթարկվեց բետոնատար, եղավ պայթուն, հրդեհ․ շրջակայքի բնակիչներն ասում էին, որ շենքերից մեկը կառուցվում է Ալեն Սիմոնյանի համար։ Ալենը գնացել էր դեպքի վայր, թե՝ ո՞վ էր ասում դա իմն է։ Ալենին ասեք մի հատ էլ Ձորաղբյուրի պալատներից ուղիղ մտնի-ասի՝ իմը չէ։ Ինչքան ուզում եք՝ հերքեք, Նիկոլը օդում կախված տեղեկությունների համաձայն նշում էր, որ այսինչը այսինչինն է, ու որ հանրությունը խոսում է, մի բան գիտի։ Դուք եք սովորեցրել մարդկանց այդպես մտածել։ Ուղղակի դուք ում որ օդում կախված լուրերով մեղադրում էիք, պարզվեց՝ սուտ էր․ իսկ ձեր մասին իրականությունը ամբողջությամբ դեռ կբացահայտվի։ Երբ արդեն չլինեք պաշտոնի, կիմանանք ում անունով ինչ եք գրանցել ու ինչ փողերով։ Վերջապես կիմանանք, օրինակ, նորահայտ օլիգարխների փողը արագի՞լն էր բերել, թե՞ իրականում նա ընդամենը «շիրմա էր», որ պետք է փակի իրական օլիգարխներին։ ՔՊ-ական պատգմավորը խորհրդարանում խոսում էր էլի Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի պալատներից, ասում էր՝ կոռուպցիոն հուշարձան են, մեկ չեմ հիշում որ դեպքից։ Էդ կոռուպցիոն հուշարձանը այլևս Հովիկ Աբրահամյանինը չէ, հիմա ձեր մոտի օլիգարխինն է։ Հովիկ Աբրահամյանը 30 տարի պաշտոնի էր, տուն էր սարքել, ձերոնք նրա սարքածը, գալիս առնում են, ձեր իշխանության գալուց ընդամենը 1-2 տարի հետո։ Հիմա ո՞վ է կոռուպցիայում չեմպիոն․ դե էլ համեստություն մի արեք, դուք եք, դուք։

Դուք էս ամենի բացատրությունը չեք կարող տալ հանրությանը, իսկ ժողովրդի մոտ ողջամիտ կասկածներ կան, թե էդ ոնց միանգամից հարստացաք։ ՔՊ-ական Հակոբ Արշակյանն ասում է՝ իշխող խմբակցությունից ո՞վ է հարստացել։ Խնդալու է, չէ՞։ Ու հավելում՝ եթե պաշտոնյա չլինեի, ավելի հարուստ կլինեի։ Եկել էիք պաշտոնի, հայտարարագրերումդ սաղ զրո էր, ասում էիք զրո է, որովհետև մեզ թալանել են, իսկ հիմա ասում եք այ որ պաշտոնի չգայինք ավելի հարուստ կլինեինք։ Լրագրողը ընկնում է Ավանի թաղապետի հետևից, թե՝ առանձնատների բիզնեսն ինչ փողով եք անում, թողնում գնում է։ Ինչի՞, ձեր Նիոլն էր ասում՝ ամեն մարդ պետք է իմանա՝ որ պաշտոնյան ինչ միջոցի է տիրապետում և որտեղից։ Օրինակ ո՞վ գիտի, թե ՍՄՍ-ով պաշտոնանկ եղած Գնել Սանոսյանի թոշակառու մոր անունով 230 հազար դոլար արժողությամբ տունը ոնց է սարքվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն իբր վարույթ էր սկսել, բան չգտավ․ քննողն էլ Սասուն Խաչատրյանն էր, որը էլի կենտրոնում տան տեր դարձավ, էլի կասկածելի կերպով, Քոչարյանին կալանքի տանելուց հետո։ ՊՎԾ-ն մի թեթև ուսումնասիրում է Լոռու, Կոտայքի մարզպետարանները, 4 մլն դոլարի խախտում է հայտնավերում։ Ասում են՝ կոռուպցիա չէ, անճշտություն է։

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի քեռին Վեդի համայնքից հարյուր միլիոնավոր դոլարների տենդեր է շահում։ Կոկորդիլոսագետը արդարանում է, ասում է է հա, բայց բոլոր տենդերները չի շահել։ Դիլիջանի համայնքապետն իր եղբորը էժանով տարածք է տալիս ու տուգանվում ընդամենը 200 հազար դրամով։ Լավ չի՞։ Մամուլում կարդում եմ՝ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը 40 մլն դրամանոց հողը 180.000 դրամով վաճառել է քրոջ որդուն։ Լավ չի՞։ Ֆինանսների նախարարը, որ ՔՊ-ի հիմնադիրներից է, 1,5 մլն դոլարի վարկ է ստանում, Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 1,5 միլիարդ դրամ վարկ է ստանում ու 100 մլն դրամից ավելի նվեր՝ կառավարությունից։ Լավ չէ-ն ո՞րն ա, ուղղակի փայլուն։ Արայիկ Հարությունյանի եղբայրը ինչ-որ խոշոր բիզնեսմեն է դարձել, էն մի ՔՊ-ականի ամուսինը խանութներ է բացում, սկեսրայրը ոսկու խանութ է բացում, պատգամավորուհին ասում է՝ է հա, ես չեմ բացել, սկեսրայրս է բացել։ Անգամ ամենահարիֆ ՔՊ-ական պատգամավորը իրեն դզել, փչել է։ Թվում էր թե Հովիկ Աղազարյանը խեղճ ու Նիկոլից ոչ պակաս հարիֆ է, պարզվում է՝ 300 հազար դոլարի վերաբերյալ քրգործ կա վրան։ Իսկ որ Աղազարյանի հետ չթարսվեին, էդ պատմությունը ջրի երես դուրս կգա՞ր․ չէր գա, այդպիսով, կարո՞ղ է ողջամիտ կասկած լինել, որ եթե ամենից «հարիֆ» Աղազարյանը 300,000 դոլարանոց մի դրվագի վրա բռնվել է, մյուսները պատկերացնու՞մ եք ինչ թեմաների մեջ են ու վաղը էդ սաղ բացահայտվելու է, չէ՞։

Այս դրվագները դեռ բացահայտում են մամուլը, բլոգերները, ընդդիմադիրները ու ոչ մի արդյունք։ Թքած կպցրած մանկապարտեզերի շարք են սկսել ընդդիմադիրները․ Շենգավիթում, Նոր Նորքում բացահայտում են, որ հարյուր միլիոնավոր դրամներ են մսխվել, ու կառուցվել են անորակ շենքեր։ Ու փոխանակ բացատրություն տան, գոնե արդարանան, 10 հոգով հարձակվում են բացահայտողների վրա, թե՝ դուք ո՞վ եղաք, որ մեր կոռուպցիան բացահայտեք, որ պետք լիներ՝ Նիկոլը կբացահայտեր։ Նիկոլն էլ որ դպրոց այցելում էր՝ կախիչը մնում էր ձեռքը․ ուրեմն պետք էր, որ գնում էր, որ պետք լիներ՝ էդ մանկապարտեզներն էլ կգար։

Պատգամավորը հարց է տալիս՝ եթե Կոնջորյան Հայկը ՔՊ խմբակցության ղեկավարը չլիներ, այդ «ազնիվ» երեսփոխանի կինը կդառնա՞ր «Հայփոստի» տնօրեն՝ տասնյակ միլիոնների աշխատավարձով։ Ու հիմա նայեք ամեն մեկի, ՔՊ-ական պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ու մյուսների կինը, ամուսինը, ծնողները, զավակները, խնամի-բարեկամ-ընկերները ուր են աշխատում։ Էն համընդհանուր հայտարարագիրը որ մտցրել են, Նիկոլն ասում էր՝ սա անում ենք, որ պաշտոնյաների զոքանչներին, քենիներին բերենք հայտարարագրման համակարգ։ Նախ, անմտություն է, դա դուք շատ լավ գիտեք, ժողովրդին քաշքշելով նոր բան չեք իմանալու․ կամ էլ էդ որ, ասենք, պարզեցիք ով ինչ ունի, և՞, ի՞նչ է հետևում դրան։ Դատախազը Նիկոլի օգնականն է, հակակոռուպցիոնը ձերն է, քննչականը ձերն է, սաղ ձերն են, երևի իրեն էլ հարցնում եք, չէ՞, ասում ա՝ ջրում եք-գնում է, մինչև հակառակը չասի։

Կարդում եմ մամուլը, Հովիկ Աղազարյանի խմբակցությունից հանելուց հետո որդիներին ազատել են տարբեր պաշտոններից։ Էդ որդիները ինչի՞ էին հայտնվել էդ պաշտոններին․ որովհետև ՔՊ-ական պատգամավոր հեր ունեին։ Որ մի ՔՊ-ականի հետևից ընկնենք, հարյուր հարազատի կազատեք պետական կառավարման համակարգից, որովհետև սաց իրենցով եք լցրել՝ Նիկոլի ազգուտակից սկսած։ Ու էնպես է, որ ում հանում եք, տեղը բերում եք մեկ այլ ՔՊ-ականի ու նրա շրջապատին։

Ի դեպ, շատ ուշագրավ է ՔՊ-ականների բախումը կոռուպցիոն թեմայով։ Այս մարդիկ ոչ թե բողոքում են կոռուպցիայի դեմ, այլ ՔՊ-ականների՝ դանդաղ հարստացող մասը դժգոհություն է հայտնում, որ ՔՊ-ականների մի մասը շատ արագ է հարստանում, այնինչ իրենք բոլորը միասին են համարվում դավաճան, թալանչի, հողատու։ Բազմաթիվ լրատվականների հենց ՔՊ-ականներն են իրենց գործընկերների կոռուպցիոն գործարքների, ունեցվածքի մասին բացահայտումներն անում։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իմ զգացողությամբ, հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան։ Այո, տպավորություններդ ճիշտ են։ Բայց, իմ կարծիքով, ու շատերի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը բոլորի կոռուպցիոն շքերթներից տեղյակ է, և թույլատրում է, որ որոշները չափի մեջ, որոշները չափից դուրս հարստանան․ դա դավաճանության պատասխանատվությունը կիսելու գինն է։ Տրամաբանությունը դա է հուշում։ Ու եթե որևէ մեկը բացահայտվում է, ուրեմն մտածում ենք, որ կա՛մ չի լսել ինչ որ բան անել-չանելը, կամ ինչ-որ բան կերել է միայնակ, չի կիսվել։

Կարճ ասած՝ կա՛մ իշխանությունը փչացրել է հեղափոխականներին, կա՛մ փչացած մտել են իշխանության մեջ։ Որքան էլ սրանք խոսեն նախկինում կոռուպցիայից, թալանից, իրենք վաղուց անգերազանցելի են։ Հարցազրույցում Քոչարյանն ասում է, որ այս ամբողջ կոռուպցիոն շղթաները բացահայտվելու են իշխանափոխությունից հետո, և պետք է ժողովուրդը պոպկոռնն առնի ու նստի-հետևի, թե ինչպես ժողովրդի ծոցից դուրս եկած ազնիվ հեղափոխականների վրա ժղովրդի հաշվին շնորհք եկավ։ Վստահ եմ, որ կոռուպցիոն այս մեծ ֆոնը, կասկածները որ կան, ընդամենը չնչին մասն է։ Կարող է վաղը պարզվի, որ, ասենք, ԱՆԻՖ-ի գործը, որը ներառում է տասնյակ միիոնավոր դոլարներ, մի պուճուր, մանկական խաղ է մյուսների համեմատ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>