Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»

Ասեք, որ խնդալու է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Քանի որ երեկ երեկոյան և այսօր ամբողջ օրը ևս ինձ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել Արսեն Թորոսյանին և ՔՊ-ական պատգամավորների «Սյունյաց ողջույններ» փոխանցելու խնդրանքով, կատարում եմ իրենց խնդրանքը, կոմնակից եմ, որ իշխանությունները երկնքից իջնեն ու հողի վրա գնահատեն իրենց եղած-չեղածը։

ՔՊ-ական երեսփոխանները շատ հետաքրքիր խոսելու թեմա են բացել։ Պողոսի նախկին հարևան Թունյան Բաբկենը պարապ չի նստել, հաշվել է, որ ընդդիմադիր պատգամավորները 4 տարում ստացել են ընդհանուր 1.5 մլրդ դրամ աշխատավարձ ու հարց է տալիս լրագրողներին՝ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել: Ասում է՝ մեր աշխատավարձը արդարացված է, ընդդիմությանը՝ ոչ։ Բաբկեն Թունյանը Նիկոլից լավ սովորել է դեմագոգիան, բայց դերասանի վարպետությունը՝ այնքան էլ չէ։ Վստա՞հ եք, որ թեման ձեր շահերից է բխում։ ՔՊ-ական պատգամավորները կրկնակի շատ են ընդդիմությունից, այսինքն՝ ստացել են 3 մլրդ դրամից ավելի աշխատավարձ։ Ո՛չ ընդդիմադիրների, ո՛չ իշխանականների աշխատավարձը ՔՊ-ն իր գրպանից, իր թալանածից, ԱՆԻՖ-ի փողերից չի վճարում, ոչ էլ ասֆալտի ատկատներից, վճարում է ՀՀ հպարտ հարկատուն։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի գործունեությունը հավանության է արժանացնում 10-11 տոկոս քաղաքացի, ըստ տարբեր հարցումների, այսինքն՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընդիմադիր է, խիստ ընդդիմադիր է, ծայրահեղ ընդդիմադիր է։ Բայց մեկ է՝ ընդդիմադիր լինելով՝ մուծում է հարկեր, ու 10 տոկոսանոց աջակցություն ունեցող ՔՊ-ն ուտում է մի 60-70 տոկոս ընդդիմադիրների ու 20-30 տոկոս անտարբերների փողերը։ Մենք՝ ընդդիմադիր հարկատուներս, Բաբկեն Թունյանենց աշխտավարձ ենք տալիս, իրենք հանձնում են Արցախը, մենք աշխատավարձ ենք տալիս, իրենք մեր ժողովրդի զավակներին տանում են սպանվելու, մենք աշխատավարձ եք տալիս, իրենք թանկացնում են հարկերը, որն իր հերթին թանկացնում է սնունդը, տրանսպորտը, գույքահարկը հավաքում են, էլի մեջ-մեջ են անում։ ՀՀ առաջին 200 խոշոր հարկատուներից էն օրը հաշվեցի՝ 24-ի հետ շփվելու առիթ եմ ունեցել վերջին տարիներին ու հայհոյել են իշխանությանը ամենավերջին բառերով։ Իմ շփումների շրջանակը մեծ չէ, բա պատկերացնում ե՞ք մյուս 176-ը ինչքան են հայհոյում, իսկ հազար խոշոր հարկատուների՞ց քանի հարյուրն է հայհոյում։ Բայց հայհոյանքավ հանդերձ՝ ստիպված վճարում են հարկեր, ՔՊ-ական պատգամավորները ստանում են աշխատավարձ ու ամեն ԱԺ քառօրյայի մի հարկ բարձրացնում են, ավելացնում են, մի տուգանք նշանակում են։ Ու էդ անող ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ մեր աշխատավարձն արարացված է, ընդդիմությանը՝ ոչ։ Ընդդիմությունից, այո, դժգոհություն կա, բայց վստահեցնում եմ, որ հարկատուն հազար անգամ ավելի բավարարված կզգա, որ իր հարկերից աշխատվարձ ստանա ընդդիմությունը, քան հանձնող, դավաճանող, թրքասեր իշխանությունը։ Հասկանո՞ւմ ես, Բաբկեն, էսօր որ խնդրում էին ձեր թիմին փոխանցել Սյունյաց ողջույններ, իսկ դուք գիտեք դա ինչ տեսակի հայհոյանք է, այդ մարդիկ հարկատու են, ձեզ աշխատավարձ են վճարում։ Ու հետաքրքիր է՝ եթե ընդդիմադիր հարկատուի հարկերից աշխատավարձ ստանային ընդդիմադիրները, իշխանական հարկատուի հարկերից՝ իշխանականները, ձեր ամսական աշխատավարձը քա՞նի հարյուր դրամ կլիներ։ Փաստացի մենք ձեզ քննադատում ենք, բայց ձեզ աշխատավարձ ենք վճարում, իսկ դուք երկիր եք հանձնում, հարկերը էլի ավելացնում եք, սնունդը թանկանում է ու էդ սաղ մի կողմ դրած, որոշում եք՝ ում աշխատավարձն է արդարացված, ումը՝ ոչ։ Զավեշտ է, չէ՞։ Աշխատավարձ եք ստանում, հարստանում եք, գոնե ձեն մի հանեք, սուս ու փուս փող աշխատեք, էլի, ի՞նչ եք անընդհատ բզբզում, ձեր ջեբի ու բարձի տակի միլիոնները հիշեցնում։

Ընդանհրապես, ՔՊ-ականների ելույթները բացի նրանից, որ պոպուլիզմ են, դեմագոգիա են, մանիպուլյացիա են, ֆեյք են, խեղաթյուրում են, հաճախ նաև զավեշտ են․ բաներից են խոսում, որոնցից ընդհնարապես պետք է լռեն, կիլոմետրերով հեռու մնան էդ թեմաներից։ Խոսքս միայն հարկատուների փողերով աշխատավարձ ստանալու մասին չէ։ Խոսում են բաներից, որոնց ոչ միայն իրավունքը, այլ երեսն էլ չունեն, անում են բաներ, որոնց իրավունքը, երեսը չունեն, կպնում են բաների, որը իրենց հագով չէ։

Օրինակներ՝ ինչքան ուզեք։ ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ։ Դատապարտելի է, բայց ծիաղելի է, երբ դատապարտում է Ալեն Սիմոնյանը, ասում է՝ մարդը որ հանրային անվտանգությամբ է զբաղվում, պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականութուններին։ Ով ասի-ասի՝ Ալենը էդ թեմայից պետք է հեռու մնա, որովհետև նման մի երկու ախռանիկի էլ ինքն էր հրամայել քաղաքացու թևերը ոլորել ու թքել էր վրան։ Դու բռնությունից խոսելու էնքան տեղ ունես, ինչքան հարկատուների դեմ օրենքներ ընդունող Թունյան Բաբենը՝ հարկատուների փողերից աշխատավարձ ստանալու։ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է մարդկանց վրա, միջնամատն է ցույց տալիս, Ալենը թքում է մարդկանց վրա, հետո խոսում է այն մասին, որ ինչ-որ գծեր անցնելուց հետո ոչնչանում ես։ Ալեն Սիմոնյանը ապրում է դղյակում, բայց նախկին պաշտոնյային քննադատում է, թե՝ գնա քեզ համար հերթական դղյակը սարքի։ Էն որ ուզում ես ասես, գոնե մի խոսա։ Սաղ քպականներով իրար կպնեիք 2018 թվին, մի սեղանի հաշիվ հազիվ փակեիք, հիմա ոնց նայում ես՝ միլիոնների հաշիվներ, պարտքով տված փողեր, մեքենաներ, տներ ու դուք դեռ ինչ-որ մեկի թալանից եք խոսու՞մ ժողովուրդը շունչը պահած սպասում է՝ երբ եք իշխանազրկվելու, իմանա՝ ինչ կարողություններ եք դիզել իրականում։

Զավեշտ է, օրինակ, երբ որևէ ՔՊ-ական խոսում է մարտի 1-ից՝ ուրիշներին քննադատելու դիտավորությամբ․ այն դեպքում, երբ իրենց շեֆը հենց նստել է բանտ՝ մարտի 1 անելու համար։ Զավեշտ է, երբ Սասուն Միքայելյանը ցիտում է Վազգեն Սարգսյանին, ասում՝ նրա գործն եմ շարունակում․ էն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանը ազատագրել է, Սասունը իր ընկերների հետ հանձնել ու հանձնում է։ Զավեշտ է, երբ Անդրանիկ Քոչարյանը մի կերպ հայտնվում է Եռաբլուրում ու խոսում է զոհերի թափած արյունը ճիշտ գնահատելու մասին։ Զավեշտ է, որ ՔՊ-ականները բողոքում են Հայաստանում ատելության խոսքի չափազանց մեծ դոզայի մասին, որովհետև յուրաքանչյուր ՔՊ-ական դեպուտատ իր աշխատավայրում էդ ատելությունը խորացրել ու բախման է տարել բազմիցս, հիմա էլ տեղենրը նստած՝ ատելության դոզա են սրսկում որտեղով կարողանում են՝ ԱԺ ամբիոնից սկսած, վերջացրած իրենց ֆեյքերով։

«Մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունն են կրում»․ սա ասում ա ՔՊ-կան պատգմավոր։ Ժողովուրդ հասկանում եք՞, հողեր հանձնած թիմի անդամը, Փաշինյանի թիմի անդամը ասում է՝ պետք է այնպես ապրենք, որ մեր երեխաները չամաչեն։ Նույն այդ պատգամավորը դրանից ժամեր առաջ էլ ասում էր՝ ամաչում եմ, որ ինձ ասում են հող հանձնող։ Զավեշտ է, երբ ՔՊ-ական պատգմավորը գնում է Եռաբլուր ու ցիտում Հրանտ Մաթևոսյանին՝ դասեր քաղելու մասին։ Զավեշտ է, երբ ՔՊ-ականները գողացել են Ռոբերտ Քոչարյանի «արժանապատիվ խաղաղություն» թեզը ու մեկ-մեկ կրկնում են։ Թուրքի պահանջով սահմանադրություն փոխողները, հայրենիքից հող հանձնողները իշխանության դիմաց ամեն ինչ տվողները, մուրացողները խոսում են արժանապատիվ խաղաղությունից։ Զավեշտ է, երբ ցելոֆոնե վրանում զինվոր ու սպա պահող Սուրեն Պապիկյանը խոսում է սպայի պատվից, Ադրբեջանի դիրքերի վրա կրակած հայ զինվորին դատողները խոսում են սպայի պատվից։ Խրճիթ զորանոցում 15 զոհ տված Պապիկյանը, փոխարենը հրաժարական տա, գնում է ռազմական ակադեմիա ու խոսում զինվորական գործի գայթակղիչ լինելու մասին։ Զավեշտ է, երբ Երևանի 5-6 թաղապետարանում կոռուպցիա, նոր Նորքի ու Շենգավիթի՝ մարդկանց վրա հարձակվող թաղապետեր ունեցող ՔՊ-ն ասում էր, թե Վարդան Ղուկասյանի ընտրվելով Գյումրու քաղաքապետարան է մտնելու կրիմինալը։

Կրկնում եմ, որևէ բանից խոսելու իրավունքը, թեկուզ բարոյական, պետք է վաստակել։ Նիկոլը էն օրը ինքնատիրապետումը կորցնելիս ընդդիմությանն ասաց՝ կոռուպցիայից խոսելու իրավունք չունեք։ Ձեր հարյուրավոր կոռուպցիոն դրսևորումներից խոսել եմ ու առաջիա շաբաթում լիքը փաստերով դարձյալ կներկայացնեմ․ հիմա մեկ հոգուց խոսեմ։ Հրաժարականի դիմում է գրել Էջմիածնի քաղաքապետը․ ջահել, անփորձ Դիանա Գասպարյանին նշանակում են Էջմիածնի քաղաքապետ, մեկ էլ մի կարճ ժամանակ անց իմանում ես, որ սկեսուրը սկսում է շենքեր կառուցել, հարսը շինթուլտվություններ է տալիս, քաղաքապետարանը սկեսրայրի վառելիքի կայանից վառելիք է գնում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ ընդամենը մի 200 հազար դրամով տուգանում է․ մեկ էլ ընտանեկան գազալցակայանում մարդ են սպանում։ Սրանք խոսում են այն մասին, թե կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Գնալուց էլ ասում է՝ միակ կորուստը եղել է էն, որ ընտանիքովս չեմ զբաղվել, ժողովրդով եմ զբաղվել։ Լո՞ւրջ ընտանիքովդ չես զբաղվել, բա էդ շինթույլտվությունը ընտանիքիդ անդամին ընտանիքով զբաղվել չէ՞, մեռար ընտանիքիդ համար գնումներ ու որոշումներ պեչատելով։ Զաթո մենակ ընտանիքովդ ես զբաղվել։

Կրկնում եմ՝ խոսեք բաներից, որից իրավունք ունեք։ Մի ՔՊ-ական դեպուտատ ելույթ է ունենում խորհրդարանի ամբիոնից ու Լևոն Քոչարյանին ասում է՝ Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին։ Պատգամավորի անունն եմ կարդում՝ Հասմիկ Հակոբյան։ Ժողովուրդ իրեն առհասարակ ճանաչու՞մ եք։ Ես էդ կնոջ մասին բան չգիտեի, կենսագրությունը կարդացի, միակ քիչ թե շատ ծանոթ բանը եղավ այն, որ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող կայքում է աշխատել։ Մի հատ էլ պատգմավոր կա ՔՊ-ական, Եղոյան Արման, նա էլ ասում է՝ ի՞նչ է արել Լևոն Քոչարյանը առանց իր հոր։ Լավ, իսկ ի՞նչ ես դու արել, թեկուզ ոչ առանց հոր։ Ախար դու կարող ես խոսել ինչ-որ մեկի անհայտ, չճանաչված լինելուց, ուրիշի շքի տակ լինելուց, երբ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում։ Բացենք ՔՊ-ական պատգամավորների անունները ու տեսնենք գիտե՞ք նրանց, ո՞րտեղից գիտեք։ Այբբենական կարգով նայեք, ծնդավայրով նայեք, դպրոցով նայեք, մեկ է՝ ճանաչո՞ւմ եք, ո՞վ են եղել անունները կարդում եմ՝ Կոնջորյան Հայկ, տենց մարդու մասին չեմ իմացել, մինչև մանդատ պահելու համար Էդմոնի վրայից աղմուկով թռնելը․ Հովհաննիսյան Արթուր, ասում են լրագրող է եղել, չեմ ճանաչել, պատգամավոր ժամանակվա մի երկու դրվագ գիտեմ մենակ, որ զրպարտել է ու ստիպված է եղել դատարանով ներողություն խնդրել, Ազարյան Ջուլիետա, եսիմ ով է, չէ իսկականից, 4 տարի է պատգամավոր է, Բաբայան Նարեկ․ օք, ճանաչում եմ որպես Լենայի մարդ, Բաքոյան Ռուստամ, Գալստյան Մերի և այլն, 71 հոգանոց ֆրակցիայից կարող ա մի քանիսին իմանաք․ հա, Ալենին կարող եք իմանալ ակվարիումում դերասան աշխատելուց, Անդրանիկ Քոչարյանին կարող է իմանաք հոկտեմբերի 27-ից, Վազգենի պաշտոնն էր վիզ դնում, Սերգեյ Բագրատյանին կարող եք հիշել ԲՀԿ-ական եղած վախտ, որ ՔՊ-ականի էր ծեծել քաղաքացու տոնին, Գագիկ Մելքոնյանին կարող է իմանաք Վահագն Ալեքսանյանի տռուսիկը գողանալիս, բայց Վահագն Ալեքսանյանն ո՞վ էր։ Ոչ մեկ։ Ասում են՝ Բարգավաճի քարոզարշավներին ծաղիկ է բաժանել, տուկի թել, էլ եսիմինչ, հիմա իշխանական կուսակցության փոխնախագահն է։ Ընդհանրապես, 2018 թվականի դեկտեմբերին նոր ձևավորված ԱԺ-ի հսկիչները ՔՊ-կան դեպուտատների մեծ մասին ներս չէին թողնում, ասում էին՝ դուք ո՞վ եք, որ ուզում եք դահլիճ մտնեք։ Ռուբինյանից ո՞վ է խաբար, ո՞վ է եղել, Արշակյան Հակոբից կամ։

Զավեշտ է, երբ սրանք թաքնվում են թիկնապահների թիկունքում ու խոսում են դուխից, ուժից։ Հակոբ Արշակյանը Լևոն Քոչարյանի վրա իբր գոռում է, բայց կոկորդը չորանում է տեղում, գոռում է՝ դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից ու ռիսկ չի անում կես մետր առաջ գնա, կանգնել է ամբիոնի մոտ։ Աղվան Վարդանյանի ասածներին ավելացնելու բան չունեմ, ասում է՝ պատկերացրեք հլը Հակոբ Արշակյանը գնա Լևոն Քոչարյանին դուրս շպրտելու։ Խնդալներդ եկավ չէ՞։ Ձեզ՝ ՔՊ-ականներիդ, այո, չեն հիշում անհատապես, ձեզ հիշում են որպես Նիկոլի ուսապարկ, դուք էլ եք ձեզ էդպես հիշում։ Ձեզ հիշում են թիմով, այն էլ որպես դավաճաների թիմ՝ Նիկոլի գլխավորությամբ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, պատկերացնում ե՞ք ինչ ափսոս ենք մենք։ Իրոք, ափսոս ենք մենք, որ սրանք ղեկավարում են մեր երկիրը։ Ափսոս են մեր հարկերը, որ ծախում են սրանք, ափսոս են մեր նյարդերը, որ հազիվ են դիմանում․ շուտով մեր նյարդերը վախենամ չձգեն ու հավասարվեն Նիկոլի նյարդերին, նստենք դեղի վրա, ափսոս է մեր երկիրը, որ փոքրացնում են, ափսոս են մեր ականջները, որ լսում են սրանց։ Ձեր ափսոսը, ժողովուրդ ջան, ձեզ վրա չի՞ գալիս։ Դասեր, այո, պետք է քաղել 2018 թվականի երկու, և 2021 թվականի ընտրություններից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan