Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարույթուն է տարածել փաշինյանական ռեժիմի կողմից լրագրողի դեմ հերթական հարձակման վերաբերյալ.
«Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։
Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը»։