Կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը․ Հոխիկյան
Դիտել նաև
«Նիկոլի ներկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հնչեցնելը կատաղեցրել է իշխանական ամբողջ թիմին»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան
«Վարդենիսում ասում են՝ Տարոն քահանան աբիժնիկ էր Վեհափառից»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա». Նաիրի Հոխիկյան
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․
«Տավուշի մարզում ոստիկանության պարեկային մեքենան անզգուշաբար հարվածել է ճանապարհին հայտնված կովին։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող ապահովագրական ընկերությունը վթարի մեղավոր է ճանաչել կովին, քանի որ այդ կովն անցել է ճանապարհի չթույլատրված մասով։ Այլ կերպ ասած՝ կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը։ Վթարի կողմեր են ճանաչվել ոստիկանության պարեկը և կովը։
Հիմա ոստիկանի մեղքով վթարի պատճառով որոշվել է 2,4 մլն դրամով տուգանել կովին, բայց քանի որ կովը սատկել է, պիտի տուգանվի կովի տերը։ Գործը մտել է դատարան։ Փաստաբանների համար հետաքրքիր գործ է։ Տեսնենք, թե ով կստանձնի ոստիկանի ու կովի այս հույժ կարևոր դատավարությունը»։

