Նոր Նորքի՝ խմբակային խուլիգանություն կատարած վարչշրջղեկավարը պաշտոնից ազատվե՞ց, թե՞ չազատվեց. բայց դեռ կալանավորված չի
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին այս լուրը՝ նշելով, որ պաշտոնական տեղեկատվության դեպքում կհրապարակեն։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։
Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ Այս պահին կուսակցության անդամները դեռ լուռ են․։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին թաղապետն ու իր աշխատակիցները հենց թաղապետարանում ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։