Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
6
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում

Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ

Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանն և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ․ 1921թ․

1920 թվականի նոյեմբերից մինչև ապրիլ ամիսը Ալեքսանդրապոլը (Գյումրի) ու Ալեքսանդրապոլի գավառը կրկին օկուպացված էր թուրքերի կողմից։

Պատմական փաստերը ապացուցում են, որ այդ ժամանակ էլ կային մարդկանց, թեկուզև փոքրաթիվ խմբեր, ովքեր հավատում էին Թուրքիայի հետ խաղաղությանն ու բարիդրացիական հարաբերությունների հեռանկարին։ Որոշներն անգամ մտածում և գրում էին, թե թուրքական բանակը եկել է Հայաստանը ազատագրելու ազգայնական նախկիններից և գալու է․․․ խաղաղ ապրելու դարաշրջանը։

Սակայն «խաղասերների» հրճվանքը երկար չի տևում։ Թուրքական օկուպացումից անգամ 2 ամիս չանցած հասկանում են, որ ընկել են թուրքերի ծուղակը։

Թուրք ասկյարները 6 ամիս Ալեքսանդրապոլում զբաղվում են բռնություններով, կոտորածով, բռնաբարություններով ու թալանով։ Ասվածիս վառ վկայությունն է արխիվային պաշտոնական փաստաթղթերը և մամուլի այդ թվերի բազմաթիվ հրապարակումներն ու ականատեսների վկայությունները։ 1921թ-ի հունվարին Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ա. Բեկզադյանը բողոքի նոտա է ուղարկում Թուրքիայի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարին։ Այն ներկայացնում եմ ամբողջությամբ։

***

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի նոտան՝ ուղղված Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կառավարության արտաքին գործերի ժամանակավոր ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարին

1921 թ., հունվարի 19

Խորը ափսոսանքով Հայաստանի Սովետական կառավարությունը հարկադրված է Ձեր ուշադրությունը հրավիրել մեր օկուպացված սահմանամերձ գավառների աննորմալ վիճակին, որը դառնում է խրոնիկական և համատարած։

Հայաստանի Սոցիալիստական Սովետական Կառավարության ստացած ամբողջապես հավաստի տվյալների համաձայն՝ Կարսի, Ալեքսանդրապոլի գավառներում և չեզոք գոտում օկուպացիոն ջոկատների կողմից իրականացվել և իրականացվում են բռնություններ, թալան և խաղաղ աշխատավոր բնակչության սպանություններ։

Ձեր զորքերի կողմից գրավված շրջաններում բռնագրավվել և Թուրքիա է տարվել Հայաստանի ՍՍՀ պետական գույքը։ Հակաօրինական կերպով կողոպտվել է նաև մասնավոր ունեցվածքը, հափշտակվել անասունները, բռնագրավվել են բնակչության վերջին սննդամթերքի պաշարները։

Ալեքսանդրապոլ քաղաքից վերջին մեկ ամսվա ընթացքում փաստացիորեն տարհանվել է ամեն ինչ՝ գյուղատնտեսական մեքենաներ, շոգեմեքենաներ, հեռագրային և հեռախոսային սարքավորումներ, ավտոմեքենաների մասեր և շարժական ունեցվածք։ Գավառը թալանված է, անասունները հափշտակված են։ Նալբանդ կայարանում կուտակվել է մեծ քանակությամբ հացահատիկ՝ Թուրքիայի ուղարկվելու համար։

Բնակչությունը դատապարտված է սովամահ լինելու։

Աշխատունակ տղամարդկանց՝ 18-ից 50 տարեկան, ամբողջ բնակչությունը բռնագաղթեցվել է։ Նրանցից հափշտակվել են հագուստները, և տրվել պարկերից պատրաստված հագուստ։ Նրանք ուղարկվել են հարկադիր աշխատանքների՝ Սարիղամիշ և Էրզրում։

Կարսում՝ քաղաքի գրավման առաջին երեք օրերին, թալանն ու բռնությունները ընդհանրական բնույթ են կրել և վերածվել կազմակերպված կոտորածի։ Այս վայրագությունները շարունակվում են՝ թեպետ ավելի փոքր ծավալներով։ Ռեկվիզացված է ամբողջ վառելանյութը՝ ներառյալ նաև բարեգործական հաստատությունները։

Տղամարդիկ ուղարկվել են հարկադիր աշխատանքի, սնունդը բռնագանձվել է, անասունները՝ հափշտակվել։ Աղբուլաղի և Համամլուի շրջաններում զինված ասկյարների խմբերը ներխուժում են հայկական գյուղեր՝ թալանում, բռնաբարում և սպանում բոլորին։

Նման դեպք տեղի է ունեցել Կուլուջա գյուղում՝ դեկտեմբերի 13-ին։

Դեկտեմբերի 26-ին, երբ 36-րդ եգերյան գնդի թուրքական ջոկատներից մեկը գրավել է Կաֆթալու գյուղը, դաժանաբար սպանվել են ինը երիտասարդ կոմունիստների (Վարդ Տեր-Պետրոսյան, Պետրոս Մանասյան, Իգնադոր Վարդանյան, Մարտին Մուրադյան, Ստեփան Մուրադյան, Մանուել Համամյան,

Թովմաս Աթոյանց, Խաչատուր Կուզնկյանց և Մանուել Ասլանյանց)՝ ովքեր բնակվում էին այդ նույն գյուղում և ընդգրկված էին այն մարդկանց մեջ, ովքեր զբաղվել են վերոհիշյալ ջոկատի տեղաբաշխման խնդիրներով։

Երբ նրանք կատարել էին իրենց հանձնառությունը, նրանց դաժանաբար սպանել են գյուղի մի փարախում։

Այս դժբախտների դիակները տեղափոխվել են նույն գյուղի բնակիչ Ստեփան Բոյաջյանի սայլով, ով ևս սպանվել է՝ որպես կոտորածի վկա։

Հունվարի 13-ին ասկյարների խումբը հարձակվել է Խանլար գյուղի վրա՝ առանց որևէ պատճառի, և կրակ բացել։ Չեզոք գոտու հարևանությամբ գտնվող գյուղերում սպանություններն ու բռնությունները դարձել են առօրյա։ Միայն չորրորդ գավառային կոմիսարիատում գրանցվել է նմանատիպ սպանությունների ավելի քան 200 դեպք։ Գավառի բնակչությունը ահաբեկված է, տնտեսությունները՝ ավերված, անասունները՝ հափշտակված, առաջին անհրաժեշտության իրերը բռնագանձված են անընդհատ հարկային հավաքագրումների պատրվակով։

Նման հարձակումները չեզոք գոտում դարձել են մշտական, և դրանց շարունակությունը սպառնում է նույնքան ամայացնել այս գոտին, որքան Ալեքսանդրապոլի գավառը, որտեղ շուրջ 55 գյուղ է ավերվել։

Ինչ վերաբերում է Ալեքսանդրապոլի բնակչությանը, ապա չնայած Ձեր կողմից ստեղծված հաղորդակցության դժվարություններին ու հեռագրային կապի վերահսկողության, նույնիսկ այն հաղորդագրությունների, որոնք ուղարկվում են հեղափոխական կոմիտեի կողմից, և Ձեր կողմից մեր ընկերների համար ուղեգրերի տրամադրման մերժմանը, մեզ հաջողվել է պարզել, որ քաղաքում հեղկոմի իշխանությունն իրականում կեղծ է, և իրական կդառնա միայն, երբ դա պետք լինի Ձեր ռազմական հրամանատարությանը։

Ձեր կողմից ներկայացվող շարունակական պահանջներն ու վերջնագրերը Ալեքսանդրապոլի հեղկոմին (օրինակ՝ հարկադիր աշխատանքի համար մարդկանց տրամադրում, 10 հազար հրացանների հանձնում, մարդկանց մեղադրանք ներկայացնել ասկյար սպանելու համար, այն դեպքում, երբ անհայտ է, թե ով, երբ, որտեղ ու ինչպես է սպանել) ապացուցում է, որ հեղկոմը վերածել եք օկուպացիոն զորքի գործիքի։

Հայաստանի հեղկոմը ստիպված է խոստովանել, որ նման մարմնի գոյությունը միայն վարկաբեկում է խորհրդային իշխանության գաղափարը աշխատավորների և քաղաքացիական բնակչության աչքերում։ Ուստի Հեղկոմը անհրաժեշտ է համարել այդ մարմնի լուծարումը։ Այնտեղ, որտեղ գոյություն ունի նման հարստահարման և ավերման գործողություններ իրականացնող օկուպացիոն ռեժիմ, չի կարող լինել աշխատավորների և գյուղացիների իշխանություն։

Վերոհիշյալ փաստերի անկողմնակալ վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի ՍՍՀ Կառավարությունը չէր կարող թույլ տալ իր տարածքում, որը իրավամբ իրեն է պատկանում, գործողություններ, որոնք ուղղված են երկրի տնտեսության ավերմանը և բնակչության սովի մատնելուն ու բնաջնջմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի ՍՍՀ Կառավարությունը պարտավոր է դիտարկել Ձեր հրամանատարության գործողությունները որպես այնպիսի փաստեր, որոնք անկասկած կհանգեցնեն ժամանակավոր օկուպացված գավառների տնտեսության ավերմանը։

Ձեր բանակում տիրող խստագույն կարգապահությունը, ինչպես նաև ձեր զինվորների անկեղծ համակրանքը խորհրդային իշխանության նկատմամբ, մեզ թույլ չեն տալիս ենթադրել, թե վերոնշյալ բռնությունները պատահական են։

Հայաստանի Սովետական ժողովրդի անունից, ով ձգտում է արժանի խաղաղ և ստեղծագործ կյանքի պայմանների հաստատմանն ու ջերմորեն ցանկանում է ապրել խաղաղության և եղբայրության մեջ հեղափոխական Թուրքիայի հետ՝ ազատվելով իր նախնիների ազգայնական լծից, ես հարկադրված եմ հայտարարելու Ձեզ, որ վերոհիշյալ փաստերը կարող են խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ հեղափոխական նպատակների իրագործմանը։

Համոզված լինելով, որ այս փաստերի գնահատումը չի առաջացնի տարաձայնություններ, իմ կառավարությունը վստահ է, որ Մեծ Ազգային ժողովի կառավարությունը չի ուշանա համապատասխան միջոցներ ձեռնարկելուց՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Այդ նպատակին կարելի է հեշտությամբ հասնել Ալեքսանդրապոլի գավառից և Կարսի հյուսիս-արևելյան շրջաններից թուրքական զորքերի դուրսբերմամբ։

Հայաստանի ՍՍՀ Կառավարությունը հուսով է Ձեր կառավարության արագ կարձագանքի այս աննորմալ իրավիճակի լիարժեք վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, ինչը կվկայի Թուրքիայի անկեղծ մտադրությունների մասին՝ հարևան Խորհրդային Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության Արտաքին Գործերի Ժողովրդական Կոմիսար

Ա. Բեկզադյան

1921 թ., հունվարի 19

Լուսանկարում` Ալեքսանդրապոլը օկուպացրած զորքերի հրամանատար Քյազըմ Քարաբեքիրն է 1920թ․-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

«Մայր Հայաստան» դաշինքի Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

facebook sharing button 
twitter sharing button 
linkedin sharing button 
messenger sharing button 
print sharing button 
sharethis sharing button 

● Այս խորագրի վերջին նյութերը

 

390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին»

15.05.2025●09:27

Երևան՝ մեր օրեր, Կիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ։

 

Ալեքսանդրապոլում թուրքերի կողմից բռնությունները, թալանը և խաղաղ բնակչության սպանությունները կրում էին սիստեմատիկ բնույթ

15.05.2025●09:09

Այդ ժամանակ էլ կային մարդկանց, թեկուզև փոքրաթիվ խմբեր, ովքեր հավատում էին Թուրքիայի հետ խաղաղությանն ու բարիդրացիական հարաբերությունների հեռանկարին։

 

Երկակի ստանդարտները Հայաստանում

14.05.2025●20:49

Նպատակը «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիներին իբրև թե վախեցնելն է։

 

Չբարեփոխված ու թանկացվող տրանսպորտ, որին սպասում են ժամերով (տեսանյութ)

14.05.2025●20:46

Շենգավիթ վարչական շրջան, կանգառների կահավորված լինելու բացակայության պատճառով, մարդիկ տեղ չունեն նստելու ու ստիպված անձրևի տակ են սպասում տրանսպորտի։

 

Երկակի ստանդարտները Հայաստանում

14.05.2025●20:37

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել այս հանցագործությունը։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է այս իշխանության վրա։

 

«Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն

14.05.2025●16:47

Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan