Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
27
Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պատերազմ Արցախում
Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի վրաերթը․ նոր մանրամասներ (տեսանյութ) ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 280 մլն մսխվել է Ամիրյանում նման աշխատանք կատարելու համար Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը

Երեւանում Սաակաշվիլիի գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է

Երեւանի թանգարաններից մեկում մյուս ամսվա սկզբին նախատեսված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է, հաղորդում է Aliq.ge-ն:

«Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ նախապես համաձայնության էր եկել, վերջինս որեւէ առարկություն չէր ունեցել։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունվարի 25-ին միջոցառում էր բացվել, որը կարճ ժամանակում հետաքրքրություն էր առաջացրել։ Սակայն արդեն մեկ օր անց հայտարարվեց միջոցառման չեղարկման մասին։

«Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության եւ մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»,-ասվում է գրառման մեջ:

Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը «Ալիք մեդիային» ասում է, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը։

«Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել: Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա եւս այդ շարքին պատկանող դեպք է»,-ասում է Նահապետյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է, բացի այդ, նշվում է նրա հակահայ քաղաքականության մասին։

Ի դեպ, վերջին տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունն արգելել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի բակում ստալինյան ռեպրեսիաների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը։

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գիրքը այս պահին թարգմանված է չորս լեզուներով, որոնցից մեկը հայերենն է։

Գիրքը պատմում է նախկին նախագահի և նահանգապետի քաղաքական փորձառության մասին, ներկայացնում ներքին և միջազգային քաղաքականության ուշագրավ մանրամասներ, ընդգրկում Վրաստանի համար բեկումնային հանդիսացած հեղափոխության, պատերազմի, բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և այլ գործընթացների մասին պատմություններ։ Հեղինակը ամփոփում է վրացական և ուկրաինական փորձի համեմատությունը, սահմանում Ուկրաինայի հետագա զարգացման առաջ ծառացած խնդիրները և լուծումները, որոնք օգտակար կարող են լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս հետխորհրդային երկրների համար։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>