Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց
25
Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Պատերազմ Արցախում
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով

Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ

Այսօր իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ խոսեց «բանակային բարեփոխումների» մասին։ Ըստ նրա՝ պատրաստվում են կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը և ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնցով հարուստների երեխաները կկարողանան փոխհատուցում վճարելով չծառայել բանակում։

Սա ոչ թե բարեփոխում է, այլ պետական և ազգային հիմքերի բացահայտ ապամոնտաժում։ Սա ուղղակի սոցիալական խտրականություն է՝ պետության հովանու ներքո։ Վերջում միայն աղքատների երեխաներն են ծառայելու, միայն գյուղերի ու աշխատավորների զավակները կկանգնեն սահմանին։

Երկրորդ, սա կնշանակի, որ սրանց պահած բանակից վախեցած ու հիասթափված հազարավոր ծնողներ ամեն բան կանեն՝ գույք կվաճառեն, վարկեր կվերցնեն, միայն թե իրենց զավակները բանակ չգնան։ Այդպես մենք ծնողների ձեռքով կկերտենք մի սերունդ, որը իր երկիրը պաշտպանել չի ուզելու։ Իսկ ո՞վ պիտի պաշտպանի երկիրը, որտեղ ապրում են իր ծնողները, որտեղ նա ապագա ունի, ընտանիք պիտի կազմի, ապրի ու արարի։

Սկզբում այս գաղափարը կարող է համակրանք առաջացնել՝ «ի՞նչ լավ կառավարություն է, ուզում է մեր երեխաներին փրկել բանակից»։ Բայց հավատացեք՝ սա նույն «ելակների ռազմավարության» երկրորդ փուլն է։

Բայց մեր սահմանները ելակո՛վ չեն պահվում, սահմանը պահում է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ։ Դու միայն այն ժամանակ ունես Հայրենիք, երբ պատրաստ ես դրա համար արյուն թափել։ Քանի դեռ մենք չենք պաշտպանում մեր սահմանները, ուրիշ ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու։

Արդեն իսկ ունենք ահռելի դեմոգրաֆիկ ճգնաժամ և սերնդային բաց բանակում, հատկապես այն բանից հետո, երբ այս դավաճանները ջարդեցին մեր երիտասարդների մի ամբողջ սերունդ։

Յուրաքանչյուր առողջ և մարտունակ հայ երիտասարդ պարտավոր է ծառայել բանակում։ Ո՛չ ուսումը, ո՛չ փողը, ո՛չ կապերը չպետք է պատճառ լինեն բանակից խուսափելու։ Եթե դու հայ ես, առողջ ես ու տղամարդ, ուրեմն պիտի ծառայես։ Դա է պետություն ունենալու միակ ճանապարհը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>