Աննախադեպերի իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը նկատում է.
«Աննախադեպների իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը։
Տիգրան Ավինյանը և նրա ենթակաները քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին հաճախ են կրկրկնում ասելով` մեր իշխանության օրոք Երևանում աննախադեպ ծավալների աշխատանքներ են արվել ու արվում։ Այնինչ աննախադեպ է սրանց տապալված, անփառունակ ու կործանարար կառավարումը, աննախադեպ է սրանց թալանը, աննախադեպ է սրանց կողմից ժողովրդին ստելը, խաբելը, մոլորեցնելը։
7 տարվա կառավարման ընդացքում.
• Կործանեցին Արցախը, նվիրեցին թշնամուն
• Կոտորեցին հայերին, քովիդով ու պատերազմով,
• Անկախությունից ի վեր ՀՀ տարածք հանդիսացող սարեր ու ձորեր, լճեր ու գետեր, ճանապարհներ ու գյուղեր նվիրեցին թուրքերին
• Երևանում անգամներով թանկացրեցին գուքահարկն ու աղբահանության վճարը, կարմիր գծերում կայանման վճարն ու տրանսպորտի ուղեվարձը
• Երևանը սրանց օրոք նույնիսկ թեթև անձրևներից վեր է ածվում Վենետիկի, փողոցները գետեր դառած, անցումները ջրավազան, թե բա` տեղումների էին աննախադեպ, կլիման է մեղավոր։
Ու բոլորը և ամեն ոք մեղավոր են,
Ու ամեն ինչ և ամեն բան մեղավոր են
Բացի իրենց անփառունակ,
Ապաշնորհ իշխանության։
Տպավորություն է, որ 2018թ. ֊ի իշխանափոխության հետ միասին փոխվել է նաև Երևանի կլիման ու ձյունառատ ձմեռները և հորդառատ անձրևները քուն ու հանգիստ խանգարել են ՔՊԿ ֊ի։
Աննախադեպ առատ ձյուն գա ձեր գլներին ու հորդառատ, վարար անձրև ձեր դեմքներին»։