Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Անպատասխան չենք թողնում, բայց թաքուն հանցավոր բաներով էլ չենք զբաղվելու. Սամվել Հակոբյան

«Հրապարակը» գրում է. «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Այս խմբակցությունը Երեւանի քաղաքապետարանում ամենաակտիվն է, քաղաքապետարանի անգործությունն է վերհանում, բացահայտում է կոռուպցիան, քայլում մայրաքաղաքի փողոցներով, ուղիղ եթերներ մտնում, քաղաքացիների խնդիրներին ծանոթանում եւ այլն։ Խմբակցության բոլորն անդամներն ակտիվ են, ամեն մեկը մի գործառույթ իրականացնում է, եւ պայմանավորված դրանով՝ սկսել են նրանց թիրախավորել, հաշվեհարդար տեսնել, հակադարձել։

Մոտ մեկ շաբաթ առաջ մեղադրանք առաջադրվեց «Մայր Հայաստանի» անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ խուլիգանության հոդվածով։ Բլոգեր Արթուր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել եւ սեռական հայհոյանքներ տվել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքի մոտ Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետը հայհոյում է, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել` ի պատասխան նրա հայհոյանքի: Իրավապահներն այս արարքը դիտարկել են որպես խուլիգանություն, մինչդեռ այդ ակցիայից հետո բռունցքներով բլոգերին ծեծած Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ միջին ծանրության մի հոդված են դրել՝ «ֆիզիկական ներգործություն», նրա նկատմամբ խափանման միջոց չեն կիրառել եւ անգամ թույլատրել են շարունակել պաշտոնավարումը։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում վարչական շրջանի ղեկավարն ընդամենը ներողություն խնդրեց հանրությունից եւ ասաց, որ պետք է ավելի զուսպ լիներ: Քրգործի ճակատագիրը պարզ է․ այն կքննվի, կա՛մ մինչեւ դատարան գնալը «կջրվի», կա՛մ` դատարանում, եւ ամեն ինչ կավարտվի։
Սակայն «Մայր Հայաստանի» եւ իրենց դեմ դուրս եկած գործիչների նկատմամբ իշխանությունը չի պատրաստվում հարուցված քրգործով բավարարվել` 2 օր առաջ այրել էին խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։

Ստեփանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքին, ասել էր․ «Քաղաքական հայացքների համար է, այլ կասկածներ չկան։ Ես որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ չեմ ունեցել։ Իմ տունը սեփական տուն է, 7 տարի է՝ սարքել եմ, իմ տան դուռը 7 տարի է՝ բաց է, անգամ բանալիով չի փակվել, եթե որեւէ մեկի հետ նախկինում խնդիր ունեցած լինեի, արդեն հաշվեհարդար տեսած կլինեին»։ Ստեփանյանը նաեւ չէր բացառել, որ սա կարող է Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի շարունակությունը լինել։ «Իհարկե՝ չեմ բացառում, սրանցից ամեն ինչ սպասելի է։ Փաստորեն, ով դուրս է գալիս ՔՊ-ի դեմ, բացահայտում կոռուպցիան, նրա հետ այսպես են վարվում, քաղաքական հաշվեհարդար են տեսնում»։ 

Երեւանի քաղաքապետարանում եւս մեկ ընդդիմադիր խմբակցություն կա՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ը, որի անդամները լուռ են, գրեթե չեն երեւում, տեղի ունեցածի վերաբերյալ միայն հատուկենտ ստատուսներ են գրել՝ թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքը դատապարտող։ Նրանք տրանսպորտի թանկացման դեմ պայքարը սկսեցին ու լռեցին: Խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը մեր հարցին, թե ինչու են լռում թաղապետարանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ասաց՝ ինքը դրա մասին գրառմամբ է հանդես եկել, ապա անդրադառնալով Գ․ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելուն՝ ասաց․ «Ցանկացած դեպքում, եթե դրա հետ է կապված, ցանկացած խոչընդոտում գործունեությանը, դատապարտում ենք՝ դա լինի բռնության խոսք, թե իր ընտանիքի անդամներին ահաբեկելու փորձ»։

«Մայր Հայաստանից» Սամվել Հակոբյանից էլ հետաքրքրվեցինք՝ այս դեպքերից հետո ի՞նչ են պատրաստվում անել։ «Այո, անպատժելիություն կա, եւ դա է, որ Գեւորգի տիկնոջ մեքենան այրեցին, չունեմ տեղեկություն՝ ով է։ Սա «Մայր Հայաստանի», մասնավորապես Գեւորգի ընդդիմադիր կեցվածքի եւ շարունակական աշխատանքի հետ է կապված։ Հարցին, թե ինչ ենք պատրաստվում անել, բնականաբար, չեմ կարող ասել, որ մենք պատրաստվում ենք իրենց մեքենաներն այրել կամ 10 հոգով բռնենք` իրենց ծեծենք, մեզ վրա տեղում եկող հարձակումները՝ ֆիզիկական կամ բանավոր, անպատասխան չենք թողնում, բայց թաքուն հանցավոր բաներով էլ չենք զբաղվելու։ Մենք շարունակելու ենք մեր գործը՝ բացահայտելու ենք այս մարդկանց իրական դեմքը, իրենց անգրագիտությունը, անկշտությունը, պարզապես շարունակելու ենք աշխատել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>