Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Բագրատ Միկոյանը
Դիտել նաև
Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը
Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում
Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք
Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ
Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները
Կառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր բազմաթիվ առաջարկները անտեսվել են, իսկ կոռուպցիայի վերաբերյալ հարցից էլ դուրս եկավ հունից, սկսեց սպառնալ, էլի հիշեց նախկին նախագահներին և սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղաց։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը գնահատելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
Պարոն Միկոյանը արձագանքեց շատ կարճ․ «Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է, մի փոքր հավելումով․ Մեղրիում հոգեբուժարան կա, ճիշտ կանի՝ Մեղրու հոգեբուժարան այցելի։ Հա՛մ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, համ էլ, գուցե, չորրորդ պալատի Նապոլեոնը համաձայնի իր հետ բանավիճել»:

