Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Ինչու՞ չեն պատժվում իշխանական «շմայսները»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երկու օր առաջ՝ մայիսի 5-ին, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընթացքին։ Ի՞նչ է տեղի ունենում դրանից ժամեր անց․ հրկիզում են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Գևորգ Ստեփանյանը ավագանու ակտիվ անդամ է, բացահայտում է ՔՊ-ի կոռուպցիան, ավտոմեքենան հրդեհում են։ Իշխանության կողմից՝ ոչ մի արձագանք։ Ինչ է տեղի ունենում դրանից ժամեր անց․ ՔՊ խորհրդարանական խմբակցությւոոնը քաջալերում է թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանին, որը վիրավորել էր լրագրողին․ ասում են՝ ինչ արել ես լավ ես արել, քիչ ես արել։ Մեկ օր առաջ, կրկնում եմ, Նիկոլը ժողով էր արել մարդու իրավունքների մասին։

Ընդամենը մի շաբաթ առաջ ՔՊ-ական-արամզավենիչական պաշտոնյան 10 հոգով մարդ է ծեծել ուղիղ եթերի տակ, իշխանությունը չի պատժել, ասել է՝ ում կուսակցության անդամ է, գնդակը նրանց դաշտում է․ հետո նույն իշխանությունը մարդու իրավունքների ռազմավարությունն է քննարկում ու շեշտում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, իրավական պետություն և այլն։

Հայաստանի իշխանությունը երկրորդ շնչառություն է հաղորդում բեսպրեդելին, ամենաթողությանը․ խորհրդարանը, կառավարությունը և դատական համակարգը վերջին օրերին ընթացքում քայլեր են կատարել, որը մեր երկիրը մտցնում է մի հատ մեծ ճահճի մեջ, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար։ Նոր Նորքի թաղապետը ոհմակով հարձակվում է մեկ հոգու վրա, իշխանութունն ասում է՝ նա «Հանրապետություն» կուսակցության անդամ է, գնդակը Արամ Զավենիչի դաշտում է։ Հիմարություն․ գործող պաշտոնյա է, Երևանի քպական քաղաքապետի ուղիղ ենթական է, շմայսություն է արել, հանցագործություն է արել, ուղիղ եթերով, գնդակը Ավինյանի՝ առաջին հերթին, ՔՊ իշխանական կուսակցության, որ ուզում եք իմանաք՝ ՀՀ կառավարության, դատախաության, քննչական կոմիտեի, ու հենց Նիկոլի դաշտում է։ Այսինքն, համաձայն ՔՊ-ի տրամաբանության, բոլոր հանցագործները կարող են անդամագրվել իշխանական կուսակցությանը, ու եթե հանցանք արեցին, նրանցով պետք է զբաղվի ոչ թե արդարադատությունը, ոչ թե անմիջական ղեկավարը, այլ կուսակցությո՞ւնը։ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է մեր լրագրող գործընկերոջը։ ՔՊ-ն ասում է՝ Անդրանիկ Քոչարյանին մենք չենք դատապարտի, որովհետև լրագրողներին հա էլ ճնշել են, մենք էլ մեր կողմից ենք ճնշում։ Այսինքն, ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը միշտ է երևի թե եղել նույնը, այլ հարց է, երբ ընդդիմադիր էին, բարոյականության դասեր էին տալիս, թե ինչպես կարելի է, Մհեր Սեդրակյանը՝ սրան բան ասեց, նրան ապտակեց և այլ, հիմա որ իրենք են անում, ասելու բան չկա։

Սա երեսպաշտություն է, իհարկե անբարոյականություն է, բայց նաև սա Հայաստանը տանում է մեկ ավելի մեծ՝ բեսպրեդելի ճահիճը, որը ցավոք էլի իրենց դաշտում է լինելու, քանի իրենք են իշխանություն։ Առասպելական թևավոր խոսք կա՝ պանդորայի արկղ․ դուք մարդկանց մեջ կուտակում եք ցասում, ատելություն․ մենք ընդունում ենք, որ մեր հետ միասին նույն քաղաքում ապրում է ու անգամ մեզ ղեկավարում է խուլիգանական արարք կատարող մարդ։ Պատկերացրեք վաղը Արթուր Չախոյանը դառնա թաղապետ ու իր մոտ հարցերով եկած ՔՊ ակտիվիստներին 15 հոգով ծեծի, ասի՝ լավ եմ անում, ոչ էլ հրաժարական կտա։ Ծեծից հետո ոստիկաններն այցելում են թաղապետարան ու ձերբակալում ծեծվողին, ՆԳ փոխնախարարն ասում է՝ իշխանության պահանջին չենարկվելու իրավիճակ տեսանք։ Իսկ ծեծելու իրավիճակ չտեսա՞ք։ ՆԳ այդ փոխնախարարը, որ ինչ-որ մի օր չունենա պաշտոն և բռնության ենթարկվի, բայց հենց իրեն բռնեն ու պատժեն, ո՞րտեղ իրավունք կունենա բողոքելու, նայելու են դեմքին ժպտան, ասեն՝ դե կերեք։

Կրկնում եմ, կուտակում են անրդարության խորը մթնոլորթ։ Պատկերացրեք իշխանափոխությունից հետո ՔՊ-ական որևէ կարկառուն մեկը ծեծի է ենթարկվում, ո՞ր մարմին է դիմելու և ոնց կվերաբերվի եթե իր դիմած մարմիններում արժանանա անտարբերության, ավելին՝ հակառակ գործողությանը։

Իշխանափոխությունից հետո եթե առանց թիկնապահի փողոց հայտված Ալենի դեմքին իշխանական մեկը թքի, ասենք նույն ձև հենց, ախրաննիկը բռնի Ալենի ձեռքերը, մյուսը թքի, ասեք մի կառույց, որ կունենա իրավունք էդ պաշտոնյաին պատասխանատվության ենթարկելու։ Որովհետև Ալենը թքել է, դատախազութունը ասել է հանցակազմ չկա, քննչականն ասել է հանցակազմ չկա, Նիկոլն ասել է լավ է անում, Ալենը ասում է՝ լավ եմ արել։ Եվ ուրեմն դուք ստեղծել եք մի համակարգ, որ վաղն էլ ձեզ վրա թքելը և ձեր նկատմամբ որևէ գործողություն հանցակազմ չպարունակի։

Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս մի տալդա տեղ կանգնում ծեծում են, մեկ ուրիշ քաղաքացու ոստիկանները ծեծում են ու պահանջում են, որ ուրիշի հանցանքը վերցնի իր վրա, բացահայտվեուց հետո չեն պատժվում, ու Նիկոլը ժողով է անում մարդու իրավունքների մասին ու գնահատում է ոստիկանության բարձր հարգանքը։ Պարեկները ճամփի մեջտեղը հարձակվում են վարորդի վրա, ավտոյից իջեցնում, ծեծում ու բերման ենթարկում։ Եթե էդ ոստիկանները չեն պատժվում, քաղաքացին լցվում է վրեժխնդրությամբ, որը մի օր դուրս է գալու իր գործն անի, որովհետև արդարություն չկա։ Որևէ մեկը կարող է մեղադրե՞լ այսօր ծեծված քաղաքացու հետագա գործողությունները։ Հլը պատկերացրեք վաղը իշխանությունը փոխվում է, գալիս է հայրենասեր իշխանություն, էն բերետավորների վիճակը, որ 44-օրյայի զոհերի մայրերին քարշ էին տալիս գետնին։ Դուք ձեր քաղաքական հաշվարկներից ելնելով, թույլ եք տալիս հանցագործություններ, չեք պատժում, բայց դրանք էլ չեն մոռացվում։

Եթե վաղը, իշխանափոխությունից հետո նոր դատախազը հրահանգով գնաց ասենք որևէ ՔՊ-ական պատգամավորի՝ թեկուզ առանց կոռուպցիայի ձեռք բերված բնակարանի վրա ու դա վերցրեց՝ որպես ապօրինի գույք, խլեց Սրբուհի Գալյանի գույքը, Աննա Վարդապետյանի գույքը, հենց տենց-չորով, սրանց նման ասի՝ տունդ տուր թե չէ կնստացնենք, ո՞ւմ եք բողոքելու, ի՞նչ եք ասելու։

Դուք չեք էլ պատկերցնու, էն վնասը, որ դուք հիմա տալիս եք երկրին ու վաղը ևս և՛ երկրին, և՛ ձեզ։ Ասում են լավ ենք անում չեք պատժում Անդրանիկ Քոչարյանինլ․ բա առաջ։ Ժողովուրդն էլ կարող է, չէ՞, ասել՝ բա էդ նման բաներից էիք իբր մեզ ազատում, սակայն ինչ տարբերություն։ Եթե ասենք հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն լինի ընդդիմություն, փոքրամասնություն (չնայած դժվար թե մտնի խորհրդարան իշխանությունը կորցնելուց հետո), ասենք թե մտավ ու պատգամավորների նկատամբ բռնություն կիրառեն, վարչապետն էլ արդարացնի ծեծը, ի՞նչ եք ասելու․ չէ՞ որ դուք այսօր արդարացնելով ծեծը՝ արդարացնում եք վաղը ձեր նատմամբ ծեծը։ Երբ դուք ասում եք դատապարտում ենք ծեծը, բայց ծեծողն իր տեղում է, ուրախ է, ինքնավստահ, ուրեմն քաջալերում եք ընդամենը։

Մեր երկրում էս բեսպրեդելի, արատավոր երևույթների պատճառը քաղաքական, իրավական, բարոյական պատասխանատվության բացակայությունն է։ Ամեն օր մեր երկրում կրակոցներ են․ վերջին երկու օրերին անչափահասներն են ակտիվ կրակում․ երբ մարդը տեսնում է, որ Սյունիքի մարզպետի տղան սպանության փորձ է անում ու չի պատժվում, ՔՊ-ական պատգաավորի եղբայրը հրազենային վիրավորում  հասցնում ու չի պատժվում, Փաշինյանի շարասյունը՝ ինքն էլ մեջը, մարդ է սպանում ու չի պատժվում, սա ծնում է հանցագործություններ։ Երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ կարելի է ակտիվիստին ծեծել ու չպատժվել, այն էլ՝ ուղիղ եթերի տակ, կարող է մտածել՝ ինչո՞ւ չի կարելի գիշերը, կամերաներից հեռու վառել մեկ այլ ակտիվիստի ավտոմեքենան։ Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է։

Ու երբ էս բոլոր հարցերը բարձրացնում ես, իշխանության անդամները խոշոր հաշվով ասում են՝ լավ ենք անում, մենք ծեծում ենք, հա, առաջ սպանում էին։ Ուզում եմ հասկանալ, էդ ու՞մ էին սպանում ու սպանողը չէր պատժվում, ինչ-որ չեմ հիշում։ Բայց շատ լավ հիշում եմ, 3 տարի առաջ հղի աղջկան վարչապետի շարասյունը սպանեց․ անցել է 3 տարի, մեկը չի պատժվել։ Այսինքն, անգամ էդ ամենագնացի վարորդ ոստիկանը, պարզվում է, մեղք չունի, հանցակազմ էլ չկա, ես էլ կարող եմ չէ՞ մտածել, որ չեն պատժում, որովհետև եթե այդ ոստիկանը դատվի, կարող է դատարանում պատմի՝ ով ասաց, ոնց ասաց, որ քշեն, չկանգնեն և այլն։ Չէ՞։ Ավելի նման չէ՞, թե չէ՝ ինչի՞ պիտի պարտակեին այդտեսակ էմոցիոնալ հնչեղության դեպքը, այն էլ էսպես, այն էլ Նիկոլը, որ «քցողի» համբավ ունի։

Կարճ ասած՝ ես առաջարկում եմ, հենց այս դիտակետից նայել հարցերին՝ ինչու՞ իշխանությունը չի պատժում ակնհայտ հանցագործությունները ու շատ ավելի մեղմ բաներին մեծ հնչեղությամբ է վերաբերում։ Չի պատժում, որովհետև իր իշխանությունը հենված է հենց նրանց վրա։ Իշխանությունը հենված չէ ժողովրդի վրա, հենված է ջարդարարների վրա, թալանչիների վրա, կոռուպցիոներների վրա, արամազավենիչի պես անսկզբունքայինների վրա։ Ժողովրդի վրա վաղուց Նիկոլը հույս չի կապում, ժողովրդի ձայնը նրան պետք էլ չէ։ Պետք են կրիմինալը, ուժայինները, փողը ու անսկզբունքները, որոնք շահի համար պատրաստ են իրեն աջակցել ու օֆ չանել։ Այսքանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>