Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլացիա։
Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի ծրագիր է հաստատվել, որի 6-րդ կետում՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն բաժնում, պարզ գրված է՝
Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են հարմարվողականության ծրագրերը, ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ բարելավումը և ենթակառուցվածքների արդիականացումը։
Երևանի քաղաքապետարան, դուք ընդունել եք 2025 թվականի զարգացման ծրագիրը, որի հեղինակն եք, ինչպես նաև աշխատանքների կատարողը։ Էլ ինչո՞ւ եք բողոքում կլիմայից, եթե սա ձեր անգործության և ամենաթողության արդյունքն է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից