Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Բերդ քաղաքից հայտնեցին, որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեռնոցի գործարանը դադարել է գործել, մոտ 200 հոգի չեն աշխատում, գործարանից հաստոցները տեղափոխել են։
2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ ։
Այսօր զանգահարեցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին, հարցրի, թե ինչ պատճառով են գործարանի աշխատանքը դադարեցրել։ Նա ասաց, որ դա դադարեցումը ժամանակավոր է ,հարցրի՝ ինչո՞ւ եք գործարանից հաստոցները տեղափոխել։ Նա ասաց, թե ինչո՞ւ եմ հետաքրքրվում դրանով, ինչո՞ւ չեմ գրում նոր բերված հաստոցների մասին։ Հակադարձեցի՝ այդ մասին որտեղի՞ց պետք է իմանամ, այդ նպատակով եմ զանգահարել։ Հարցերս դուր չեկան Մ․ Եզեկյանին, ասաց, որ իր տեղը հարմար չէ, ավտոմեքենա է վարում, ղեկին է»։