Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար
15
Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները

50+ ձայն հաստատ չունեք, բայց ունեք 18+ գնահատականներ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ է ինքնախաբեությունը․ ինքդ քեզ իրականությանը չհամապատասխանող մտքերի ներշնչումը։ Ինքնախաբեություն է որևէ բանի մասին կեղծ համոզմունք ստեղծելը։ Ինքնախաբեությունը պաշտպանության ձև է։ Խոսենք օրինակներով․ երբ ԱԺ ամեն քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնում է, թե՝ եթե այս կիրակի լինեն ընտրություններ ՔՊ-ն կհավաքի 50+1 տոկոս ձայն, ինքնախաբեության փայլուն օրինակ է։ Էնքան ասա՝ մինչև հավատաս, բայց իրականության հետ կապ չունի։ Քեզնից առաջ էլ մեկը կար, էլի դահլիճի էդ հատվածում էր նստում, կողքիդ աթոռին, ամեն շաբաթ ասում էր՝ ուզում եք շաբաթը մեկ ընտրություն անենք, ՀՀԿ-ն է հաղթելու, ժողովուրդը մեզ է ձայն տալիս։ 2018 թվականի ապրիլի 21-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ, դա էր ասում։ Ճիշտ էր ասում, 2017 թվին ժղովուրդը ձայնը տվեց ՀՀԿ-ին, բայց այ իշխանությունից զրվելուց հետո՞ որքան ձայն ստացան նույն հանրապետականները․ անցողիկ շեմը չանցան։ Նույնը ձեզ հետ է տեղի ունենալու։ Որ օրը իշխնություն չունենաք, ՔՊ-ով գնացեք ընտրության, ժամանակ կտեսնեք ինչքան ձայն կտանեք։ Ալեն Սիմոնյանը կերազեր անգամ, որ ՔՊ-ն ունենար իր նշած վարկանիշի կեսի կեսը գոնե։

ՔՊ-ական մեկ այլ պատգմավոր՝ Ալխաս Ղազարյանը, ասում է՝ ՔՊ-ն 2026-ի ընտրություներում 50+ տոկոս կհավաքի, ժողովուրդը համեմատական կանցկացնի և կտեսնի, թե ինչպես է իր կյանքը փոխվել։ Ես, ասում է, տեսնում եմ լիքը փոփոխություններ գյուղերում ու քաղաքներում։ Սա պարզ ինքնախաբեություն է։ Ժողովուրդը, անգամ ձեր ուռացրած, փքած վիճակագրությամբ դա չի տեսնում։ Ձեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ավելի լավը չեն, քան 2018-ին, աղքատության մակարդակը նույնն է, թոշակները քիչ, աշխատավարձը ցածր, ամեն իինչ՝ թանկացած։ Այո, ՔՊ-ականների կյանքը փոխվել է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական պաշտոնյաների, բայց նրանք էլ ժողովրդից հեռու են կիլոմետրերով։

Ինձ մի քանիսը անհանգստացած գրում են՝ բայց տեսա՞ք Սյունիքում դրան ոնց դիմավորեցին։ Ո՞նց դիմավորեցին․ էն, որ «սյունյաց ողջույններ» չհղեցին Նիկոլին, դա չի նշանակում, որ նորմալ են դիմավորել։ Իսկ ինչու նախորդ անգամվա վիրավորանքները չկային, հանրությւոնը մտքափոխվե՞լ է․ ոչ, կարծում եմ՝ ճիշտ հակառակը, ավելի է ամրացրել իր դիրքորոշումը․ ուղղակի նախորդ անգամ ոստիկանությունը այցելեց բոլոր բացականչողների տները, հատ-հատ, քրեական գործեր հարուցեցին, որոնք մինչև հիմա ընթացքի մեջ են։ Վարկանիշ ունեցող երկրի ղեկավարը իրեն մի հատ հայհոյեին՝ դատի կտա՞ր։ Չէ, կասեր, 3 միլիոն մարդ ընդունում ա, ոչինչ, թող մի քանիսն էլ էդպիսի դիրքորոշում հայտնեն։

Մի քանի օր առաջ Նիկոլը գնացել էր Տավուշի մարզ, Բերդավան, որտեղ սահմանազատում են անելու ու արդեն տեղեկություններ կան, որ մի քանի տուն անցնելու է Ադրբեջանին։ Հանդիպմանը բերման ենթարկվածներին մանրակրկիտ անցկացրել են մետաղորսիչներով, խլել հեռախոսները, պայուսակների իրերը, ջրի շշերը․ այսպես կոչված ժողովրդի վարչապետը ժողովրդի հետ էդպես է շփվո՞ւմ։ Էն, թե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշում կամ դրանից առաջ Սյունիքում լավ է անցել, դա հենց ինքնախաբեությունն է։ Չի կարող գյուղում, որտեղ սահմանազատում է ու թուրքին տարածքներ են տրվելու վարկանիշ ունենա։

Բոլոր նրանց, այդ թվում՝ ՔՊ-ականներին, որոնք կարծում են, թե Նիկոլին ջերմ ընդունելության են արժանացնում որևէ վայրում, խորհուրդ եմ տալիս լսել հենց իր՝ Փաշինյանի ելույթը կառավարության նիստում այն մասին, որ երբ պետք է գնա որևէ գյուղ, նախապես նրան գրում տաիս են՝ որտեղ պետք է կանգնել, որտեղ ոչ, ում հետ հանդիպել, ում բարևել, ում ոչ։ Այսինքն՝ն այցը շոու է, այցի մասին դրական պատկերացումը՝ ինքնախաբեություն։

Թե՛ ՔՊ-ի, թե՛, առավել ևս, Փաշինյանի վարկանիշը հիմա շատ ավելի ցածր է, քան որևէ երկրի որևէ իշխանության։ Վերցրեք ցանկացած ոլորտ, ցանկացած միջավայր, հազիվ մեկ-երկու աջակից գտնեք։ Վազգեն արքեպիսկոպոսը Տալլինում հայկական եկեղեցի մտած Նիկոլին մի երկու գովեստի խոսք էր ասել, հետո էնքան քննադատվեց բոլորի, այդ թվում՝ հոգևոր դասի կողմից, որ ստիպված եղավ արդարացում ման գալ։ Որովհետև հայ մարդը, այն էլ հոգևորական, որ Փաշինյանին գովում է, տարօրինակ է։ ՔՊ-ն ուրախացել է, որ հազարավոր հոգևորականներից մեկը կամ երկուսը աջակցում են, բայց դա էլ հենց ինքնախաբեություն է։ Աննա Հակոբյանի հետ ժպտացող դեմքով զրուցել էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հետո ստիպված եղավ արդարանալ, թե՝ իմ համերգին եկել էր, ինքն էլ մոտեցել էր, չբարևեի՞։ Մեկ ուրիշ համերգի ժամանակ Աննան գրում է՝ չեմ գնում Մաեստրոյին շնորհավորելու, որ թիրախ չդարձնեմ։ Իրենք գիտեն, որ եթե որևէ մեկին անգամ բարևում են, դրանով թիրախավորում են։ Այ էդքան անընդունելի են։ Հուշարձաններին տանում-ծաղիկ եք դնում, մարդիկ վերցնում գցում են աղբարկղը։ Գնում է Մյունխեն, տարբեր քաղաքներց հազիվ ի սենյակ լցնում են, որ անունը դնի հայ համայնքի հետ հանդիպում, գնում է Մոլդովա, հարակից երկրներից են մի սենյակ մարդ են հզիվ բերում։ Սա հենց մերժված լինելու ապացույցն է։ Սա վարկանիշն է։

Ձմռանը մի երկու ամիս Նիկոլը որոշեց իբր վարկանիշ ցույց տալ ու տեսանյութեր էր հրապարակում, թե մետրոյով, ավտոբուսով, հեծանվով գործի է գնում։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար էր դա անում, ու ինչու հիմա չի անում։ Որովհետև իր նման մեկն էլ կար, որը աշխատում էր Նիկոլի ընդամենը մի քանի տոկոս մնացած ընտրազանգվածի վրա ու սոցիալական ցածր գիտակցություն ունեցող ընտրողներին տանում էր տակից։ Հիմա էդ մեկը ժամանակավորապես չկա, Նիկոլը արխաին է․ Բայց դա նրան վարկանիշ չի բերում։ Նիկոլին, մեկ անգամ արդեն ասել եմ, ընտրող չի բերելու և ոչ մի քայլ, բայց նաև իր մոտը էն մասսան է մնացել, չնչին բացառությամբ, որ ձայն են տալու կա՛մ միայն իրեն կա՛մ ավելի պակաս ինտելեկտ ունեցողին։

Ժողովուրդ ջան, կարծում եմ, որ հենց սա է իրականությունը։ ՔՊ-ն, չունենալով վարկանիշ, իր ամբոջ գործունեությունն ուղղված է ուրիշներին վարկաբեելու հաշվին մեկ-երկու տոկոս ավելացնելը․ դա էլ է, սակայն, ինքնախաբեություն՝ մտածել, թե հնարավոր է ուրիշի հաշվին վարկանիշ հավաքել։ Վերջերս տվյալներ հրապարակվեցին, որ, օրինակ, Գյումրու քարոզարշավի ժամանակ ավելի շատ գումար ծախսել է ՔՊ-ն ոչ թե իր քարոզչության, այլ մյուսների հակաքարոչության վրա։ Դա իրեն ի՞նչ տվեց․ արդյունքըները ցույց տվեցին, որ ոչինչ։ Հանրահավաք են անում Գյումրու ընտրությունների համար, բայց սաղ երկրից կարողանում են հավաքել տանել հազիվ մի 3 հազար հոգի։ Նույնը Երևանում։ Էն, որ դուք այսօր որևէ քաղաքում ունեք հեղինակություն, դա ինքնախաբեություն է․ ուենալով քաղաքապետ, մարզպետ, մարզը ներկայացնող պատգամավորներ, միևնույն է՝ չունեք իշխանություն, հեղինակություն։

Օրերս դատարանը արդարացրեց Նիկոլի ուղղությամբ խնձոր նետած պապիկին․ ասում էր՝ դա իմ քաղաքացիական դիրքորոշումն էր, լավ եմ արել։ Բացեք բոլոր կայքերում խնձոր նետելու մասին լուրը և արդարացման լուրը և տեսեք ինչես համատարած խնձոր ու այլ բաներ են նետում քաղաքացիները Նիկոլի ուղղությամբ։ Տեսել ե՞ք կադրերը, երբ պետք է գնա ԱԺ․ նիստերի դահլիճը ուբորկա են անում, սեղանների տակ, աթոռների տակ, շշերն են հավաքում։ Անվտանգության էդ աննախադեպ միջոցառումները հենց ցածր վարկանիշի մասին են։ Մի նեղվի Ալեն, բայց էս ա ձեր մասին իրականությունը։ Սրան հասել եք ձեր արդար քրտինքով։ Մենակ Արցախի հանձնումն ու զոհերը չեն պատճառը․ սահմանազատումն ու հանձնումները չեն պատճառը, պատճառը նաև այն է, որ դուք հարստանում եք լույսի արագությամբ, աղքատության, գործազրկության թվերն աճել են, մարդկանց ծեծում եք, մնում եք անպատիժ, 150 հազար մարդու զրկել եք տնից, օրը մի քանի տեսակի հարկեր եք դնում ժողովրդի վրա, մարդկանց սարքել եք միայն տուգանքի մատերիալ։ Ու եթե էսքանից հետո մտածում եք, թե անգամ 10+ տոկոս ընտրող ունեք, ուրեմն ինքնախաբեության մեջ եք։

Կարճ ասած՝ կարծում եմ՝ դուք էլ գիտեք, որ ռեյտինգն այլևս չի բարձրանալու, դրա համար էլ, առանց ձևականությունների, զբաղված եք ուղիղ եթերի ռեժիմով ժողովրդին, բյուջեն թալանելով, հարստանալով, ապրում եք ինչպես վերջին օրը։ Այո, տարօրինակ է, որ էսքանից հետո դեռ մնում եք իշխանության։ Ժողովուրդը ձեզ ամոթանք է տալիս, բայց հայ ժողովրդին էլ են ամոթանք տալիս ամենուր, որ ձեզ հանդուրժում ենք դեռ։ Եթե մենք ձեզ չընդուելու հազար ու մի պատճառ ունի, դրսում զարմցած են, որ ձեզ հանդուրժում ենք մենակ Արցախը հանձնելու պատճառով, մյուս թեմաներից տեղյակ չեն։ Վերջերս Էստոնիա այցի ժամանակ արտասահմանցի լրագրողն էր զարմացած, որ Արցախը հանձնել եք, բայց մնում եք։ 

Լիահույս եմ, որ այս ամենը ավարտ կունենա, առավելագույնը՝ մեկ տարուց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>