Գնահատական կլինի․ Ավինյանը՝ թաղապետարանում ծեծկռտուքի մասին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին:
Լրագրողների հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»:
Ավինյանը նաև անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երևանի քաղաքապետարանը դեռևս որևէ գնահատական կատարվածին չի տվել:
Աղբյուր՝ Yerevan.today
--
Մեր կողմից նկատենք. Ավինյանը կարող է առանձնապես չտանջել ինքզինքը. նրա ու իր Փաշինյանի լռությունն առավել քան խոսուն է: Եթե իր նշանակած պաշտոնյայի խուլիգանության վերաբերյալ Ավինյանը պիտի հասարակության «բզելով» արձագանքի, ապա ավելի լավ է ոչ մի բան չասի: Մանավանդ, վաղուց պարզ է, թե ով՝ ով է: