Եթե Զելենսկին մայիսի 9-ին սադրանքի դիմի, Կիևում մայիսի 10-ը չի գա․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրը, Ուկրաինայի կողմից սադրանք լինի, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում մայիսի 10-իի լույսը կբացվի։ Մեդվեդևը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա շատ լավ հասկանում է։
«Սրիկան հասկանում է, որ Հաղթանակի օրը Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Նշենք, որ France presse-ը հաղորդել էր, որ Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը՝ հայտարարելով, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա հյուրերի անվտանգությունը, ովքեր Մոսկվայում ներկա կգտնվեն մայիսի 9-ի շքերթին։ ՌԴ մախագահ Վլադիմիր Պուտինն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ ռուսական կողմը հրադադար է հայտարարում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ՝ մայիսի 7 լույս 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10 լույս 11-ի կեսգիշերը։
Aysor.am