Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը
11
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One)

ՀԺՄ. Մամուլի ազատության միջազգային օրը, ցավոք, Հայաստանում նշվում է լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում

Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։ Ասված է Մամուլի ազատության օրվա առթիվ տարածած Հայաստանի ժուռնալիստների միության տարածած շնորհավորական խոսքում։

«Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դեմ պայքարում իշխանությունը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտոնյաներ՝ անհատապես, միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաճախ անցնելով ոչ միայն պաշտոնեական, այլ նաև մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը։ Դրա վառ ապացույցն են բռնության դեպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, լրատվամիջոցների դեմ ներկայացված տասնյակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելության և անվստահության խոսքի տարածումը... Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը իշխանությունները փորձում են փոխակերպել լրատվամիջոցների նկատմամբ անվստահության:
 
Ավելին, օգտվելով սոցիալական մեդիայի դարաշրջանի առանձնահատկություններից, իշխանություններն իրենց հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների միջոցով ստեղծել են սունկ կայքեր, յութուբյան ալիքներ, որոնց միջոցով ապատեղեկատվություն են գեներացնում՝ մոլորեցնելով հասարակության և պատասխանատու և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ դրանց նույն հարթությունում դնելով:

Այս պայմաններում աշխատող լրատվամիջոցներն ու լրագրողները նույնպես, իրենց գործունեության ընթացքում, ցավոք, միշտ չէ, որ պահպանում են մասնագիտական բոլոր չափանիշները։ Ինչ խոսք, դժվար է տեսնել, գիտակցել սպասվող նորանոր աղետները, կորուստները, սեփական հայրենիքի կործանման վտանգները և էմոցիոնալ պոռթկումներ չունենալ, քաղաքացիական կեցվածք չդրսևորել: Թեև նման դեպքերը հաճախ անխուսափելի են և ունեն օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, դա մեր մասնագիտական համայնքի համար ոչ թե արդարացման առիթ է, այլ մարտահրավեր՝ անգամ ամենասահմանային, ամենածանր պայմաններում պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու, իշխանությունների սադրանքներին չտրվելու իմաստով։ 

Հայաստանում մամուլի ազատության ու լրատվամիջոցների գործունեության վրա ազդող մեկ այլ կարևոր և հակասական իրողություն է այն, որ խոսքի ազատությունը, դրա իրական վիճակի գնահատականը դառնում է արտաքին քաղաքական կոնյունկտուրայի առարկա։ Խոսքի և մամուլի ազատության մակարդակը գնահատող մի շարք միջազգային կազմակերպություններ՝ առաջնորդվելով ոչ թե օբյեկտիվության, այլ պահի իշխանություններին աջակցելու դրդապատճառներով, երբեմն աղճատված, մանիպուլյատիվ գնահատականներ են ներկայացնում Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ՝ ակամա նպաստելով իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված գործողություններին։ Միևնույն ժամանակ, մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ, չտրվելով աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, հանդես են գալիս բացառապես մասնագիտական անաչառության դիրքերից և իրենց զեկույցներում արտացոլում են Հայաստանում մամուլի ոլորտում առկա իրավիճակը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին ու նրանց աշխատանքն ապահովող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մաղթելով առկա մարտահրավերներին ու ճնշումներին դիմակայելու անսասան կամք և անկախ բոլոր պատճառներից՝ մասնագիտական առաքելությանն ու չափանիշներին հավատարիմ մնալու հաստատակամություն։
Շնորհավոր Մամուլի ազատության միջազգային օրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>