Ավինյանն անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը
Դիտել նաև
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին: Լրագրողների հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»:
Ավինյանը նաև անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երևանի քաղաքապետարանը դեռևս որևէ գնահատական կատարվածին չի տվել:

