Արթուր Չախոյանին մեղադրանք առաջադրվեց
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Նոր Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն ու իր թիմակիցները հարձակվել ու ծեծի են ենթարկել հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վերջինը նախ տեղափոխվել է ոստիկանություն, ապա ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց։ Դեպքից հետո ձերբակալված է վեց անձ, այդ թվում Չախոյանը, իսկ թաղապետը շարունակում է մնալ ազատության մեջ ու պաշտոնավարել։