Չախոյանից բացի խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Մեսրոպ Մանուկյանին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։
Ստացվում է, որ Արթուր Չախոյանից բացի խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի նկատմամբ։ Մեր տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։ Տվյալ դեպքում խուլիգանութուն են դիտարկել Նոր Նորքի թաղապատ Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարի վրա յոգուրտ լցնելը։
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը վերաբերում է խուլիգանությանը, իսկ 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերը սահմանում են.
«Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Աղբյուրը` Panorama.am