Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կհամաձայնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին, հակառակորդը, քննադատը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Հավատացնում եմ՝ ոչ ոք այդքան չի ջախջախել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քան ԱԺ պատգամավոր Փաշինյանը։ Երբ ասուլիս է տալիս, ելույթ է ունենում, բան է գրում, մենք միանգամից հանում ենք էդ ասածին հակառակ խոսքերը, որ տարբեր ժամանակներում ասել է պատգամավոր Փաշինյանը։ Ինքը ամեն ինչի մասին է ասել ու ասել էսօրվա արվողին հակառակ բաներ։ Նրանից հիասթափությունը հենց առաջին հերթին դրանում է, որովհետև ինչ անում է՝ հակառակն է խոստացել։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեծամասամբ անհանդուրժողականությունը, այո՝ ատելությունը մեծացավ Ղարաբաղը հանձնելու պատճառով։ Բայց դա էլ հենց Պատգամավոր Փաշինյանի ասածների հակառակն էր։ Եթե նա ասած լիներ, որ պետք է Արցախը հանձնենք, գար հանձներ, հանրությունը շոկի մեջ չէր լինի, որովհետև կիմանար՝ մարդու հետևից են գնացել, որը կողմ է Արցախը հանձնելուն։ Բայց պատգամավոր Փաշինյանն ասում էր՝ ի՞նչ փոխզիջում, եթե Ադրբեջանը չի ասել ինչ է փոխզիջում, դուք իրավունք չունեք փոխզիջելու։ Արցախի ինքնորոշումը, ասում էր, այլընտրանք չունի։

Օրերս ձեռքիս տակ ընկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինանի արխիվային ելույթ, որը ուղղակի ռեկորդ է սահմանել՝ վարչապետ Փաշինյանին հակառակվելու տեսանկյունից։ 9 րոպեանոց ելույթում մոտ 10 բան է քննադատել Սերժ Սարգսյանի կառավարության արածներից, որոնցից 5-ը նույնությամբ արել է, մյուս կեսը ավելի վատ է արել։ Ասօր՝ ապրիլի 25-ին, կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան էին անում շրջանառության հարկի թանկացումից դժգոհողները, ասում են, որ թալանվում են այդպես, չեն կարող աշխատել, սննկանում են։ Ասում են՝ մենք Նիկոլ Փաշինյանին ենք ընտրել՝ խոստումներին հավատալով։ Իսկ ո՞ր խոսքերին են հավատացել։

2016 թվականի հունիսի 14-ին Ազգային ժողովը քննարկում է շրջանառության հարկի շեմի բարձրացումը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն է վերցնում ու խիստ քննադատում է, ասում է՝ հարկատուներին մեր պետությունը  բեռնել ու քամում ա, տանում ա գործազրկության, արտագաղթի։ Ասում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում ա, որ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները, բացի եկամտահարկից, ուրիշ ոչ մի հարկ պետք է չվճարեն և այլն։ Հիմա վարչապետ Փաշինյանը րիվ հակառակ բանն է արել։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ասում են՝ մի մասը փակել է արդեն բիզնեսը ու արտագաղթել։ Էդ փոքր բիզնեսմենները 2018-ին մերժել են Սերժին հարկային քաղաքականության պատճառով և աջակցել են Փաշինյանին՝ խոստումների համար։

Մյուս զավեշտը․ 2016 թվականի նույն ելույթում ԱԺ պատգամավոր Փաշինյանն ասում է․ հիմա եթե մարդուն տուգանել են անկապ տեղը, կարող է բողոքարկել վարչական ակտը, և օրենսդրությամբ կարող է կասեցվել, մինչ վճռի կայացումը։ Ասում է՝ ՀՀԿ-ն օրենսգրքում դրույթ է մտցրել, որ բողոքարկումը չի կասեցնում վճարումը, այսինքն՝ վերջ․ մարդուն տուգանեցին անարդար, վերջանումա իր համար պատմությունը։ Նիկոլի ասած այդ նախագիծը չընդունվեց։ Բայց գիտե՞ք ինչ նախագիծ են հենց հիմա դրել շրջանառության մեջ․ նույն բանը՝ եթե տուգանել են, կապ չունի բողոքարկել ես թե ոչ, պետք է վճարես, մինչև դատարանը կորոշի։ ՊԵԿ-ը որ տուգանում է տնտեսվարողներին, մոտ 80 տոկոսը դատարաններով վերականգնվում են․ այսինքն՝ բոլորովին անհիմն տուգանքներ են, հիմա Նիկոլը պարտադրելու է, որ այդ անհիմն տուգանքները վճարեք։ Այսինքն, ինչից բողոքել է, հենց հիմա դա դարձնում է իրականություն։ Բոլոր էն նախագծերը, որոնց ինքը դեմ էր, որոնք հանրության դժգոհության արդյունքում իրկանություն չդարձան, հիմա են դառնում։

Հիշում ենք Փաշինյանի գործելաոճը․ իր թերթում ինչ-որ բան էր գրում օդում կախված լուրերի համաձայն, հետո հաջորդ օրը ԱԺ-ում ասում էր՝ մամուլը սենց բան ա գրել, ուրեմն մի բան կա։ 2016 թվականի այդ ելույթում ասում է՝ մամուլը գրեց և կուլիսային տեղեկատվությամբ էլ հաստատվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարտադրում են հարկային օրենսգիրք, որովհետև 2020թ․ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը լինելու է 1 մլրդ դոլար։ Սերժ Սարգսյանը պարտքեր է վերցնում, և միջազգային կազմակերպությունները պարտադրում են հարկերը բարձրացնել, որ վստահ լինեն՝ Հայաստանը էնքան հարկ է հավաքում, որ պարտքրերը կկարողանա սպասարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կրկնապատկել է Սերժ Սարգսյանի վերցրած պարտքը, նիկոլ Փաշինյանը բազմապատկել է հարկային քաղաքականությունը և ստացվում է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, քանի որ ինքը Հայաստանի պարտքը ավելի քան կրկնապատկել է՝ 6 մլրդդոլարից դարձելով 13 մլրդ դոլար, նրան միջազգային կազմակերպությունները պարտադրել են հարկերը շատացնել, որպեսզի վստահ լինեն, որ կկարողանա պարտքը փակել։

Ու ինչ հարկ ու տուրք է ավելացրել՝ շրջանառության հարկը՝ ասացի, տաքսիստներին հարկեր են դրել՝ ամեն ուղևորի համար, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը թանկացել է․ ի դեպ, նույն էդ ելույթում ասում է ինչի՞ եք ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկը թանկացրել, բա մարդու տուն հյուր գա արաղ չակորղանա՞ դնել դեմը, ամբողջ պետությունը ընկել է մի շիշ արաղի հետևի՞ց։ Ինքը թանկացրել է, ընկել է մի շիշ արաղի հետևից։ Անշարժ գույքի հարկը աստղաբաշխական է թանկացել, դատարան դիմելու տուրքերը թանկացել են, ավտոներկրողների հարկերը շատացրել է, բազմաթիվ ոլորտներում գործողներին շրջանառության հարկի դաշտից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, բարձրացրել բեռը․ ասում է՝ ԱԱՀ դաշտ եք մտնում։ Միկրոբիզնեսի ոլորտում գործատուները այսուհետ 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար, իսկ առաջ 5 հազար դրամ էր։ Տրանսպորտը թանկացրել են, կարմիր գծերը թանկացրել են, աճել են արտաքին գովազդի տուրքերը, շինթույլտվության տուրքերը, բնակարանի վարձակալության համար հարկեր են գանձում, 0 տոկոսով գյուղվարկերը չեղարկվել են։ Սա քիչ էր, մտցրել են համընդհանուր հայտարագրման համակարգ, որ բոլորի ֆինանսները վերահսկեն և մի հատ էլ լրացուցիչ հարկեն։ Նիկոլը որ նոր էր եկել իշխանության, ոստիկանությունը նախագիծ էր բերել, որ ոստիկանները ունենան տեսախցիկներ իրենց ավոմեքենաների վրա ու թաքուն նկարեն խախտումները, տուգանեն, Նիկոլն ասաց՝ էս ի՞նչ եք ասում, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ Ընդամենը օրերս ՆԳ նախարարը հատարարեց՝ պարեկների մեքենաների տանիքներին կտեղադրվեն 360 աստիճան նկարող սարքեր, որոնք կողքից հետևից, առջևից, վերևից ու ներքևից կստուգեն ու կտուգանեն վարորդներին։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ հիմա, երբ պարտքի սպասարկումը հասել է պիկին, իրեն ստիպել են միջազային կառույցները, որ հարկերը շատացնի։

Ամեն անգամ հենց հարկերը բարձրացնում էին, Նիկոլ Փաշինյանը հերթագրվում էր ելույթի համար, հենում ու ասում էր՝ թալանում են ժողովրդին, հիմա էլ դիրքն ու շարժուձևերը ծամածռելով ասում է՝ ընդդիմությունը դժգոհում է, որ բյուջե ենք լցնում․ լցրել ենք ու լցնելու ենք։ Լցնում են բյուջե, որ թանկ ու ճոխ շրջագայությունների գնան, տներ առնենք, դաչաներ անեն, պարգևավճար ստանան։ Նիկոլը պարտքերը վերցրել է, որ ոստիկանների, դատախազների, դատավորների աշխատավարձի բարձրացումներ անի, որ իր իշխանությունն ավելի ամուր պահեն։ Պարտքերը, հետևաբար, վերցնում է, որ պետական պարտքի հաշվին քաղաքական կաշառք տա, որ իր ձախողումների հանդեպ մնան լոյալ, կատարեն իր տված հրահանգները։ Էս երևույթը ուրիշ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանելն ահնար է

2016 թվականի հունիսի 14-ի նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն ասում է․ էսքան պարտքը որ կուտակել են էս ժողովրդի վզին, հլը պետք  է էդ պարտքի գոյացման օրինականութունը ստուգվի, աուդիտի պետք  ենթարկվի էդ պարտքը։ Միջազգային ֆինանսական կազմակերպութունները պետք է գան Հայաստանի օրինական իշխանության հետ նստեն բանակցային սեղանի շուրջ։ Ասում էր՝ իրենք չգիտեի՞ն, որ պարտքի կեսը թալանվելու է։ Հիմա պարտքը ավելի քան կրկնապատկվել, ու հիմա ևս չգիտենք էդ փողը ուր  գնում․ աուդիտ չի արվել․ ուրեմն, ինչպես որ Նիկոլն էր ասում, Հայաստանին վարկ տվողները կոռուպցիայի մեջ են իր հետ։

Ժողովուրդ ջան, երբ կառավարությունը շատ պարտքեր է կուտակում իրար վրա, ու չի երևում ինչ են անում դրանով, ժողովրդի մոտ ոչինչ չի բարեփոխվում, բյուջեի դեֆիցիտը ամեն տարի մեծանում է, դա անարդյունավետության վկայություն է, կոռուպցիայի ու թալանի մեծ ռիսկի մասին է։ Նիկոլը սիրում է համեմատել բյուջեն ձեր ընտանեկան գրպանի հետ։ Հիմա ձեր վրա վերցրեք։ Ծախսերդ շատ է, ունես պարտքեր, գումարդ չի հերիքում, վերցնում ես վարկ, վարկը վերցնում ես ու ոչ թե բիզնես ես դնում, զարգացնում-հարստանում ես, այլ վերցնում ես, որ խանութի պարտքերը փակես, վերցնում ես, որ հաց առնես, վերցնում ես, որ շոր ու կոշիկ առնես քեզ, այսինքն՝ քո ընտսնեկան դեֆիցիտը փակելու համար վերցնում ես վարկ, որը չես կարողանում փակել, որովհետև էդ վերցրած փողը եկամուտ ստեղծելու համար չէ, բացի վարկդ՝ ուրիշ եկամուտ չես ունենում, ու չես կարողանում պարտք փակել, դառնում ես անհուսալի վարկառու։ Նիկոլի պահած կառավարությունն ու երկիրը այ էդ օրին է։ Հիմա Նիկոլը վերցրել է վարկեր, որ թոշակ տա, աշխատվարձ տա, պարգևավճար տա, գործուղման գնան, ասֆալտ անի, ոստիկաններին ճոխ-ճոխ պարգրատրի, դատախազներին հավելավճար տա, դատավորներին հավելավճար տա, ու էդ պարտքը փակելու համար շատացնում է քո հարկերը։ Ու ինչպես ինքն է ասում՝ վարկատուների հետ փայերի մեջ է։

Կարճ ասած՝ լավ ժողովուրդ ջան, ո՞ր մի նիկոլն էր անկեղծ՝ էն նիկո՞լը, որ խոսում էր ժողովրդի սրտից, նրա պրոբլեմներից, քննադատում էր մարդկանց թալանելը, թե՞ էս նիկոլը, որը բարձրացնում է հարկերը, թաղված է կոռուպցիայի մեջ ու թալանում է մարդկանց։ Իմ տեսանկյունից, ոչ մի Նիկոլն էլ անկեղծ չէր․ էն մի Նիկլոը պատրաստվում էր իշխանությունը վերցնելուն, ու էնպես չէ, թե այդ գաղափարը ծագել է 2018 թվականին, էս մյուս Նիկոլն ամեն ինչ անում է ստացած իշխանությունը պահելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>