Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Ադրբեջանցիները ՔՊ-ի չափ ծանր չեն տարել դրոշների այրումը․ վառեք-չվառեք՝ Հայաստանի իշխանությունը իրենցն է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Քանիցս ասել եմ ու վստահ եմ՝ ձեզանից շատերն էլ այն կարծիքին են, որ Հայաստանի այս իիշխանությունն ամենալավը անում է իր արածի ու չարածի վատ հետևանքները ուրիշների վրա բարդելը։ Մենակ թե մարդ գտնեն ու մեղադրեն։ Ասում ես Ցեղասպանությունը ուրանում եք, ասում են՝ բա էն ժամանակ դեմ չեն եղել պատմաբանների հանձնժողովին։ Սուտ եք ասում, դեմ են եղել։ Ասում ես Ղարաբաղը հանձնել եք, ասում են՝ հանձնել են էսինչ թվին, էնինչ թվին ու 60 հատ թվական են բերում։ Հիմա էլ սկսել են իրենց այսօրվա ձախողումների հետևանքները, որ շուտով ցավոք, զգալու ենք, բարդել ընդդիմության ակցիաների վրա։ ՔՊ-ականները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, սկսել են մեղադրել ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրելու համար։ Մեղադրելը հեչ, հասկանում եմ իրենց․ էդ կուսակցության ղեկավար կազմում հավաքվել են ադրբեջանցիների հետ Նովրուզ նշողներ, հավաքվել են Թուրքիայում փորձառություն ձեռք բերածներ, հավաքվել են մարդիկ, որոնք անգամ թուրքի ագենտի համբավ ունեն, իրենց թիմի ղեկավարն է ասում՝ չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք, ու բնականաբար՝ ծանր կտանեն դրոշի այրումը։ Դրանք կամ աջակիցները անգամ Դաշնակցության դրոշը վառելու օր էին հայտարարել ապրիլի 23-ը։ Այն, որ ՔՊ-ն նեղվել է թուրք-ադրբեջանական դրոշները վառելու համար, դա ընդունում եմ շատ նորմալ․ չեմ զարմանում․ կզարմանայի, եթե, օրինակ, Թուրքիայի դրոշը վառեին Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը ու նման ՔՊ-ականները։ Բայց զարմանում եմ, որ դրոշի այրումը դատապարտելուն զուգահեռ մեղադրում են սադրեու մեջ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե դրոշի այրումը սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Նիկոլական մամուլն էլ գրում է, թե դրոշները վառելու պատճառով թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ, տուն է վնասվել։ Թշամին գիշերը կրակել է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար և Արավուս գյուղերի ուղղությամբ։ Թշնամին մի քանի ամիս է՝ անընդհատ կրակում է, մեր ՊՆ-ն հիմնականում ասում է՝ չեն կրակել, օդ են կրակել, գյուղացիները հերքում են ՊՆ-ին, հետո Պապիկյանի նախարարությունը ստիպված խոստովանում է, որ կրակել են։ Հիմա ՔՊ-ն իր լրատվամիջոցներով էնպես է արդարացնում Ադրբեջանի քայլերը, որ Ադրբեջանը գլուխը պատին է տվել, թե էդպես կարող է հիմնավորել։

Ավելի քան 20 հազար մարդ դուրս է եկել երթի՝ ոչ միայն հարգելու նախնիների հիշատակը, այլև իրենց բողոքը արտահայտելու Ցեղասպանությունը մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ընտրված սիմվոլիկան ցույց է տալիս, որ այժմ հանրապետության բնակչությունն ունի պայքարի երկու խորհրդանիշ. խոսքը Ցեղասպանության ճանաչման և Արարատը որպես ՀՀ պատմական խորհրդանիշ պահպանելու համար պայքարի մասին է:

Նիկոլն ասում է՝ դրոշները վառելով սադրում են ու հրահրում։ Ո՞վ է հրահրում ու ինչ է հրահրում։ Ժողովուրդը կարող է հրահրել պատերա՞զմ, հարձակո՞ւմ։ Ժողովո՞ւրդն է բանակցում թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ո՞վ է սադրել, ընդդիմությո՞ւնը։ Սադրել է Նիկոլը՝ իր անպատասխանատու հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Էնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանը ներսից կքանդվի» և այլն։ Դա ամռանն էր, դրոշը վաղուց էին վառել։ 2021 թվականին մայիսին Սև Լճի մի մասի ու ընդհանրապես, Հայաստանի շուրջ 50 քառակուսի կիլոմետրի օկուպցումը ո՞վ է սադրել․ Նիկոլը ու ասեմ ինչպես՝ գլուխը կախ հանձնումներով։ Երբ ինչ-որ կեղծ GPS քարտեզների հիմնվելով Գորիս-Կապան ճանապարհը հանձնեց, Շուռնուխի կեսը հանձնեց, Սոթքի հանքավայրի կեսը հանձնեց, դրանով սադրեց, որ էլի մտնեն վերցնեն։ Դա մայիսի 12-ն էր ու էլի կապ չուներ դրոշը վառելու հետ։ 2022 թվականի Ջերմուկի իրադարձությունները ո՞վ սադրեց։ Սադրեց Նիկոլը․ նա էր ասում՝ էս տարածքի համար կռիվ չենք անի, Սև լճի հմար կռիվ չենք անի։ Ու թշնամին էլ, ըստ երևույթին, ասում էր՝ հլա սպասի, եթե Սև լճի համար կռիվ չեն անում, Ջերմուկի համար խի՞ պտի անեն։ Սադրանքը դա էր։ 2023 թվականի հարձակումն ու բռնագաղթը ո՞վ սադրեց․ Նիկոլը չսադրե՞ց՝ Պրահայում ասելով Արցախն Ադրբեջան է։ Ոչ միայն սադրեց, այլև ձեռքերն ազատեց, ասաց՝ ինչ ուզում եք՝ արեքո։ Բա էլ ի՞նչ դրոշի վառում։ Ինքը չէ՞ր զենքերը հանել Արցախից՝ թշնամուն «էստի համեցեք» գոռալով։

Չի կարող ընդդիմությունը հրահրել, սադրել պատերազմ։ Մեր երկրում Նիկոլից ավելի անպատասխանատու ընդդիմադիր երբև չեմ հիշում եղած ինի, ինչ ասես հայտարարում էր, ինչքան սուտ կա՝ տարածում էր, բայց իշխանությունը չի ասել՝ ընդդիմությունը սադրել է ապրիլյան պատերազմ։ Եթե ընդիմության ասելով բան փոխվեր, պետք է Նիկոլի ընդդիմադիր ելույթների պատճառով Հայաստանը կործանված լիներ բայց արի ու տես, որ մեր երկիրը կործանման շեմին է Նիկոլի՝ իշխանկան ելույթների պատճառով։ Դրոշ վառելուն կողմ ենք, թե չէ, հազար կարծիք ու հիմնավորում կարող է լինել․ բողոքի արտահայտման ձև է։ Ձեր էսօրվա ՔՊ-ական պաշտոնյաները տարիներ առաջ ինչ ասես որ չէին անում ՌԴ դրոշի հետ, ո՞վ ասաց՝ Ռուսաստանին սադրում եք։

Ասեմ Ադրբեջանն ինչու է կրակում․ էն որ կրակում է երկու ամիս, Սուրեն Պապիկյանի նախարարությունը հերքում է, ասում է՝ Ադրբեջանը օդ է կրակում, մարդկանց տներն էին վնասվում, ՊՆ-ն ասում է օդ են կրակում։ Ադրբեջանն մեզ հետ հավասար կարդում է ՊՆ հայտարարությունները ու երևի ասում է՝ այ մարդ, եթե էսքան կրակում եմ հերքում են, արդարացնում են, հենա ուղիղի տների վրա կրակեմ, մեկ ա՝ դրանք հորինելուց լավ են, մի ձև կարդարացնեն։ Ու արդարացնում են։ Նիկոլական մամուլը գրում է՝ ջահերով երթի պատճառով են կրակում։

Շատ մեծ է հավանականությունը, որ մենք էլի պատերազմի առաջ կանգնենք, բայց դրա պատճառը ձեր զիջումներն են, կզոցիներն են, բանակցային ձևն է, լեքսիկոնն է, ամեն ինչ տալու պատրստ լինելն է։ Իսկ ընդդիոմւթան մեղքը մի բանի մեջ է՝ որ դուք դեռ կաք մեր քաղաքական համակարգում։ Երբ ասում ես՝ Ցեղասպանության ճանաչումը մեր օրակարգում չէ, երբ ասում ես՝ Ղարաբաղը մերը չէր, Ալմաթայի հռչակագիր-բան, երբ ասում ես՝ անկլավներ ունենք, որ պետք է հանձնենք, այ դու դրանով սադրում ես ու նոր պահանջների դուռ բացում։

Մի ողբ է, որ դրել են դրոշների այրման պատճռով։ Նիկոլական Արամ Սարգսյանը՝ Վազգեն սարգսյանի եղբայրը, եղբոր արձանը ադրբեջանցիք պղծեցին, չնեղվեց, Ադրբեջանի դրոշը վառելուց նեղվել է։ Ասում է՝ թող Աստված ների մեզ։ Աստված մեզ կների, իսկ քեզ քո ախպերը կների՞, քա՞նի չափալախ կտար։

Նիկոլը Ցեղասպանության օրվան նվիրված ուղերձ է հղում, ոչ մի բառ դատապարտման մասին, ոչ մի բառ ճանաչման մասին, այլ խոսում է սահմանազատման մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիության մասին․ այ դրանով սադրում է, դրանով, այսինքն, ասում է՝ կարող եք հանգիստ ցեղասպանել, մենք որ չենք դատապարտում։ ԱԳՆ ուղերձում դատապարտում չկա, ասում են՝ մենք ակտիվ այն նախաձեռնությւոնների մեջ ենք, որոնք միտված են, որ նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերվեն, դրանց արագ արձագանքեն, կանխարգելեն: Արդեն կատարվածի մասին ոչինչ, խաղաղության քարոզ։ Նիկոլ Փաշինյանից մի հատ դուխի էին գողացել, ամբողջ երկրի ԱԱԾ-ն, ոստիկանույթունը, քննչականը խառնեց իրար, քանի հատ լայվ մտավ, գիշերը չքնեց․ 1,5 մլն մարդու ունեցվածք յուրացրել են, հայրենիքն էլ հետը, սրանք ասում են՝ պահանջ չունենք։

Իսկ Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը չե՞ք համարում սադրանք․ որ էսօր ուղիղ եթերներով մարդիկ դատապարտում են, ինչ ասես որ չեն ասում ահաբեկչական Թուրքիային, սադրանք չե՞ք համարում։ Որ ընդհանրապես Ծիծեռնակաբերդը դեռ չեք փակել, սադրանք չէ՞։ Հաջորդ անգամ որ այցելես Թուրքիայի տուն՝ հարցրու։

Այսօր Ծիծեռնկաբերդը փակ էր ժողովրդի առաջ, որպեսզի Նիկոլը գնար։ Դիպուկահարները, ոստիկանները, ոստիկանությանհատուկ ջոկատայինները, շները գնացին, ստուգեցին, ամեն հատիկ ծաղիկ ստուգեցին, որ Նիկոլը այցելի Ծիծեռնակաբերդ։ Բայց ինչո՞ւ եք ձևականությունների մեջ ընկնում։ Եթե դու ո՛չ նորմալ ուղերձ ես հղում, ո՛չ դատապարտում ես, ո՛չ ճանաչման կոչ ես անում, ոչ էլ ուզում ես սադրանք համարվի, ինչի՞ ես ձևական այցելում։

Եվս մեկ տարբերակ, թե ինչու Նիկոլը թուրքական դրոշների այրումից անհանգստացած։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անգնահատելի դեր ունեն Նիկոլի իշխանության պահպանման գործում․ ու հիմա կարող են ուղիղ կապով զանգել՝ վիրավորել, հայհոյել, ասել մենք քեզ էդքան աջակցեցինք, թողեցինք իշխանության, օգնում ենք պահպանել աթոռդ, մի դրոշ վառելն ի՞նչ է, որ չես կարողանում արգելել։ Սա մտահոգված է ոչ թե դրոշների վառումից, այլ՝ իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Ջահերով երթի ժամանակ, երբ մարդիկ պտրաստվում էին, անձրևանոցներ ու ջրակայուն հանդերձանք էին պատրաստում, որ էդ ցրտին ու անձրևին քայլեն մի քանի կիլոմետր՝ մինչև Ծիծեռնակաբերդ, Նիկոլը մտածում էր միայն իշխանության պահպանման մասին, ոստիկանական բրիգադներ էր շարել պետական շենքերի դիմաց։ Դուք ջահերով երթի իմաստն էլ չհասկացաք, անշունչ շենքերը, որտեղ ոչ ոք չկար, մտնում էին ի՞նչ անեին կեսգիշերին։ Ժողովրդի համար վիրավորական է իշխանության արձագանքը. որոշ տվյալներով` մոբիլիզացվել են հազարավոր ուժայիններ, ինչը ցույց է տալիս իշխանության վախը ժողովրդից:

Իշխանությունը դուրս չեկավ այդ ակցիաներին: Ավելին, անգամ եվրոպական՝ իտալական, ֆրանսիական մամուլն էր նկատում և հայտնում իրենց նյութերում, որ ՀՀ իշխանությունն արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել Ցեղասպանության հիշատակի ակցիաներին։ Գիտե՞ք, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, անգամ կարող էր բանակցություններում օգտվել Հայաստանում իրավիճակից, երկրում ընդդիմադիր հայացքների նման մեծ ծավալից ու բանակցություններում համոզել, որ զիջել չի կարող, ըմբոստություն կա։ Բայց քանի որ մեր երկրում թուրք-ադրբեջանական իշխանություն է, նրանց շահերի սպասարկում է, այ դրա համար էլ էս խայտառակ պատկերն ունենք։ Ադրբեջանական մամուլը նայեք, ավելի քիչ են դատապարտել դրոշների այրումը, քան Հայաստանում։ Առաջ ավելի ծանր էին տանում, հիմա ծանր չեն տանում դրոշների այրումը, որովհետև ասում են՝ «մեկ ա վառեք, չվառեք՝ Հայաստանի իշխանությունը մերն է»։

Կարճ ասած՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը այս պահին, արդեն, ավելի շատ դիտվում է որպես ակցիա ոչ միայն այդ երկու երկրների դեմ, այլ Հայաստանի ադրբեջանա-թուրքական իշխանության։ Մի ամբողջ պետության մեջ, որտեղ կան հազարավոր պետական պաշտնյաներ, չի գտնվում մեկ հոգի, որ ասի՝ ես դեմ էս քաղաքականությանը, ես չեմ աշխատում ձեզ հետ։ Էն որ հա ասում են 5-րդ շարասյուն, 5-րդ շարասյունը այ սա է։ Հայաստանում, ի դեմս իշխանության, ի դեմս իշխանական քարոզիչների, գործ ունենք 5-րդ շարասյան հետ։ Ով պատմությւոնից տեղյակ է Տրոյական ձիու մասին, շատ է համեմատում Հայաստանի իշխանության հետ, ով չգիտի՝ կարդացեք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>