Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Ժողովո՞ւրդը ավելի համառ կգտնվի, թե՝ Նիկոլը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «7 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը՝ հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ դառնալ և կառավարել բոլորիս ապագան․ նաև անցյալը, ինչպես ժամանակը ցույց տվեց։ Երկու շաբաթ անց, մեկ անհաջող փորձից հետո, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի կողմից։ Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարճ ժամանակ անց արդեն, դատելով նրա կադրային քաղաքականությունից, նրա որոշ գործողություններից, ասում էինք, որ եկել է Արցախը հանձնելու, Ցեղասպանությունը ուրանալու, Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու և այլ՝ ազգային շահերին վտանգող քայլերի համար։ Սա այն դեպքերից է, որ կուզենայինք սխալված լինել։ Ցավոք, ընթացքը ցույց տվեց, որ չենք սխալվում։

Ուղիղ 7 տարի անց, պաշտոնապես ֆիքսում ենք, որ մեր մտահոգությունները կատարված են, մեր անհանգստությունները դարձել են իրականություն։ Բայց նրանք, այս ամենը կատարելուց հետո, դեռ չեն ավարտել իրենց գործունեությունը։ ՔՊ-ական պատգամավորներն այսօր խորհրդարանում մուննաթ էին գալիս լրագրողների վրա, թե՝ ուր ա, որ Հայոց ցեղասպանությունն ուրանում ենք, չկա մարդ, որ կարող է ուրանալ Ցեղասպանությունը։ Թուրքիան ասում է՝ պետք է պատմաբանների հանձնաժողովը քննի-տեսնեն ինչ ողբերգություն է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նիկոլն էլ իր հերթին ասում է՝ դեռ պետք է պարզենք՝ ինչ է տեղի ունեցել։ Թե՛ Նիկոլը, թե՛ Էրդողանը լրիվ նույն բանն են ասում, ուղղակի Նիկոլը պատմաբան բառը չի օգտագործում։ ՔՊ-ականները մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ հայ-թուրքական ֆուռտբոլային դիվանագիտություն անունը ստացած բանակցությունների փուլում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ մեր մարզիկների հգուստից հանվել էր Արարատի պատկերը։ Դա իհարկե, քննադատելի քայլ էր, և բավականին աղմուկ բարձրացավ այդ ժամանակ։ Շատերս դա կարող ենք հիշեցնել, որովհետև քննադատել ենք նաև այն ժամանակ, բայց ՔՊ-ն իրավունք չունի գոնե մի տողով հիշել այդ մասին, որովհետև իրենց առաջնորդն է էս երկու տարի անընդհատ ասում՝ ի՞նչ եք կպել Արարատից, մոռացեք, մեր լեռը Արագածն է։

ՔՊ-ականներն ասում են՝ ո՞ւր ա, որ Ցեղասպանությունը ուրանում ենք, Նիկոլի օրոք Բայդենը ասել է Ցեղասպանություն բառը։ Հա, պրիմիտիվ եք։ Որ Բայդենը ասել է Ցեղասպանություն, կարո՞ղ եք ասել, դրա մեջ քա՞նի լումա ներդրում ունի Նիկոլը, ՔՊ-ն։ Հա, Բայդենը ասում է Ցեղասպանություն, իսկ Նիկոլը դասախոսություն է կարդում Ցեղասպանության մասին ու ոչ մի անգամ չի ասում Ցեղասպանություն։ Նիկոլենք ասում են՝ Ցեղասպանության ճանաչումը մեր սրտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Ժողովուրդ ջան, ոչ թե առաջնահերթություններից չէ, այլ ընդհանրապես օրակարգում չկա։ 7 տարի իշխանության են, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարել են ընդամենը՝ ԱՄՆ-ն ու Լիբիան 2019-ին, Լատվիան 2021-ին, Մեքսիկան 2023-ին։ Այսինքն ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումը օրակարգից դուրս է եկել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այլ՝ սրանց՝ իշխանության գալուց անմիջապես հետո։ Ու ձեր քաղաքականությունը, նաև ձեր ուրանալը, հանգեցրեց նրան, որ 2020 թվականին ունեցանք նոր պատերազմ, 2023 թվականին ունեցանք բռնագաղթ Արցախից, որը հենց Ցեղասպանություն է։ Արցախում մնաց ընդամենը մի քանի մարդ, որպես թանգարանային նմուշ։

Երեկ մասնակցում էի ֆիլմի ցուցադրության․ ֆիլմը կոչվում է «Ավետյաց լեռը»։ Մեր պատմության ողբերգական էջերի մասին չափազանց կարևոր վավերագրություն էր։ Ցեղասպանության մասին էր, Ցեղասպանությունից հետո անգամ Հայաստանը զավթելու թուրքական պլանների, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանության քաղաքականության, Արցախյան պատերազմի և դրանում Թուրքիայի ակտիվ դերակատարության՝ թե՛ զենքով, թե՛ հրամանատարությամբ, թե՛ դիվանագիտությամբ, Արցախի վրա 2023թ․ հարձակման, բռնագաղթի մասին էր։ Դու տեսնում ես, թե ինչպես Հայաստանի պաշտոնական քաղաքականության փոփոխության արդյունքում Թուրքիան հաջողացրեց անել այն, ինչը անգամ Ցեղասպանության ժամանակ չէր հաջողում։ Նիկոլ Փաշինյանը պարտության տանելով Հայաստանը, խառնեց ամբողջ տարածաշրջանը, մեզ զրկեց մեր երկրորդ հանրապետությունից, մեզ զրկեց զարգանալու հնարավորությունից, իրար մոտեցրեց թուրքական աշխարհը՝ Հայաստանը դարձնելով միջանցք։

Թուրքիայի հետ բարեկամություն անելու քարոզարշավի մասնակիցներին ֆիլմը ցույց է տալիս Սիրիայի օրինակը, թե ինչպես այն դարձավ թուրքական ազդեցության գոտի, հիմա իշխանությունը փաստացի Թուրքիայի ղեկավարման ներքո է։ Ու սա պետք է դաս լինի Հյաստանի իշխանության համար, որը չունենալով այս պահին Թուրքիայի հետ հարաբերություն կառուցելու որևէ նախապայման, որևէ երաշխիք, թռել է թուրքերի գիրկը։

Շնորհակալություն եմ հայտնում Alpha Media House-ին ֆիլմի համար և խորհուրդ եմ տալիս անայման դիտել, հղումը կդնեմ մեկնաբանությունների հատվածում, դիտե՛ք, որովհետև այնտեղ լիուլի փաստեր են, որից ինքներդ կարող եք վերլուծել, դասեր քաղել, շատ բան հասկանալ։ ՔՊ-ին էլ խորհուրդ եմ տալիս անպայման նայել, անգամ կուսակցական ժողովներում․ որ ամեն անգամ մի անկապ թեմա գտնում-քննարկում եք, էս անգամ էլ դիտեք, թե ձեր անկապ քննարկումները մեր երկիրը ուր են հասցրել ու ինչ պրոցեսների մասնակից եք դուք․․․ Իհարկե թշնամու կողմից, նկատի ունեմ։

Հայոց ցեղապսանության ճանաչման համար պայքարը, ժխտողականության դեմ պայքարը, իմ տպավորությամբ, պետք է լիներ այլ լեզուներով, հետո թարգմանեին հայերեն, որ հայ հասարակությունն էլ տեղեկանար, թե ինչպիսի աշխատանք են տանում ժխտողականության դեմ։ Բայց երբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են նկարում հայերենով, չուրանալու կոչեր են հնչում հայերենով, դասեր քաղելու կոչճերը հնչում են ուղղված հայերին, նշանակում է, որ խնդիրը արդեն ավելի շատ մեր ներսում է։ Մեր՝ լրատվամիջոցներիս գործը չափազանց դժվար է, որովհետև ստիպված ենք պայքարել ոչ միայն թշնամիների ապատեղեկատվության, այլ մեր երկրի կառավարության տեղեկատվական քաղաքականության դեմ, այսօր նրանց դիրքորոշումները նույնական են։ Ուզեք-չուզեք, ձեզ ճղեք, հոխորտաք, ինչ էլ անեք, մեկ է՝ ձեր իշխանությունը ողբերգական ազդեցություն է ունեցել մեր պատմության վրա, ու դուք չնայած բարձր գոռում եք, թե մոռանանք անցյալը, Ցեղասպանության ճանաչում պահանջելը անցյալում է, Ղարաբաղի էջն էլ փակված է, բայց հակազդեցությունը այնքան մեծ է, որ ձեր ծրագրերը ձախողվում են ու ձեզ նաև դրա համար են արդեն բոլոր տեղերում իրար հետևից մերժում։

Ցանկացած միջավայրում երբ զրույցի ես բռնվում, տեսնում ես, որ մարդիկ նույն կարծիքն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը գործում է Ալիևի ու Էրդողանի թելադրանքով, պարտադրանքով։ Դրանում արդեն, շատերի մոտ կասկած չկա։ Նրանց հիմնական քննարկման թեման այն է՝ ստիպողաբար է անում, շանտաժով է անում, իր կամքով է անում, համոզմունքով է անում, գեները գուցե հայի չեն։ Քննարկումը այ սրա շուրջ է։

2018 թվականին Հանրապետության հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ես հլը չեմ բանակցել, բայց ասում են, թե եկել եմ Ղարաբաղը հանձնեմ։ Չեղա՞վ այդպես։ Ինչպես որ պատմական փաստ է Հայոց ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանություն իրականացնողների անունները՝ Թալեաթի գլխավորությամբ, էնպես էլ պատմական փաստ է Արցախի հանձնումը և հանձնողի անունը։ Փաստ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշման կտրուկ նահանջը՝ Նիկոլ գլխավորությամբ ու թիմի ձեռամբ։ Էսօր ՔՊ-ական պատգամավորներն ասում էին մեզ հանկարծ չմեղադրեք Ցեղասպանություը ուրանալու, նահանջելու մեջ։ Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասում է՝ Շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը։ Արարատ Միրզոյանը չի ասում մենք չենք մոռանալու, պարտավոր եք հաշվի նստել փաստերի հետ, ստիպված եք լինելու մի օր ընդունել և այլն, այլ ասում է՝ շատ դժվար է մոռանալ, այսինքն՝ փորձում ենք, դժվար է, բայց կաշխատենք մոռանալ։ Այսինքն, դժվար գործ ենք անում թուրքեր ջան, դա թանկ գին ունի։ Հենա Արցախն էլ տեսա՞ք ինչքան դժվար էր ուրանալը, հանձնելը։

Ցավալին այն է, որ էս մարդկանց հետ այս ամբողջ ժամանակ մենք ապրել ենք նույն երկրում, նույն միջավայրում։ Իմ տարեկիցները, որ էսօր ՔՊ-կան դեպուտատ են, նույն տարիներին սովորել ենք դպրոցում, համալսարանում, ծառայել ենք բանակում, զենքով երդում ենք տվել կյանքի գնով պաշտպանել հայրենիքը․ ու հիմա իրենք դարձել են թուրքական օրակարգեր սպասարկողներ մեր նույն երկրում, մենք էլ նայում ու խելագարվում ենք։ Բայց չէ՞ որ նույն միջավայրն է, ո՞նց էդպիսին դարձան։ Նիկոլը շատ ա խոսում կրթությունից, գիտելիքից․ հիմա նույն միջավայրում իրենց գիտելիքները ո՞նց հարստացան թրքասիրության ուղղությամբ։ Ի՞նչը սրանց դարձրեց էսպիսի ուրացող, հանձնվող, դավաճան։ Արդյո՞ք մենակ փողն ու պաշտոնը։

Կարճ ասած՝ այս իշխանության հետ վաղուց ամեն ինչ հասկանալի է․ թե ինչ քայլեր են անում, որը որից հետո են անում, ճշգրտորեն կանխատեսել ենք ու շեղում չեն տալիս։ Բայց հարցն այն է՝ ինչպես է այս ամենի դեմն առնվելու։ Այսօր մտահոգիչ հարց է, թե որ մեկս ավելի շուտ կհասնենք մեր նպատակին՝ իշխանությունը հայկական հարցն ամբողջությամբ փակելու, Հայաստանը քարտեզից ջնջելու և թշնամուն բանտիկով սիրուն հանձնելու իր ծրագրո՞ւմ, թե՞ ընդդիմությունն ու ժողովուրդը՝ այս ծրագիրը խափանելու գործում։

Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ իշխանության դեմ պայքարի թեզերը, Փաշինյանի ու թիմի արածները դավաճանություն որակելու թեզերը հանրության մեջ ընկալում ունեն, ուղղակի հարց է, թե որ կողմը ավելի համառ կգտնվի ու կհասնի վերջնական հաջողության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>