Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար

Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը

«Հրապարակը» գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանի ավագանին ընդունեց տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը, որով ամբողջությամբ նույնը մնացին 2024-ին շեշտակի թանկացած «կարմիր գծերի»՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Այսինքն՝ քաղաքը դարձյալ բաժանվեց երկու գոտու՝ «Ա» եւ «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 հազար։ Նույնն են մնացել նաեւ մեկ ժամվա, շաբաթվա եւ ամսվա համար սահմանված դրույքաչափերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը` 5 դատավորի կազմով, անվավեր էր ճանաչել Երեւան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Սակայն անգամ այդ որոշումը չխանգարեց Երեւանի քաղաքապետարանին, որ 2025-ի համար էլ նույն որոշումն ընդունվի ավագանու նիստում:

Մինչդեռ դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որեւէ ձեւով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ: Վարչական դատարանի վճռում նաեւ նշված էր, որ տեղական վճարը եւ կոնկրետ դեպքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար տեղական վճարը համայնքի կողմից մատուցված ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցման վճար է, որի դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին: Իսկ դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերին: Երեւանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի բացվածքը եւ չի համոզել դատարանին, որ նման ծախսեր են արվում:

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմել է դատարան` ավագանու իշխանական ֆրակցիաների` «կարմիր գծերի» հետ կապված՝ այս տարի կայացված որոշման դեմ նույնպես, պահանջելով անվավեր ճանաչել այս որոշումը եւս։ 

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց, որ փետրվարի 12-ին դատարանը վարույթ է ընդունել իրենց հայցադիմումը, նիստեր տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով նույնաբովանդակ նախորդ հայցի նիստերը․ «Մարտի 28-ին դատարանը պարտավորություն էր դրել Երեւանի քաղաքապետարանի եւ «Փարքինգ սիթի»-ի վրա, որպեսզի նրանք ապացուցողական իրենց փաթեթը ներկայացնեին, որ ապրիլի 14-ին վճիռը հրապարակվեր։ Բայց քանի որ անցած երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը որեւէ բան չի ներկայացրել դատարանին, դատարանը որոշել է վճռի կայացումը տեղափոխել մայիս ամիս։ Մենք հո գիտենք, որ մենք հաղթել ենք նախորդ տարվա հայցով, իրենք այդ որոշումը չեն թողել, որ օրենքի ուժ ստանա` անընդհատ բողոքարկում են։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է իրենց բողոքը, այդ «վերադարձնելու» որոշումն էլ բողոքարկել են Վճռաբեկ դատարան։ Այս ամեն ինչն իրենք անում են նրա համար է, որպեսզի իրենց խայտառակվելու օրը հետաձգվի, որ այդ վճիռն օրենքի ուժ չստանա։ Եթե այդ վճիռն օրենքի ուժ ստանա, մարդիկ գնալու են քաղաքապետարանին դատի տան եւ այդ 160 հազարը հետ ստանան»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>