Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար
15
Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ)

Ո՞վ կկանգնեցնի թուրքական շարժումը Հայաստանում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»․ այս խոսքերի հեինակը Ալիևը չէ, ոչ էլ Էրդողանն է, ոչ էլ Թալիաթ ու Էնվեր փաշաներն են, խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Նա նաև շեշտել է, թե՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Այ այստեղ, կարծում եմ, ճիշտ չի ասում․ դա Ալիևի դիրքորոշումն է, դու այդ դիրքորոշման փոխանցողն ես։ Սրանք ասում են, թե՝ մենք ենք որոշում, դա մեր ներքին գործն է, բայց Նիկոլ Փաշինյանը առաջարկում է փոխել Սահմանադրության հենց այն դրույթը, որը պահանջում է Ալիևը։ Ալիևն ասում է՝ պետք է Հայաստանը փոխի սահմանադրության նախաբայը, որտեղ հղում կա անկախության հռչակագրին, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա մեր ներքին գործն է, բայց մենք էլ որոշել ենք փոխել այն, ինչը որ դուք եք ուզում, համընկել է։ Այսինքն՝ ոչ թե մեր ներքին գործն է սահմանադրության որ դրույթը կփոխենք, այլ՝ մեր ներքին գործն է, թե երբ փոխենք, որ ամսին։ Նիկոլը, էն հումորային տեսանյութի հերոսի նման, ասում է՝ տան տղամարդը ես եմ, ու ես եմ որոշում սկզբում պիլեսոսը անել, նոր ամաննները լվա՞լ, թե՞ ամանները լվալ, հետո պիլեսոսն անել։ Բայց որ դա է անելու, հաստատ է։

Ժողովուրդ ջան վտանգավոր փուլ է, ու այս փուլում հատկապես ազգային հարցերը ատամներով պահելու պահանջ կա։ Դպրոցում, բուհում տարիներ շարունակ սովորել ենք, կարդացել ենք, թե ինչքան դժվար է հայապահպանութունը սփյուռքում, ազգայինը, մշակույթը, պատմությունը, հիշղությունը պահելը։ Այսօր Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ավելի լավ վիճակ է, քան Հայաստանում։

Մեկ շաբաթից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Կառավարությունը մինչ 2020 թվականը ամեն տարի միջոցառումներ է կազմակերպում, իսկ կլոր տարեթվերին՝ կոնկրետ արարողություններ է անում։ Սրանց օրոք մի դեպք եմ հիշում՝ 1920 թվականին, երբ միջոցառում են արել, այն էլ՝ ողջ քաղաքացիների անուններն էին գրել հուշակոթողի պատերին։ 110-ամյակին ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպել․ որևէ տեղեկություն չկա․ ըստ երևույթին՝ որևէ բան չի էլ լինելու։ Ո՞վ կազմակերպի, սրա՞նք, որ երկու օր առաջ գնացել էին թուրքական Անթալիա դիվանագիտական կերուխումի։ Ցեղասպանության տարելիցին մեկ միջոցառում կա, որին իշխանությունն էլ ոչ միայն մասնակից չէ, այլև վստահ եմ՝ վաղը դատապարտելու են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառելը։ Որովհետև ըստ երևույթին, Նիկոլի համար դա նույնն է, որ ՔՊ-ի դրոշը վառեն։

Միակ միջոցառումը, ըստ ության, լինելու է Ջահերով երթը, որը համահայկական բնույթ է կրում․ այ սա չեն կարող կասեցնել, դադարեցնել, դրա համար էլ լինելու է։ Կամ ո՞վ գիտի, կարող է մի օր էլ սա արգելեն։ Ամեն տարի մասնակցում եմ ջահերով երթին։ Ու ինձ համար ցավալի արձանագրում եմ արել, թե ինչպես են ասօր փոխվել կարգախոսները։ Տարբեր տարիների տարբեր կարգախոսներ են եղել՝ ճանաչման, հատուցման, բայց այս տարվա կարգախոսը ժողովուրդ ջան, «մի՛ ուրացիր»-ն է։ Ճանաչումը վերաբերում է աշխարհին ու Թուրքիային, հատուցումը վերաբերում է Թուրքիային, բայց «մի ուրացիր»-ը ուղղված է ՀՀ իշխանությանը։ Առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատապարտող կոչեր են հնչում, որոնք ուղղված են ոչ թե աշխարհն, այլ ՀՀ իշխանությանը։ Հայ ժողովուրդը Հայաստանի կառավարությունից պահանջում է չուրանալ Հայոց ցեղասպանությունը։ ժողովուրդ ջան, սարսափելի է սա։ Երբ որևէ երկիր չի ճանաչում Ցեղասպանությունը, դատապարտում ենք, բայց հասկանում ենք, որ իրենց շահերը էդպիսին են, թուրքերի հետ առևտուրն են գերադասում, օրինակ։ Բայց երբ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի կառավարությունն է ասում՝ ինձ Ցեղասպանությունը չի հետաքրքրում, առևտուրն է հետաքրքրում, ուրեմն քո դատապարտող կոչերն արդեն ուղղվում են իրեն։

Տարիներ առաջ գործուղման էի Վրաստանում, ադրբեջանցիներ կային, որոնց հետ բանավեճի մեջ էի մտել ու պնդում էի, որ միևնույն է՝ դատապարտումը գործնական բնույթ է կրելու, թուրքական պետությունը պատժվելու է Ցեղասպանության համար, հատուցման ինչ-որ ձև էլ լինելու է։ Հիմա ես ավեի շատ բանավեճ ունեմ արդեն ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ, այլ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության ու ասում եմ՝ ձեր քայլերը դատապարտվում են և պատժվելու եք։ Ձեր արածը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ Այն, որ Նիկոլն ասում է՝ պետք է պարզենք ինչ է եղել և ինչու է եղել, այն, որ նիկոլենք ասում են՝ պետք է անուն-ազգանուններով պարզենք՝ ով ինչից է մահացել, 1,5 մլն են, թե քիչ, այն, որ Նիկոլը ՔՊ դպրոցում դասախոսություն է կարդում ու ոչ մի անգամ չի օգտագործում Ցեղասպանություն բառը, այլ դրա փոխարեն՝ «դժբախտություն» բառը, այն, որ Նիկոլն ասում է՝ թուրքեր ջան, ինչ արել եք՝ ջհանդամը ձեզ, մոռանանք, թողնենք անցյալում, անցնենք առաջ, մսով ճաշն է ավելի կարևոր, դա տեղավորվում է ուրացման, քրեական օրենսգրքում՝ նսեմացման, արդարացման հոդվածի մեջ: Սրանց ուրացման պատճառն է նաև, որ մենք 2023 թվականին Ցեղասպանություն ապրեցինք Արցախում, բնակչությանը իր հողից, արմատներից կտրել-գաղթեցնելը հենց ցեղասպանություն է։

Այս տարի Ջահերով երթին մասնակցումը նոր իմաստ է ստանում։ Ջահերով երթը հիշողության ու պայքարի խորհրդանիշ է։ Իշխանությանը ցույց ենք տալիս, որ նա ուրացել է, վաղուց հանձնվել է, բայց մենք պայքարելու ենք մեկ ճակատով ավելի։ Ես, դուք էլ, վստահ եմ, բազմաթիվ միջոցառումների ենք մասնակցել, երթերի՝ հավեսի համար, որովհետև, ասենք, քայլելը առողջարար է, որովհետև սիրուն միջոցառում է եղել, դուր է եկել։ Այո, ջահերով երթը շատ սիրուն միջոցառում է, բայց հավեսի համար չէ, խորհրդանիշ է, հասարակական ու քաղաքական դիրքորոշում է, խոստում է, ասում ես, որ դու չես հանձնվի, դու պայքարելու ես։ Ջահերով երթը ցույց է տալիս, որ էս հարցում մենք միակարծիք ենք։ Ինքը կուսակցական միջոցառում չէ, համահայկական է։

Բայց մի պահ որ խորանում ես, գժվելու բան է՝ տասնամյակներ շարունակ պայքարեն Ցեղասպանության հարցն արծարծելու համար, ընդհատակից պայքարեն, ծպտյալ պայքարեն, հետո հնարավորություն ունենան բացաայտ պայքարելու, քաղաքական գերակայություն հռչակեն, տարբեր երկրների ընդունել տան Ցեղասպանությունը, Հայ դատի հանձնախմբերն ակտիվ աշխատեն, հաջողություներ գրանցեն, ու հանկարծ ինչ-որ խմբակ գա իշխանության ու ասի՝ էդ սաղ սխալ է, մոռանում ենք, ուրանում ենք, Սփյուռքն էլ մեզնից կտրում ենք, սաղ սխալ է՞ր։ Ոչ մի բանն էլ սխալ չէր, սխաը դուք եք, դուք մի հատ մեծ բիծ եք մեր ժողովրդի պատմության վրա, էն որ մաշկի վրա տիզ է կանգնում, պոկում ես, բայց հետք է թողնում, լաքա, դուք էդ լաքան եք, էդ տիզի նման դուք էլ մաշկից կպոկվեք, բայց ամեն ինչ արել եք, որ լաքան մնա։ Դուք ոչ միայն իրավունք չունեք, չեք էլ կարող որոշել՝ մեր օրակարգում ինչը կա, ինչը չկա։

Ուշադիր եղեք, թե ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ կապված խնդիրները, Թուրքիան՝ հարյուրամյակի խնդիրը, Ադրբեջանը՝ տասնամյակների խնդիրը հանկարծ փորձեցին մի քանի տարում իրենց ձեռնտու կերպով լուծել՝ Արցախն էլ, Ցեղասպանութունն էլ, սահմանադրություն էլ, Արարատն էլ, սաղ։ Հազիվ իրենց երազած իշխանությունն են ստացել որպես նվեր։ Ու աբսուրդ է, որ էսքանը անողներն ասում են՝ ընդդիմության նպատակը ՀՀ անկախության չլինելն է, ՀՀ ինքնիշխանության չլինելն է, և այլն և այն։ Դուք հենց էս պահին դրսնով եք զբաղված։ Նիկոլին ի պահ է տրվել ինքնիշխան տարածք, հանձնել է, Նիկոլին ի պահ է տրվել պետություն, հանձնել է, հանձնում է, պատմական ժառանգությունը քանդում է, բան չի թողնում իրենից հետո, էն հարբած պահեստապետի նման, որ դատարկում է պահեստը՝ սպիրտի համար։

Կարճ ասած՝ Նիկոլն ասում է՝ «Ղարաբաղյան շարժում Հայաստանում չի լինելու»։ Ղարաբաղյան շարժմանը փաստացի հակադրում է ու ցույց է տալիս ակնհայտ թուրքական շարժման ընթացքը, ի դեմս իր կուսակցության ու իշխանության։ Որ Ղարաբաղյան շարժումը մի հոգու որոշելիք չէ, 10 հոգու որոշելիք չէ, փաստ է․ որ թուրքական շարժումը որոշել են մեր հարևանները և ի կատար է ածում Հայաստանի այսօրվա իշխանությունը, ևս փաստ է։ Հետևաբար, սա արհեստական օրակարգ է, որը մեր ազգի հետ որևէ կապ չունի, ի տարբերություն Ղարաբաղյան շարժման, որը անգամ սովետական իշխանությունը իր վերջին տարիներին չկարողացավ ո՛չ կպնել, ո՛չ մարել։ Վստահ եմ՝ չի մարել ու վստահ եմ՝ չի էլ մարելու, չի էլ կանխվելու։ 100 հատ էլ Նիկոլ գնա-գա, մեր ժղովուրդը իր տունը, հողը, ջուրը, հայրենիքն է պահանջելու, ու էդ պայքարը շարունակվելու է։ Իսկ այ էս թուրքական շարժումը կանխել է պետք․ հիմա հարցերի հարցն է ամբողջ հայության համար՝ ո՞վ կկանգնեցնի թուրքական շարժումը Հայասանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>