Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի համար թալանելը, տուգանելը նորաձև է, իսկ «հայկական ագորան»՝ հնաձև

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագորայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ անել, իսկ ինքը ենթարկվելու է ժողովրդի որոշմանը։ Դա լկտի սուտ էր, դեմագոգիա, էժանագին պոպուլիզմ։ Նա ամբոխավարությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարություն՝ խաղալով զանգվածների ստորին բնազդների և անտեղյակության վրա։

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հավատացող մարդկանց կեղեքիչն է և գերեզմանափորը։ Նրա բոլոր ասածները հակառակ իմաստով են կյանքի կոչվել։ Խոսում էր թալանի ու տուգանքի դեմ, դարձավ թիվ մեկ թալանչին ու տուգանողը։

Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք ավելացել է երեք բան ու փոքրացել՝ մեկը։ Փոքրացել է մեր պետության չափը։ Ավելացել են երիտասարդների գերեզմանները, ապրանքների գները և հարկերը։

Փաշինյանն ավելացրել է փոքր ու միջին բիզնեսի հարկերը՝ հարձակվելով շրջանառության հարկի վրա։ Կտրուկ ավելացել է գույքահարկը, աղբահանության վճարը։ Ավելի քան 13 անգամ ավելացել է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների վճարի չափը։ Բարձրացրել են տեղական տուրքերն ու վճարները։

Փաշինյանն անհիմն թանկացրեց նաև Երևանի հանրային տրանսպորտի գինը՝ ստվերում թողնելով այս ոլորտում տարեկան մոտ 30 միլիոն դոլարի անհետացման թեման։ Մարդկանց մեծ մասը բոյկոտեց այդ թալանը՝ չվճարելով թանկացած տրանսպորտի գինը։ Հիմա ՔՊԿ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15.000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող, հարկ բարձրացնող, «հպարտ քաղաքացուց» փող քամող։ Եվ այս ամենին Նիկոլն ուզում է հանցակից դարձնել ոչ միայն Երևանի ավագանու իր թիմակիցներին, հաճախորդներին, այլ նաև խորհրդարանում նստող իր կուսակիցներին։

«Մայր Հայաստանը» 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էր ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊԿ–ն ու իր հաճախորդ խմբակցությունը ճողոպրեցին ավագանու նիստերի դահլիճից՝ խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Մենք կանխատեսել էինք, որ ՔՊԿ–ն պայքարելու է թանկացման համար և նախատեսել էինք օրենքով սահմանված հաջորդ քայլը՝ 11 տոկոս երևանցիների ստորագրություն հավաքել և օրեքի ուժով հարցը դնել հանրաքվեի։

Նիկոլ Փաշինյանը, որը «հայկական ագորայից» էր խոսում, մի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Այսինքն՝ Նիկոլը չի ուզում, որ «հայկական ագոռան» որոշում կայացնի, քանզի ինքն արդեն վերածվել է Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն խոզի»։ Հիմա իր համար նորաձևը թալանելն ու տուգանելն է։ Մեկ էլ՝ կողքի «շներին» ժողովրդի վրա քսի տալը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>