«Ադրբեջանը և Չինաստանը կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում»․ Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանը և Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը», - ասել է Ալիևը։
Պետության ղեկավարը նշել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որը «շատ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը, իհարկե, չափազանց կարևոր է մեզ համար», ասել է Ադրբեջանի նախագահը։

