Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով

Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին

Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վերջիններիս կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:

Խնդրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղմամբ։

Ստորև ներկայացնում ենք խնդրագրի ամբողջական տեքստը։

Ձերդ Գերազանցություն,

Քաղաքական ընդդիմադիրների, անկախ և արտասահմանյան լրատվամիջոցների իրավունքների ու ազատությունների աճող ճնշման, ինչպես նաև Ադրբեջանում միջազգային ու մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների պայմաններում, ԵԱՀԿ մասնակից երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլևս չեն կարող անգործություն ցուցաբերել։

Միավորված ազգերի կազմակերպության մի շարք կառույցներ, տարբեր երկրների ու միջազգային կառույցների խորհրդարանական մարմիններ և Եվրոպական խորհրդարանը տասնյակ բանաձևերով կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հատկապես անհապաղ անհրաժեշտություն կա ստեղծելու փորձագետների հանձնաժողով՝ ուսումնասիրելու և զեկուցելու այն մտահոգությունների մասին, որոնք գնահատվել են որպես ԵԱՀԿ-ի մարդկային հարթության (Human Dimension) հանձնառությունների կոպիտ խախտումներ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Առաջնային ուշադրություն պետք է դարձնել քաղաքական ընդդիմադիրների և քաղբանտարկյալների ձերբակալման, կալանավորման և դատավարության պայմաններին, ինչպես նաև այն գործելակերպին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայազգի կալանավորներին։ Ադրբեջանական գործողությունները ատելության և ռասայական խտրականության ակնհայտ դրսևորումներ են։

ԵԱՀԿ համապատասխան առաքելությունը պետք է գնահատի Ադրբեջանի դատաիրավական գործողությունները հաշվի առնելով այդ պետության, որպես ԵԱՀԿ անդամ, հանձնառությունները։

Այս նպատակով մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեք՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի, Մարդկային հարթության հանձնախմբի (Human Dimension Committee) և ԵԱՀԿ մասնակից պետությունների աջակցությամբ, 1991 թ․ Մոսկվայի փաստաթղի 12-րդ կետով սահմանված գործիքակազմի՝ Մոսկվայի մեխանիզմի կիրառման համար, ինչն արդեն իսկ արվել է ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, ինչպես նաև Բելառուսում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>