ՀՀ ԱԳՆ-ում լրագրողին հնարավորություն չեն տվել Կայա Կալասին հարց ուղղել Արցախի մասին. նիկոլական երփներանգ «ժողովրդավարության» վերջին ծղրտոցն է Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու․ Սամվել Կարապետյան Քաղաքապետարանը քաոսի է վերածել Արգիշտի փողոցը (տեսանյութ)
30
Կաթողիկոսին են փոխանցել Արամ Ա․-ի մտահոգությունները Նկարից էլ են սարսափում. փաշինյանական «բերետավորների» մասնակցությամբ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմերեսից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (տեսանյութ) ԱԺ-ում կընդունեն օրինագիծ, որով բոլորիդ ցանկանում են «տուգանել» ՀԷՑ-ը ասուլիսով արձագանքում է փաշինյանական ռեժիմի կողմից ընկերության վրա իրականացվող հարձակմանը «Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով Քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի ասուլիսը Մշտաժպիտ Մակրոնը և Նիկոլին պաշտպանելու մոտիվացիան Մակրոնը սրտանց ողջունել է Փաշինյանին՝ Հայ եկեղեցու վրա հարձակումների, իրավական բեսպրեդելի, զանգվածային ապօրինի կալանավորումների, հակաժողովրդավարական վակխանալիայի դիմելու համար Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի Կոչ ենք անում զգուշացնել ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսին են փոխանցել Արամ Ա․-ի մտահոգությունները Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Էրդողանը կայցելի օկուպացված Ստեփանակերտ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ՀՀ ԱԳՆ-ում լրագրողին հնարավորություն չեն տվել Կայա Կալասին հարց ուղղել Արցախի մասին. նիկոլական երփներանգ «ժողովրդավարության» վերջին ծղրտոցն է Նկարից էլ են սարսափում. փաշինյանական «բերետավորների» մասնակցությամբ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմերեսից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (տեսանյութ) Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, չեմ կարող եղբայր լինել նրան, ով թշնամանում է իմ Եկեղեցու, ազգի, պատմության ու սրբությունների հետ. Տեր Գարեգին քահանա Հայ բնակչությունից Ղարաբաղի մաքրումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանի արձագանքը. Զատուլին Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց․ Արամ Վարդևանյան Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել. ի՞նչով է հայտնի Արգամ Դալլաքյանը Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. Այն զգացվել է Հայաստանում 2-4 բալ ուժգնությամբ, այդ թվում Երևանում Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի մամուլի ասուլիսը Տուգանքով են ուզում ստիպեն, որ պարտադիր թալանվես Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ-ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին (տեսանյութ) Ձեր ինքնիշխանությունը կտրեմ ռեալպոլիտիկով. Սուրեն Սարգսյան Անընդունելի է Մակրոնի դիրքորոշումը. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Խելապակասը փոքր Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ ԱԺ-ում կընդունեն օրինագիծ, որով բոլորիդ ցանկանում են «տուգանել» Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանության մեքենա հաշվեցի Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու․ Սամվել Կարապետյան ՀԷՑ-ը ասուլիսով արձագանքում է փաշինյանական ռեժիմի կողմից ընկերության վրա իրականացվող հարձակմանը «Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով Քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի ասուլիսը Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան «Ինչին կպել են՝ փլուզվել է». Դերենիկ Մալխասյան

Ինչ կորոշեն Մարտունը, Վանեցյանը, երրորդ նախագահը, իրենց գործն է, ՔՊ-ի գնացքը գնացել է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Միանգամայն հասկանալի է, տրամաբանական, որ հանրության ուշադրությունը, անանգստությունը սևեռված է Գյուրմրու հետընտրական անորոշության վրա։ Կարծես ամեն բան պարզ էր և միանշանակ, բայց․․․

Անգամ նրանք, որոնք խիստ անտարբեր էին մինչ այս, հիմա սպասում են Գյումրու հետընտրական հանգուցալուծմանը՝ ի վնաս, իհարկե, իշխանության։ Շատ-շատերի համար շատ կարևոր է, որ քաղաքապետը լինի միայն ոչ ՔՊ-ական։ Այս ընտրություններին մասնակցելու իմաստը ի սկզբան էր այդպիսին, իմ հասկանալով։

Սակայն այս պահին մարդկանց մեջ սպասումը ավելի շատ անհանգստության է տանում․ սպասում են մարդիկ, որ ի վերջո «Поле чудес»ի նման հաղորդավարն ասի, թե արկղի մեջ ինչ կա. նա էլ հա ձգձգում է։ Այդ ձգձգումը իշխանությանը հնարավորություն է տալիս տարբերակներ մտածելու մինչև ավագանու առաջին նիստը՝ ապրիլի 16-ը, Գյումրիում քաղաքապետի աթոռը զավթելու մասին: Հնարավոր է՝ քրեական գործերի ճանապարհով, այդ ձգձգումը ընտրությանը մասնակից ընդդիմադիրներին թույլ է տալիս դավադրության տեսությունների մեջ ընկնել, քանի որ շատ պարզ բաները կարծես տեղի չեն ունենում։ Քաղաքական-հասարակական գործիչներին ու հատկապես ժողովրդին, նույնպես, արմատավորել ընդդիմադիր որոշ ուժերի մասին այն քննարկումները, որոնք վերջին շրջանում բացվել են լայն թափով ու շարունակվում են։

Ընտրություններում հաղթել է 4 ընդդիմադիր ուժ, ամենաշատ քվեն հավաքել է Վարդան Ղուկասյանը, և երբ ընդդիմադիրների հավաքական ձայները կարողանում է իրենցից մեկին դարձնել քաղաքապետ, տրամաբանական է, որ այդ մեկը պետք է լինի ամենաշատ ընդդիմադիր քվեն հավաքածը։ Երկու ընդդիմադիր ուժ այդ մտքին համաձայն է, մեկը՝ Մարտուն Գրիգորյանը և նրան առաջադրած ուժերը, անտրամաբանական հապաղում են։ Դա լա՞վ է, թե վատ։ Ինձ և շատերին թվում է, որ դա վատ է։ Ու՞մ է լավ, երևի թե իշխանությանը։

Գրիգորյանի երևանյան կողմնակիցները արդարացնում են իր ձգձգումը, թե՝ դեռ պետք է կողմնորոշվի, հեշտ գործընթաց չէ և այլն։ Իրականում ընտրութան մեծ բան չկա՝ կա՛մ պետք է որոշես ընդդիմության հետ ես, կամ՝ ՔՊ-ի։ Երրորդ տեղ էլ չկա, կամ-կամ է։ Ով էլ երրորդ, չորրորդ տարբերակներ է առաջ բերում, անհարմար իրավիճակում է հայտնվում, այսինքն ի՞նչ, ավելի լավ է ՔՊ-ն մնա՞։ Միանշանակ է, այս տարօրինակ ձգձգումը անլրջացնում է հենց ձգձգողներին, նրան աջակցողներին, այսինքն ի՞նչ այլ տարբերակ եք դիտարկում։ Տարօրինակ չթվա գնահատականը, բայց որքանով էլ կարևոր է, որ Գյումրիում քաղաքապետ լինի ընդդիմադիր, բայց այս պահին, այս ընտրական արդյունքներով, կարծում եմ, ողբերգություն չի լինի, եթե անգամ Մարտուն Գրիգորյանը որոշի չաջակցել ընդդիմությանը և կամ ավելի հեռուն գնա և աջակցի իշխանությանը։ Նրան խնդրել միանալ, անգամ կարիքը չկա, անգամ կոչ անելու կարիքը չկա, կարծում եմ, դա պետք է որ ինքստինքյան լիներ, եթե գործիչը ազնվորեն ընդդիմադիր է Նիկոլին, որովհետև, էլի ասեմ, այս թեման ինչ-որ մեկի քաղաքապետ լինել չլինելու մասին չէր, ոչ էլ մեր լրատվամիջոցներիս ուշադրությանն էր այսքան արժանանալու, եթե խոսքը լիներ միայն ով կլինի քաղաքապետ։ Մեզ ու շատ-շատերին, հետաքրքիր էր, ՔՊ-ն կարողանու՞մ է հավաքել, ստանալ, քերել, կեղծել, որպեսզի իշխանության մնա, թե՞ չէ։ Տեսանք, որ ոչ։ Այ սա՛ էր կարևոր, որն արդեն եղել է։ Չէ, չմտածեք, ասում եմ ով ուզում է, թող լինի Գյումրու քաղաքագլուխը, Սարիկի ու Վարդանի միջև սար ու ձորի տարբերություն կա, սա շարքային ստի կուսակցության ներկայացուցիչ է, Վարդանը՝ նախկինի․ նախկին քաղաքապետ է, քաղաքը ավերակից վերականգնած, համ արել է, համ գիտի ինչը ոնց անի, որ գյումրեցուն լավ լինի, ոչ թե սրանց նման, մի բան խոսեն ընտրություններին, ընտրվելուց հետո 180 աստիճանով հակառակը անեն՝ բոլորին նեղություն տալով։

Հիմա տեսեք, այսօր Հայաստանի տարբեր համայնքներում ընտրությունների արդյունքներով ունենք ընդդիմադիր համայնքապետեր և նաև ունենք համայնքներ, որտեղ նախ հաղթել է ընդդիմությունը, բայց իշխանությունը ՔՊ-ն խլել է։ Եթե անգամ այս պահին արդեն կասկածելի ընդդիմադիր թևը տապալի ընդդիմությանը քաղաքապետ դարձնելու գործընթացը, մեկ է՝ առավելագույնը 2026-ի հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, իսկ ժողովուրդը շարունակում է մերժել ՔՊ-ին, այդ մերժումը առավել է խորանալու մինչ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Եթե ՔՊ-ն Գյումրիում իշխանությունը գողանա, մեկ է՝ ՔՊ-ի նկատամբ հանրային վերաբերմունքը չի բարելավելու, ժողովուրդը, իմ կարծիքով, էլ ավելի է վճռական լինելու։ Երևանում Ավինյանը ավելացրե՞լ է ՔՊ-ի հեղինակությունը 2023-ի ընտրություններից հետո։ Ո՛չ ու՝ ո՛չ։ Ընդհակառակը, տարբեր որոշումների արդյունքում վարկանիշն էլ ավելի է գցել։ Հիմա երևանցին ո՞նց կընտրեր, եթե ընտրություն լիներ․ ավելի հավեսով, ավելի մոտիվացված։

Այս ընտրության արդյունքները ոչ այնքան կարևոր են հենց Գյումրու համար, սա կարծես համապետական ընտրությունների փոքր մոդելը լիներ, որով համզվեցինք, որ ՔՊ-ին ժողովուրդը այլևս չի ընտրում բավարար չափով, իսկ կեղծել էլ, ինչպես ներկայացվում էր տարիներ ի վեր, չի լինում այդքանակի անել։ Հավատացե՛ք, եթե Նիկոլը կարողանար այնքան կեղծել, որ էստեղ հաղթեր, մի գրամ չկասկածեք, կաներ․ չի կարողանում։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք մենք։

Տեսե՛ք, ՔՊ-ն ամեն բան արեց, ինչի ընդունակ է, միլիոնավոր դրամներ ծախսեց անգամ ոչ թե իր քարոզչության, այլ հակաքարոզչության վրա․ նրանք ամեն ինչ արեցին Վարդան Ղուկասյանին Քոչարյանի մարդը հռչակելու համար՝ համարելով որ դա վատ է ընկալվելու, նրանք հանրահավաք արեցին Գյումրիում Քոչարյանի դեմ՝ վստահ լինելով, որ այ հենց դա է ամենից խոցելին, բայց ժողովուրդը, բոլոր ընդդիմադիրներից հենց Վարդան Ղուկասյանին ամենաշատը ընտրեց։ Ժողովուրդը այդքան վարչական ռեսուրսի գործադրումներին, քարոզչական ճնշումներին չենթարկվելով, ընդդիմության հետևից գնաց։ Ավագանի անցած 4 ընդդիմադիր ուժերն էլ այն ուժերն են, որոնք հանդես էին գալիս ՔՊ-ին արմատական քննադատության դիրքերից։ Էն որ ասում են ՔՊ-ն մեկ է շատ ձայն է տարել, ես դա չեմ ընդունում։ Եթե մտնեին ավագանի նաև ՔՊ-ի աջակից ուժեր, կասեինք հա, բայց ժողովուրդը 50 և ավելի տոկոսով քվեարկել է ընդդիմադիր, արմատական տրամադրված ուժերին։ Հետևաբար, քաղաքացիները մեծամասամբ հակաիշխանական են․ թե որը որին ձայն տվեց ու ինչու՞, դա արդեն էական չէ, կարևորը, որ քպական ստերը այլևս բավարար չափով չեն աշխատում, մարդկանց աչքերը բացվել է, ուշ է բացվել, բայց բացվել է։ Ժողովրդի մեծամասնությունը պատրաստ է քվեարկել տարբեր համբավ ունեցողներին, բայց չքվեարկել դավաճանի համբավ ունեցողին։ ժողովուրդը պատրաստ է քվեարկել անգամ նրանց, ում անընդհատ ՔՊ-ն համարել է կոռուպցիոներ, բայց չընտրի ՔՊ-ին։ Ժողովուրդը, սակայն, նաև գերադասում է փորձված նախկինին, քան ամեն ինչ ավերող ներկաներին։ Այսօր այդպես է տարբեր երկրներում՝ Բրազիլիա, ԱՄՆ, Իսրայել և այլն։ Սկսել են արժեքները, կարևորը հասկանալ գործողի քանդել-պառակտելու ընթացքում։

Գյումրեցին տեսախցիկի առաջ ասում է՝ ընտրել եմ Վարդան Ղուկասյանին, որովհետև ՔՊ-ն ասում էր, որ նրա հետևում Քոչարյանն ա։ ՔՊ-ն իր գործունեությամբ ստիպել է, որ մարդիկ ապագային նայեն անցյալի պրիզմայով, այնքան են ամեն ինչ փչացրել, որ ընտրողն ասում է՝ հա, ուզում եմ էն հին ու բարի ժամանակները հետ գան, ոչ թե սրանց բերած, դե գիտեք ինչի մեջ մնանք։ Շիրակը, դարձավ ամենաաղքատ մարզերից այսօր, իսկ Քոչարյանի կառավարման տարիներին Գյումրիում եռում էր շինարարությունը, դրան կից բոլոր ոլորտները, կյանքը։ Ամենաաղքատ մարզի բնակիչը տեսնում է, որ այս իշխանութւոնը ստից, հանձնումներից բացի իրեն ոչինչ չի տվել։ ՔՊ-ի ցածր ցուցանիշը պատասխանն է նրանց ստերի, չկատարած խոստումների, վարի տալու։

Ի՞նչ տեղի կունենա, ի՞նչ կանի Արթուր Վանեցյանենց թիմը, երրորդ նախագահը, չէ՞ որ հիմա «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հանրապետական խմբակցությունն է, Մարտունը՝ իրենց պատգամավորը։ Վանեցյանն ասում է՝ կհայտարարենք, երբ որոշենք, որ պետք է հայտարարենք։ Մարտուն Գրիգորյանը, ասում են, ծանր որոշում է կայացնելու․ բայց այդ որոշումը նա պետք է ընտրությւոններից առաջ կայացրած լիներ, իմ կարծիքով։ Ես, օրինակ, ընտրությունների արդյուքներից մեծ անակնկալի չեմ եկել։ Մտածել եմ, որ առաջին տեղը գրավելու է Սարիկը՝ ունենալով վարչական ռեսուրս, բայց ոչ այնքան, որ իշխանությունը վերցնի, երկրորդ տեղը վերցնելու է Վարդան Ղուկասյանը, երրորդ տեղը կա՛մ Մարտուն Գրիգորյանը, կա՛մ Ռուբեն Մխիթարյանը, կամ Կարեն Սիմոնյանը, եթե անակնկալներ չլինեն։ Դժվար թե այս սցենարը իրենք չեն մտածել, այս սցենարը շատերն էին կանխատեսում, եթե անգամ մտածել են, թե Մարտունն է հաղթելու, դժվար թե 50+-ի ակնկալիք են ունեցել։ Եվ ուրեմն, պետք է մինչև ընտրությունները արդեն բոլոր սցենարների դեպքում իրենց անելիքները որոշած լինեին։ Օրինակ, նույն Վարդան Ղուկասյանը իր դիրքորոշումը, դեռ մինչ ընտրության օրն էր հայտնել, որ կմիանա այն ընդդիմադիրին ով իրենից ավել քվե կստանա։ Որ Անդրանիիկ Թևանյանը հենց գիշերը հայտարարեց մենք կմիանանք Վարդան Ղուկասյանին՝ առանց ակնկալիքի, կամ Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, ի՞նչ է, նրանք հեշտ որոշո՞ւմ կայացրին․․․ այո՛, կասեմ, պետք է որ շատ հեշտ այդ որոշումը կայացնեին, էդտեղ բարդ բան չկա, իսկ էս մարդիկ, անգամ նախապես իրենց անելիքը գիտեին, ոչ մի բարդ բան։

Թե ինչ կորոշեն Վանեցյանենք, հանրապետականները, երրորդ նախագահը, կրկնում եմ, կարևորություն շատ չեմ տալիս, կարող են ընդհանրապես չհայտարարել, գնան ավագանու նիստին ու տեղում իմանանք։ Մի քիչ բառախաղ է ստացվում, բայց Մարտուն Գրիգորյանի լռութունը շատ աղմկոտ է, կարծում եմ՝ ոչ ձեռնտու ու այդ լռության տակ արդեն քանի օր է՝ շատերը հիմնավորում են էն կասկածները, որոնք ունեին։ Այս թեմային ես անդրադառնում եմ որպես չեզոք մարդ, կողքից դիտող, որովհետև, կրկնում եմ, ինձ համար մեկ է, թե հիմա ով կդառնա քաղաքապետ, կարևորը՝ դա ՔՊ-ին չի բերելու կշիռ, վստահություն։ Բայց ընդդիմադիր այդ ուժի ձգձգումը ավելի է հստակեցնում քաղաքական դաշտը։ Ամենուր խոսում են այդ մասին ու չմիանալու կամ ձգձգելու պատճառները մատնանշելիս դարձյալ գնում-հասնում են «ով բերեց ու պահում է Նիկոլին» միշտ բաց թեմային։

Ի դեպ, առանձին թեմա է այն, որ այս Երևանի ավագանու և Գյումրու ընտրություններով հօդս են ցնդում պնդումները, թե ընդդիմությունը պետք է անպայման միավորվի՝ Նիկոլին հաղթեու համար։ Գուցե, բայց էստեղ տեսանք, որ կարող է և չմիավորվել ու գուցե ավելի օգուտ ստանալ․ ուղղակի կարևոր է, որ հաղթանակից հետո դաշտում չլինեն ջուր պղտորողներն ու հազար ձևի խաղեր տվողները։

Կարճ ասած՝ Գյումրիում ընտրությունների արդյունքներից կարևոր էր նաև նախորդի համեմատ մեծ մասակցությունը։ Մարդիկ, ովքեր անտարբեր էին, շտապեցին տեղամաս՝ ՔՊ-ին մերժելու։ Այդ կուսակցությւոնը սկսել է ընտրություններում շռնդալից պարտվել, ինչը հենց ամենակարևորն է։ Պարտվում է ՔՊ-ն, հաղթում են արմատական դիրքորոշում ունեցողները։ Հանրային տրամադրությունը փոփոխություն է ուզում։

Իսկ այստեղ, իհարկե, ամենակարևորը, ի տարբերություն երկրորդ քաղաքի, 2018-ի տրամաբանությունը չկրկնելն է, թե՝ ով ուզում է լինի, միայն թե չլինի Սերժը։ Այո, պետք է չլինի Նիկոլը, բայց պետք է չլինի նաև «ով ուզում է լինի» սկզբունքը։ Պետք է լինի կարող ուժ, առողջ ուժ, ով կարողանա ոչ թե աղետները խորացնել, այլ երկիրը դուրս բերել շարունակ աղետաբեր էս ընթացքից։ Մեր մի բուռ երկիրը Էքսպերիմենտի տեղ էլ չունի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan