Ռուբեն Վարդանյանի դեմ կրկին «ցուցմունք» են տվել
Դիտել նաև
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». Վլադիմիր Վարդանյան
Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ խոսքի համար չի կարելի անձին զրկել ազատությունից. Ռուբեն Մելիքյան
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացում տասից ավելի «տուժողներ» էին ցուցմունք տվել։
Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները, Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև իր կողմից իր պաշտպանության համար ընտրված փաստաբանին։ Դատական շոուի ընթացքում հարցաքննվել են գործով «տուժողները» և «ցուցմունքներ» են տվել։
Նշենք, որ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող այլ քաղաքացիների դեմ շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին։

