Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Պատերազմ Արցախում
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել․              

«Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին:

Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը, և հիշեցնում.

1.  ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց սանձարձակ, պատգամավորին ու առհասարակ պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են իրենց քաղաքական առաջնորդից ու ՔՊ-ական մյուս ազդեցիկ դեմքերից՝ Ալեն Սիմոնյանից, Խաչատուր Սուքիասյանից, Վահագն Ալեքսանյանից… Եվ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ տարիներ առաջ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ», ու որևէ ՔՊ-ական դա չէր դատապարտում, պիտի պատրաստ լինեն լրագրողների կողմից ինքնապաշտպանության ու հակազդման ցանկացած տարբերակի:

Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև հրապարակեցին իրենց ընտանեկան լրատվամիջոցում և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի միջոցով նրանց վիրավորական արտահայտությունները տարածեցին՝ ատելության խոսքով թիրախավորելով թե առանձին լրագրողներին, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին:

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի՝ բացի հանրային տիրույթից, նաև իրենց ներքին շփումներում տարատեսակ ամոթալի ձևակերպումներին քաջածանոթ ու դրանք հանդուրժող ՔՊ-ականները, թերևս, առհասարակ չպետք է նեղվեն, երբ իրենց հիշեցնում են իրողություններ, որոնք նրանք կուզենային մոռանալ:

2. Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր գինովցած. երեկոյան ժամերին տարբեր տրամաչափերի ՔՊ-ականներ, գարեջրի շշերը ձեռքներին՝ շրջում էին Գյումրիի փողոցներում, երբ նույն այդ ընթացքում Գյումրիում հոսանքազրկվում էին մի շարք հասցեներ, որոնց տեղամասերի մի մասում, ի դեպ, ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել: Պատահական չէ, որ Գյումրիում ողջ օրը դիտորդական առաքելություն իրականացրած Գոհար Մելոյանը հենց այդ պահին կոչով դիմեց ընտրատեղամասերում գտնվող լրագրողներին ու վստահված անձանց՝ կոչ անելով չլքել տեղամասերն ու ուշադիր լինել քվեաթերթիկներին՝ կանխելու համար իշխող ուժի կողմից արվող կեղծիքները… Չմոռանանք, որ հենց հոսանքազրկումներից հետո Սարիկ Մինասյանի ձայները սկսեցին աճել: Եվ, փաստորեն, ողջ ՔՊ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, ով կկարողանար իր, մեղմ ասած, ռեպուտացիոն վնասներ կրող գործընկերոջը մեկուսացնել ու թույլ չտալ, որ իրեն էլ խայտառակի, իրենց էլ: Իսկ միգուցե Վիլեն Գաբրիելյանն անգիտակցաբար դարձավ ՔՊ-ի գծագրած պլաններից մեկի գլխավոր գործող ա՞նձը:

3. Գյումրիում աշխատող լրագրողների արդեն Երևանում թիրախավորողները կամ նրանց քննադատողները, դասեր տվողները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով ու այս կամ այն լրագրողի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով:

2018թ. «հեղափոխություն» կոչվածի ընթացքում ակտիվիստի դիրքավորմամբ հանդես են եկել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնպես հաճախ շփոթելով ակտիվիզմը լրագրության հետ: Հետևաբար, այսօր Գյումրիում աշխատող լրագրողներին մեղադրող անհատներին, այդ թվում՝ ՀԿ-ներին, խորհուրդ եմ տալիս թերթել արխիվը ու մտաբերել՝ արդյո՞ք իրենք այդ ժամանակ նույնքան հետևողականորեն քննադատել են «հեղափոխությունից» հետո արդեն պատգամավոր դարձած ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնող երբեմնի լրագրողներին, կամ իշխանությունների քարոզչական հենարանը դարձած ԶԼՄ-ներին (այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող):

Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին:  Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում:

4․Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում զսպել էմոցիաները, բոլոր պարագաներում աշխատել լրագրողի էթիկայի կանոնները հարգելով, տարբերակել ակտիվիզմը լրագրողի աշխատանքից:

Սատար կանգնեք միմյանց, երբ ձեր գործընկերոջ նկատմամբ որևէ մեկը վիրավորական արտահայտություններ կամ անթույլատրելի վարք է թույլ տալիս:

Զարմանքս եմ արտահայտում, որ նման անթույլատրելի արտահայտություններ, վարք ցուցաբերած գործիչներին շարունակում եք խոսքի իրավունք վերապահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել:

Եվ միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը: Սադրանքները կոնկրետ ոճ ու ձեռագիր ունեն: Տվյալ դեպքում՝ ևս:

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, նորանոր աղետների սպասումը կարող է բոլորին հանել հավասարակշռությունից: Իրավիճակը ստանդարտից դուրս է, և ձեր քաղաքացիական դիրքորոշումն ու մասնագիտական պարտքը երբեմն կարող են բախվել միմյանց, բայց ինչ էլ լինի՝ կառավարեք ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր քաղաքացիական և մասնագիտական էմոցիաները որևէ կողմ փորձի օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու, յուրայիններին հարվածելու կամ նրանցից ազատվելու համար:

Եվ, ամենակարևորը, համարժեք արձագանքեք ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ այն դեպքերին, երբ ձեր օպոնենտը ձեր իսկ ներկայությամբ ձեզ որպես պոտենցիալ գայթակղողներ է դիտարկում։

Զգոն եղեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>