Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

ՔՊ-ին միացրել են արհեստական շնչառության ապարատին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ՝ մարտի 30-ին, տեղի ունեցան ընտրություններ մեր հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում և երևանամերձ Փարաքար համայնքում։ Երկուսում էլ հերթական անգամ արձանագրվեց Քաղաքացիական պայմանագրի տապալումը։ Փարաքարում ընդդիմադիր թեկնածուն միանձնյա կարողանում է վերցնել իշխանությունը, իսկ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 37 տոկոսից պակաս ձայն, ինչը նշանակում է, որ չի կարող քաղաքը ղեկավարել։ Մյուս 4 ուժերը, որ անցել են շեմը, մինչ այս պահը հանդես են եկել արմատական ընդդիմադիր դիրքերից։ Եվ հավանականություն կա, որ միանալով, ավելի քան 50 տոկոս ձայն կունենան և կկարողանան Գյումրիում ձևավորել իշխանություն։ Շեշտեմ, որ թեև այժմ Գյումրիում ևս իշխանությունը ՔՊ-ն է, բայց ապօրինի, քանի որ նախորդ ընտրություններում իրենք դարձյալ չէին ընտրվել, բայց խլեցին իշխանությունը, որ քաղաքապետի ԺՊ ունենալով ՔՊ-ականի, իրենք կազմակերպեն ընտրություններ։ Էլի չստացվեց, չօգնեց ոչինչը, մերժվեցին։

Իմ տեսանկյունից, ավելի տրամաբանական կլիներ, որ ՔՊ-ն անգամ ավագանի չմտներ, որովհետև մեր երկրի գլխին իրենց բերածներից հետո, միակ արժանի գնահատականը դա է լինելու։ Բայց դե հասկանում ենք՝ ունեն իշխանություն, վարչական ռեսուրս, ծախսելու համար շատ մեծ գումարներ, ըստ երևույթին՝ պետական, ունեն պաշտոնյա ազգուտակեր․ վստահորեն ասում եմ, իշխանազրկումից հետո ՔՊ-ն ցանկացած վայրում հազիվ մի քանի տոկոս հավաքի։ Առհասարակ, կարծես անկախ Հայաստանյան ավանդույթ դարձած լինի, իշխանությունը կորցնելուց հետո, թե՝ ՀՀՇ-ն, որը 90-ին էր հզոր իշխանություն, հաջորդ մասնակցության ժամանակ անգամ անցողիկ շեմը չէր հաղթահարել, նույնը ՀՀԿ-ն, 2018-ի դեկտեմբերին չանցավ խորհրդարան, հիմա նույնը սպասվում է ՔՊ-ին, արհեստական շնչառության ապարատի տակ, բացառապես վարչական ռեսուրսով պայմանավորված, բայց 0 ժողովրդի աջակցություն։

Տեսեք, երեկ ամբողջ օրը մի շնչի կատարվել են ընտրախախտումներ։ Այդ առումով ՔՊ-ն շուտով կգերազանցի անգամ 1995-96 թվականների բեսպրեդելը։ Ահազանգերը շատ էին, ընտրատեղամասի մոտ Սարիկ Մինասյանի խանութ-շտաբ կար, ընտրողների մի մասը նախ մտնում էր էնտեղ, հետո նոր ընտրատեղամաս, հետո էլի հետ էին մտնում, ամբողջ օրը այդտեղ կուտակումներ էին։ Տեղի ունեցավ ավագանու թեկնածուի ձերբակալություն, խոսվեց Ջավախքից ընտրողներ բերելու մասին, մարդիկ պարզել էին, որ իրենց տան վրա տասնյակ գրանցվածներ կան, մամուլում գրվեց՝ Գյումրու խաղամոլների հաշվին լիցքավորումներ էին անում, որ ՔՊ օգտին քվեարկեն, ու դժվար լինի բացահայտում, արձանագրվեց ընտրողների ուղղորդում, բաց քվեարկություններ, իսկ քվեների հաշվարկի ժամանակ նաև լույսերը տարան, ինչը սովորաբար լինում է ընտրությունների դեպքում։ Գրանցվեցին դիտորդների ահաբեկումներ, լրագրողների նկատմամբ ճնշումներ և այլն ու էդ բոլորը ՔՊ-ականների կողմից։ Եվ այդ ամենով հանդերձ՝ շատ վատ արդյունք ՔՊ-ի համար։ Ընդունելով պարտությունը՝ Նիկոլն ասում է՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Իսկ ես վստահորեն կասեմ, որ ի տարբերություն Փաշինյանի կենացների, ՔՊ-ն ամեն ինչ արեց, որ ազատ ընտրություններ չլինեն։ Այն, ինչ կատարում էին ՔՊ-ական վստահված անձինք, հանձնաժողովականները, հատկապես նախագահները, մի շարք տղամասերում, պարզապես օրենքի կոպիտ խախտումներ են։ Եվ ի դեպ, այս ընտրությւոնները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան կարևոր է, որ խորհրդարանական ընդդիմությունն ունենում է հանձնաժողովներում անդամներ, ինչը չէր ունենա մանդատները վայր դնելու դեպքում։ Դա վերահսկման կարևոր միջոց է։

Լավ, ինչո՞ւ ՔՊ-ն գնաց ընտրախախտումների․ պատճառը վստահաբար՝ վախն է, անվստահությունը իրենց աջակցողների մասով։ Իրենք էլ հո տեղյակ են իրենց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի մասին։

Այս ընտրությունները ՔՊ-ի համար թեստ էին, որը լրացրեց կիսատ-պռատ, չհանձնեց, որովհետև ո՛չ գիտելիքը ուներ, համ էլ չկարողացավ այնքան կեղծել ու մի կերպ պլստալ, էլ չի ստացվում, դասախոսը կասեր՝ անհույս է։ Տեսանք, որ ՔՊ ամբողջ ռեսուրսը, իշխանական ողջ զորքը, այդ թվում Նիկոլը, օրեր շարունակ Գյումրիում էր, ԱԺ նախագահ, նախարարներ, պատգամավորներ, քաղաքապետեր, այլ քաղաքների քաղաքապետեր։ Հատկապես ուշագրավ էր տեսնել այնտեղ Վեդու և Թալինի քաղաքապետերին, որոնք երկուսն էլ պարտվել էին ընտրությւոններում, որից հետո մի կերպ հասել արտահերթ ընտրության և մի կերպ հաղթել։ Շիրակի մարզպետը բացված քվեատուփից էն կողմ չէր գալիս։ ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրեց Գյումրիում ու դա էլ չօգնեց, պարտվեց։ Վստահեցնում եմ ձեզ, էդքան պետական-վարչական ռեսուրս իրենցից բացի ով էլ ներդներ, 50+ կհավաքեր, բացի, իրենցից՝ ՔՊ-ից։ Որովհետև կտրուկ փոխվել է քաղաքացիների վերաբերմունքը այդ կուսակցության նկատմամբ։ Սա 2021-ի հանրությունը չէ, որ շոկի մեջ էր․ ԱԺ ընտրություններում հղթելուց հետո այս իշխանությունը էլ ավելի ավելի մեծ վնասներ է տվել մեր երկրին ու ժողովրդին, քան մինչ այդ։

Այս ընտրությունները դաս էր մեծ-մեծ «փրթող» ՔՊ-ականների համար, ԱԺ նախագահ աշխատողի համար, որ ասում էր՝ ուզում ե՞ք շաբաթը մեկ ըտրություն անենք ու հաղթենք։ Սա ընտրություն էր ընդդիմության և վարչական ռեսուրսի միջև, և վարչական ռեսուրսը պարտվեց, իսկ քպական աջակցություն առհասարակ չկա։ Ցանկացած մեկը, որ թեկնածություն է դնում, պետք է իր համար պարզ լինի, որ այսօր Հայաստանում որպես ընտրություններում բրենդ օգտագործել Նիկոլ Փաշինյան և քաղաքացիական պայմանագիր անունները, նշանակում է ձախողել։ Այդ կուսակցությունը, իրենց իշխանությունը ձախողման էտալոն է բոլոր բնագավառներում, բոլոր իրավիճակներում։

Այս ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք ձախողեցին՝ Սարիկ Մինասյանի ապազգային թեզերը, թե՝ «Արցախը չենք հանձնել, չենք կռվել», բանավեճում իր ելույթը՝ էլի Արցախում ծառայելու դեմ, Գյումրին կառուցած «Լինսի» հիմնադրամի դեմ, Քոչարյանի հասցեին զրպարտանքները, աղետի գոտու վերականգնման ու վերականգնողի դեմ իրենց միտինգը․․․ Ո՞ւմ մտքով էր անցել, թե հնարավոր է Նազելի Բաղդասարյան, Վահագն Ալեքսանյան, Կոնջորյան-բան հանել բեմ ու ակնկալել քվե։ Կամ Ալենին բերել, որ յանի ի՞նչ, չջոկեցինք։

ՔՊ- ամբողջ քարոզարշավն էր հիմնված ֆեյքերի վրա։ Մամուլը գրել էր, որ միլիոնավոր դրամներ են ծախսել ոչ թե իրենց քարոզչության վրա, այլ՝ մյուս թեկնածուներին մրոտելու համար։ Իրենք ոչ թե ասում էին եկեք մեզ ընտրեք այսինչ բանի համար, այլ՝ մի ընտրեք մյուս-մեկելներին։ Վարդան Ղուկասյանին ամբողջ օրը կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ, նա էլ չէր խորշում, ասում էր երևի թե այն ինչ կա, ինչը չկա չէր ասում, ու մարդը տարավ ընդդիմադիր ամենից խոշորաթիվ ձայները՝ ապացուցելով, որ Քոչարյանի հետ կապվելը ավելի շուտ հեղինակություն է բերում, փոխարենը Նիկոլի, որը քարոզարշավի վերջին օրերին չմասնակցեց էլ ավելի չհեղինակազրկելու համար իրենց Սարիկին։ Չնայած, այդ դեպքում Ալենին կամ Կոնջորյանին ինչի՞ էին ուղարկել, որ որ՞ մի գյումրեցին ինչ անի, անհասկանալի է։

Ի՞նչ տեղի կունենա Գյումրիում․ գուցե իշխանությանը հաջողվի դիմել էն մեթոդներին, որ արել էին Վանաձորում, Թալինում, Վեդիում, Ալավերդիում և այլ քաղաքներում և տիրանան քաղաքապետի աթոռին։ Հնարավոր է՝ փորձեն լեզու գտնել ընդդիմադիր դիրքերից հանդես եկած, իսկ հիմա չկողմնորոշվող թեկնածուի հետ ու փորձեն այս կամ այն կերպ զավթել քաղաքապետի աթոռը։ Սա էլ է, ի դեպ, ուշագրավ․ ցանկացած մեկը, որ մասնակցում է ընտրություններին, իմ կարծիքով, պետք է անգամ ամենաանհավանական սցենարները նկատի ունենա։ Պետք է մտածած լինի, թե որ քայլից հետո ինչ կարող է լինել։ Բայց դեռ այս թեմայում չեմ խորանում։ Բայց միևնույն է՝ եթե անգամ ՔՊ-ն տիրանա քաղաքապետի աթոռին, և ի՞նչ, դրանով ինչ խնդիր լուծած կլինի, որովհետև այլևս Հայաստանում ձայներ են ստանում նրանք, ովքեր հանդես են գալիս Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ ռադիկալ քննադատության դիրքերից, հետևաբար հասարակության մեծամասնության մոտ է այդ տրամադրությունները։ Այս ընտրությունները տարբերվում էին նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրություններից ակտիվ մասնակցությամբ։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նկատմամբ անհանդուրժողաանություն է մարդկանց բերել տեղամասեր։ Մի քանի դեպք աչքովս ընկավ, որ քաղաքացիներն ասել էին թեկնածու չունենք, բայց գնում ենք, որ ՔՊ-ն չանցնի, կային, իհարկե ու շատ էին, որ հոգնած լինելով էս խուժանությունից, ընտրում էին էն հին ու բարի անցյալ ժամանակները։

Գիտեք, գուցե իշխանութունը գյումրեցուց խլեն, քվեն գողանան, բայց չեն կարող կասեցնել իրենց նկատմամբ անհանդուրժողականությունը։ 2018 թվականի այս օրը Փաշինյանը Գյումրուց քայլելով եկավ Երևան, ինչ ուզեց՝ արեց, մեկ էլ հոպ․ հասավ իշխանության։ Իսկ այսօր տեսնում ենք, որ բացառիկ բարձր վարկանիշի հետքն անգամ չի մնացել, ինչքան որ բարձրացել էր, շատ բարձրից կտրուկ գահավիժել են։

Գյումրու ընտրությունները Նիոլի վրա հույս դրածներին, նրանից պաշտոն ստացողներին ապացուցեցին, հուշեցին, որ անհեռանկար զբաղվումք է այլևս հույս կապելը։ Եվ ինչպես ՔՊ-ական պատգամավորը հարբած վիճակում կիսվեց, 26-ին չեն լինելու։

Կարճ ասած՝ մարտի 30-ի ընտրությունները փաստեցին, որ ՔՊ-ն, որպես կուսակցություն, որպես կառավարություն միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ժողովուրդը պատրաստ չէ նրանց տեսնել երրորդ ժամկետ։ Քպ-ականները այլևս չեն կարողանալու իշխանությունը պահել, ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ ընտրություններով։ Այսօր Գյումրիում, վաղը՝ ողջ երկրում հաղթանակի ամենամեծ շանսն ունեն նրանք, ովքեր հանդես են գալիս արմատական դիրքերից և առաջարկում են կտրուկ փոփոխություններ։ Իհարկե՝ հաղթելու շանսը կունենան նրանք, ովքեր լուրջ հակառակորդ են, ոչ թե ձևական, դրածո կամ էքսպերիմենտալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>