Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 14:00-ի դրությամբ
Դիտել նաև
Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը
Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է
Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7.067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը:
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20.967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25.255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111.236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32.322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը:

