Ե՛վ հին թալանածները, և՛ նոր թալանածները՝ բոլորը Փաշինյանի ձեռքում են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երևանյան իշխանություններն իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա են փորձում ինքնահաստատվել Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ)
25
Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Ոսկետափի եկեղեցին լեփ-լեցուն է հավատացյալներով Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Ե՛վ հին թալանածները, և՛ նոր թալանածները՝ բոլորը Փաշինյանի ձեռքում են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երևանյան իշխանություններն իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա են փորձում ինքնահաստատվել Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ) Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ)

Կոչ գյումրեցի ընտրողներին՝ նրանց, ովքեր ինձ ճանաչում, հարգում և վստահում են. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի կոչը.
«Մեծարգո բարեկամներ, ինչպես արդեն գիտենք առաջիկա կիրակի օրը՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալու են ՏԻՄ արտահերթ ընտրությունները։ Եվ Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններին, որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրվել է Դերենիկ Մալխասյանը՝ ընդգրկվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարում։
Նրա մասնակցությունը ես չեմ դիտարկում լոկ քաղաքական քայլ։ Հիմա չեմ ուզում խոսել նրա՝ բառիս բուն իմաստով, անբասիր կենսագրությունից, քանզի նրա գործունեությունը, որպես լրագրող, մեկնաբան, հրապարակախոս և հետազոտող, առնվազն վերջին 20 տարիներին եղել է բոլորիս աչքի առաջ։
Առհասարակ, ընտրվելով ավագանու անդամ, նա լինելու է քաղաքի կառավարման բարձրագույն մարմնում մեր քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանման համար ամենակարևոր անձերից մեկը։ Նրա ավագանի դառնալու համար պետք է շահագրգռված լինի յուրաքանչյուր գյումրեցի, ում համար, իհարկե, կարևոր են մեր քաղաքի անցյալը, ներկան ու ապագան։ Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինականի անցյալի, առնվազն վերջին 150 տարիներին տեղի ունեցած ուրախ և տխուր իրադարձությունների, հաջողությունների և անհաջողությունների, ձեռքբերումների և դրանց հեղինակների, այդ ամենը մեր ժամանակների հետ համեմատական վերլուծությունների, ամենածավալուն աշխատանք կատարած անձնավորությունն է։
Դերենիկը տարիներ շարունակ հսկայածավալ աշխատանքի արդյունքն ու պտուղները՝ ամբողջը, անմնացորդ հանրության սեփականությունն է դարձնում, գրեթե ամենօրյա ռեժիմով։
Այս ընտրություններին Դերենիկը իր մասնակցությամբ լրիվ այլ որակ հաղորդեց, համոզված եմ նույն կերպ կլինի ավագանու անդամ դառնալու պարագայում։ Դերենիկը հանուն մեր քաղաքի ժառանգության, պատմամշակութային հուշարձանների և պատմության պահպանման ու ապագա սերունդներին փոխանցման գործի անմնացորդ նվիրյալն է։
Հանուն մեր սիրելի քաղաքի, այդ ամենը ինչ նա արել և անում է Հայաստանի և օտար արխիվներում, գրասեղանի առաջ՝ անքուն գիշերներ լուսացնելով, և այդ ամենը, մի օր պետք է այսպես ասած՝ միս և արյուն ստանար՝ իշխանության լծակների օգտագործմամբ։
Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ յուրաքանչյուրս պետք է ջանք ներդնենք, որ նա լինի ավագանու անդամ, որովհետև շատ հաճախ չէ, որ նրա նման կիրթ, ինտելեկտ, փորձ ու գիտելիքներ ունեցող անձնավորությունը համաձայնվում է դառնալ ավագանու անդամ։
Այո, համոզված եմ, նա հանուն մեր պատմական ժառանգության պահպանման, հանուն մեր ավանդույթների և մշակույթի պահպանման, հանուն բոլորիս սիրելի քաղաքի է դա անում, ուստի կրկին անգամ կոչ եմ անում ընտրությունների օրը գնալ տեղամասեր և քվեարկել «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, որի 2-րդ համարում է ընդգրկված Դերենիկ Մալխասյանը։
Հավատացեք, Դերենիկը մեր քաղաքին՝ ամբողջությամբ և ամենայն անկեղծությամբ է նվիրված»։
Հարգանքով՝ Վահան Թումասյան
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan