Իրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանի իշխանությունները շուտով պատասխան են ուղարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին: Այս մասին հայտնել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատ ուղղակի բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։ Մենք Թրամփի նամակին կպատասխանենք առաջիկա օրերին և այն կուղարկենք համապատասխան կերպով», - ասել է նա: Ինչպես նշել Է Արաղչին, Թրամփի նամակը «սպառնալիքներ է պարունակում»։
«Նամակում կան նաև հնարավորություններ։ Մենք տեսնում ենք ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ», - հավելել Է դիվանագետը։

