Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մինչ Հայաստանի իշխանությունը ոգևորված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտով, մինչ ՔՊ-ական պատգամավորը հայտնում է, թե սիրով կգնա Բաքու ման գալու, մինչ կառավարությունը Հայաստանի հարկատուների փողերով թուրք լրագրողների է բերում Հայաստան, որ հետ գնան վատ ռեպորտաժներ սարքեն, ՊՆ-ն օրը տաս անգամ հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությւոնները, թե հայկական բանակը խախտել է հրադադարը։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտել են ու խոսում են էն մասին, որ խաղաղություն չի կարող լինել, Ադրբեջանի արտգործնախարարը երեկ էլ ասում էր, որ խաղաղությւոնը հեռու է։ Այս պահին խիստ անհանգստություն կա սահմանի վերաբերյալ, ամեն օր ճնշումներ են գործադրում՝ հրադադարի խախտման մասին կեղծ լուրերով։ Ցավոք պետք է արձանագրենք, որ մենք սահմանային անվտանգություն չունենք ու տեսանելի ապագայում չի էլ սպասվում։ Հայաստանի սահմանային վիճակը, գյուղերի ձևը, դիրքը փոխվել է պատերազմի ու հետագա հանձնումների արդյունքում ու չես կարող ասել, թե որևէ մի տարածք ամրացվել է, պաշտպանված է։ Տավուշն այսօր ամբողջությամբ թշնամու տեսադաշտում է, ու Աստված մի արասցե՝ լարվածության դեպքում հազարավոր բնակիչներ ռեալ վտանգի տակ են հայտնվում։ Նույն Տավուշը, որտեղ մարդամեկն ասում էր՝ ուրախացեք, որ 50 մետր այն կողմ թուրքն է։

Լավ, Ադրբեջանի հետ սահմանին անվտանգութուն ապահովել չեն կարողանում, թույլ են, ի՞նչ կա անվտանգային մյուս միջավայրերում։ Նիկոլն էր ասում չէ՞, վայն եկավ տարավ էն ազգին, որի անվտանգության գլխավոր երաշխիքը բանակն է։ Հիմա ՀՀ քաղաքացին ի՞նչ անվտանգային միջավայրում է ապրում։ Բանակից էս կողմ գամ։ 2024 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանից՝ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի, սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է եղել։ 3 ամիս անցել է ու չգիտենք՝ փորձ է եղել, թե հատում, ինչ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Ու ընդհանրապես չգիտենք, թե ՀՀ սահմանը այ էդպես ապօրինի կերպով որքան են հատում մեր թշնամիները։

Սահմանից էս կողմ գանք, մտնենք երկրի ներս․ սահմանը անվտանգ չէ, իսկ երկրի ներսում անվտա՞նգ է քաղաքացին։ Երեկ՝ մարտի 17-ին, 2 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացած, մյուսը՝ վիրավոր․ սպանությունը եղել է դպրոցի հարևանությամբ։ Դրանից մեկ օր առաջ Երևանում՝ Սարի թաղում, հնչել են կրակոցներ, կա զոհ ու վիրավորներ։ Դրանից մեկ օր առաջ կարդում ենք՝ 17-ամյա պատանին դանակահարել է 19-ամյա պատանուն։ Սա մեր ամենօրյա լրահոսն է, օրը մի քանի անգամ։ Երկրի ներսում քաղաքացին անվտանգ ու ապահով չէ, որովհետև կարող է կա՛մ իր վրա հարձակվեն, կա՛մ իր աչքի առաջ ուրիշին սպանեն, ու դա տեղի ունենա դպրոցի մոտ։ Հազարից մեկ կարող ես կարդալ, որ ոստիկանությունը այսինչ դեպքը կանխել է։ Բայց կարող ես կարդալ, որ ոստիկանները հենց մասնակից են հանցագործության։

Երեկ իմացանք, որ Վանաձորում թալանել են արցախցիների վարձակալած տունը, իսկ ոստիկանությունը տուժողի բարեկամին են տարել, ծեծել ու պահանջել, որ իր վրա վերցնի ավազակային հարձակումը։ 6 ոստիկան ծեծել են երիտասարդին ու պահանջել իր վրավերցնի։ 7 ժամ անց բաց են թողել ու հրամայել ոչ մեկին չասի։ Այդ երիտասարդն էլ 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակից է։ Սա ինչու եմ շեշտում․ որովհետև կարող է մարդ թուրքի դեմ պատերազմում չզոհվի, բայց գա խաղաղ ժամանակ զոհ գնա ոստիկանության գործողություններին։ «Բարեփոխված» ոստիկանությունը մարդկանց գլխին սարքում է։ Տուն-տեղ կորցրել է, հիմա ասում են՝ դե մեկ ա բան չունես, արի գնա բանտ նստի։ Քրեական գործը, որ հարուցել են, վստահ եմ՝ կարճելու են, ու ոստիկաններին ազատեն պատժից, ինչպես եղել է բոլոր մյուս դեպքերում, երբ բռնություն են կիրառել պատգամավորի նկատմամբ, փաստաբնի նկատմամբ, զոհերի հրազատների նկատամբ, վարորդների նկատմամբ։ Քաղաքացին ապահով չէ ո՛չ սահմանին, ո՛չ երկրի ներսում։ Երկրում հանցագործությունների թիվը բազմապատկվել է, ու քանի որ ոստիկանության ուշքումիտքը միտինգ ցրելով փող աշխատելն է, հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, սղացնում են մարդկանց վրա։

Ասենք քաղաքացին էս ամեն ինջից պլստաց, հետո այլ խնդիրների է բախվում․ շատացել են մարդկանց գույքի, ֆինանսների հափշտակությն դեպքերը․ չկա օր, որ ինտեռնետի միջոցով խաբելու տասնյակ դեպքերի մասին չիմանանք։ Մեկ էլ կարդում ենք՝ մեքենա է գնել, գցել են, նոտարական կեղծ թղթերով տասնյակ բնակարաններ են իրենցով արել, մարդկանց անուններով վարկեր են ձևակերպել։ Ֆոտոշոփի նոր հնարավորություններով, մարդանց մերկ լուսանկարներ են պատրաստում ու շանտաժով հափշտակում գումար․ երեկ կարդացինք՝ հանցավոր խումբը 30 անձից հափշտակել է 22 մլն դրամ և գույք կամ կարդացինք՝ WhatsApp-ով ներդրում կատարելու առաջարկ է արել ու հափշտակել գումար, «Ֆեյսբուք»-ում կեղծ հաշիվներ են բացել ու մարդկանց խաբել, հափշտակել գումար։ Չեմ խոսում բնակարաններից գողությունների մասին, որոնք ահռելի ծվալների են հասել ու մեքենաներից գողությունների մասին։

Ոստիկանությունը էս ամենը չի կարողանում բացահայտել, էնքան բացահայտ է այդ չբռնել-չպատժելը, որ քեզ մոտ տպավորություն է՝ ոստիկաններն ու հանցագործները համագործակցում են։ Ի՞նչ է նշանակում հանցագործությունների նոր ձևեր են, կատարելագործվում են, չենք կարողանում, է դուք էլ կատարելագործվեք։ Բա մեռաք պարտքեր վերցնելով, գրանտներ վերցնելով, պետբյուջեն ձեզ վրա ծախսելով, ո՞նց է լինում, որ դուք պետության բյուջեն մսխում եք, հանցագործությունները կարողությունները զարգացնում են, դուք՝ նվազեցնում։ Ընդ որում, հանցագործներն էլ կառավարությունն էլ իր իր գործունեութունը կազմակերպում են հպարտ քաղաքացու ու հերոս հարկատուի հաշվին։ Ոստիկանությունը էնքան թույլ է, հանցագործներն էնքան են հզորացել, որ անգամ ոստիկանության անունից են գումար շորթում։ Ոստիկանությունն ասում է՝ մեր անունից հաղորդագրություններ են տարածում, կեղծ է։ Բա դուք իսկի ձեր հետ կապվածը չեք կարողանում բացահայտել։

Այսինքն՝ ոստիկանները լավագույն դեպքում կարող են զգուշացնել, ուրիշ բան անել չեն կարող։ Ու չի կարող կառավարությունն ասել՝ թող զգույշ լինեն՝ չխաբվեն։ Խաբվել են՝ գնա կանգնիր կողքները, բացաայտիր։

Եթե բախտդ բերի, ժողովուրդ ջան, ու էս ամենից պլստաս, ուրեմն հաստատ անվտանգ չես սրանց՝ ամեն օր աճող հարկերի, տուրերի ու տուգանքների ձեռքին, վերջը մի ճար գտնում են քեզ կպնելու, վնասելու համար։

Կարդում եմ՝ խորհրդարանական լսումներ տեղի կունենան հանրային աղմուկի վերաբերյալ։ Այո, լավ եք անում, բա հանրային էս վտանգավոր միջավայրի մասի՞ն ինչ կասեք։ Կրկնում եմ՝ ամեն տեղ է անվտանգության ամենացածր մակարդակ։ Կան վայրեր, որոնք ամբողջությամբ, 100 տոկոսով գտնվում են պետության հոգածության տակ․ օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները․ երեկ բանտում գրանցվել է այս տարվա 6-րդ մահը։ Տարվանից ընդամենը 2,5 ամիս է անցել ու 6 մահ՝ բանտերում, հիմնականում՝ ինքնասպանություն։ Բանտում գտնվողը պետության պաշտպանության տակ է ու եթե այնտեղ սպանվում է, ուրեմն կառավարությունը թերացել է, չկա։

Օդի ամենակեղտոտ մակարդակն է Երևանում, այսինքն՝ առողջության անվտանգություն չունենք Երևանում ապրողներս․ վաղը պարզվելու է, որ պարենային անվտանգությունն էլ է ցածր մակարդակի վրա, որը անվտանգություններից ամենակարևորներից մեկն է։ Սրանց ԱԽ քարտուղարն արդեն հացը բրնձով փոխարինելուց է խոսում։ Հայաստանից նախորդ տարի գարնանը տարածքներ հանձնեցին թշնամուն, կարդացի՝ Կիրանցում նախորդ տարի 40 հեկտար աշնանացան էին ցանել, այս տարի՝ 7։ Բա դա պարենային անվտանգության թուլացման մասին է։

Եթե որևէ բան կախված է Հայաստանի այսօրվա կառավարության հետ, ուրեմն անվտանգություն բառի մասին մոռացիր․ ընդ որում, հայերի հետ կապված ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս պետք է ակնկալիք չունենաս։ Երուսաղեում հարձակվում են հայկական թաղամասի վրա, հայերի բիզնեսների վրա, Նիկոլի կառավարությունը գոյություն չունի։ Բելառուսում բռնում են հայ բլոգերի, ուզում են Ադրբեջանին հանձնել, Հայաստանի իշխանությունը գոյություն չունի, Սիրիայում կոտորած է, հարցնում են լրագրողները ի՞նչ կլինի հայերի հետ, Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ։

Էլի հիշեմ Նիկոլին, ասում էր՝ եթե անվտանգության գործում առանցքային տեղում բանակն է, ապա անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա Հայաստանում առաջին տեղում ո՞ր կառույցն է անվտանգության ապահովման։ Ոչ մեկը։ Անվտանգային միջավար չկա և ո՛չ մի տեղ, ո՛չ մի բնագավառում, ո՛չ մի իրավիճակում։ Հայաստանում անվտանգ է մեկ մարդ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ամեն ձևով անվտանգ է։ Նա անվտանգ է մնում անգամ բոլորի անվտանգությունը խաթարելու, հազարավորներին գերեզման ու Եռաբլուր պանթեոն բերելուց հետո․ կարևորը ինքը լինի անվտանգ, մնացածի վրա թքած ունեն։ Հայաստանի անվտանգությունը սրանք մի 100 տարով հետ են շպրտել։

Կարճ ասած՝ էս իմ բոլոր թվարկած հարցերով սրանք տվել են բազմաթիվ խոստումներ, թե՛ սահմանային անվտանգության, թե՛ խաղաղության, թե՛ ոստիկանության պահվածքի, թե՛ հանցագործությունների նվազման։ Բայց չի եղել։ Ինչո՞ւ․ Որովհետև էս մարդիկ ընդունակ չեն։ Ինչքան էլ լավ գաղափար, ծրագիր լինի, չեն կարող իրականացնել։ Հիմա «խեղճ հարիֆը» սահմանային անվտանգությունը չի կարողանում պահել, ոստիկաններին չի կարողանում զսպել, չի կարողանում բացահայտել  գողերին, չի կարողանում այնպես անել, որ փողոցներում իրար չսպանեն, որ մարդկանց չթալանեն զանազան միջոցներով ու հատկապես ինտեռնետով։ Ու արդյո՞ք որևէ մեկիդ մոտ հարց է առաջանում, թե ով է մեղավոր, որ մեր ժողովուրդը չունի անվտանգություն և ոչ մի տեղ։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ նա խեղճ է ու հարիֆ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>