Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ: Նա նշել է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները, անգամ վերջին երկու կետինը, որոնք քննարկվում էր երկար ժամանակ։ Դրանք էին՝ միջազգային հայցերի ետ քաշումը, սահմանին երրորդ երկրների զորքերի չտեղակայումը։ Ընդհանրապես, խաղաղության պայմանագրի բոլոր առաջարկները, մինչ այս եղած ելույթները համադրելով, արել է Ադրբեջանը, համաձայնել՝ Հայաստանը։ Սա նշանակում է, որ այդ պայմանագիրը սարսափելի կետեր ունի Հայաստանի համար։ Բայց տեքստի շուրջ բանակցությունների ավարտը ընդամենը մի մասն է․ մյուս մասն այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրման պայմաններն են, որոնք չափից շատ են և ամեն օր ավելանում են։ Այսօր Ալիևը հայտարարել է, թե չեն կարող մոռանալ իրենց 30 տարվա նվաստացումները։ Սա ի՞նչ է նշանակում, հասկացվում է՝ ոչ մի խաղաղություն։ Այս մասին՝ հաջորդ թողարկմանը։ Նիկոլ Փաշինյանը այս ամենին արձագանքելու փոխարեն, ընդամենը կրկին հաստատել է նոր սահմանադրության կետը՝ տարածաշրջանային նշանակություն տալով դրան, ինչով վերահաստատել է փաստացի, որ փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Դրանից հետո կառավարության նիստ է արել ու մոռացել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության մասին, խոսել ներքին թեմաներից։

Իսկ ներքին հարցերը, որ քննարկել է Փաշինյանը ուղիղ եթերով, կառավարության ու ժողովրդի ռաջ, զարմանք, ծիծաղ, անվստահություն են հարուցում։

Ամիսներ առաջ կառավարության նիստում մի բան քննարկվեց, որը մենք ծաղրեցինք, իսկ հատկապես գյուղացիները զարմացել էին, թե ոնց կարող է ընդհանրապես մարդու գլխում նման միտք ծագել, առաց հումորի։ Ասաց՝ գյուղացիները գիտեն, թե որտեղ ՝ կարկուտ գալիս, տանում էդտեղ բան են ցանում, որ կարկուտ գա, ապահովագրման վճարներ ստանան։ Էսօր էլի նույն բանն է ասում։ Ասում է՝ մարդիկ 20 տարի որտեղ չեն ցանել, հիմա հանկարծ ցանում են ու սպասում են կարկուտին։ Էս որ ասել է, կառավարության բոլոր անդամները ներկա են եղել, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարը։ Ու խելքը գլխին մեկը չի եղել, պարզվում է, որ ասի՝ ամոթ ա, ձեռք մի առ։ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր՝ Հայաստանում պետք է չլինի անմշակ հող։ Հիմա ասում է՝ անմշակ հողերը մշակում են, որ կարկուտ գա, փոխհատուցում ստանան։ Չի կարող  լինել էդպիսի բան, որ գյուղացիները բերքը կորցնեն ու շհած դուրս գան։ Դա, այն էլ այս կառավարության պարագայում, անհնար է։ Ու կրկնում եմ, ո՛չ ներկաները, ո՛չ ապահովագրող ընկերությունները, ո՛չ մեկ չի արձագանքում Նիկոլին։ Դե, երևի ասում են՝ Նիկոլն ա էլի, թող խոսի։

Բայց Նիոլը հենց այնպես չի խոսում, մի ստից բան ասում է՝ մի ահավոր նախագիծ անցկացնում են։ Ասում է, խնդում ենք, պարզվում է՝ մի հակաժողովրդական օրենք է ընդունվել։ 3 տարի նպաստ ու թոշակ չի բարձրացրել։ Թոշակի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ՝ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ավելի հեշտ է, որովհետև նրանց թիվը թոշակառուներից քիչ է։ Իսկ նպաստի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ նպաստառուների մեջ մարդ կա, որ Բրաբուս է քշում, պետք է բացահայտեն։ Շրջանատության հարկի բարձրացումը հիմնավորեց նրանով, որ խոշոր բիզնեսներ կան, որ տրոհում են, որ ՓՄՁ երևան։ Ու եթե հիմա ասում է՝ մարդիկ կարկտի տակ դիտմամբ հող են մշակում, ուրեմն ապահովագրության նախագիծը աբսուրդ բան է լինելու։

Կառավարության այսօրվա նիստը լրիվ ժողովրդի սոցիալական վիճակի դեմ էր։ Տեսեք, «Հայաստան» խմբկցությունն առաջարկում է չեղարկել գույքահարկի բարձրացման որոշումը։ Այս որոշումը աղետ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն տուն։ Գույքահարկն աստղաբաշխական թվերի է հասնելու։ Մեր ժողովուրդը մի վատ խսիաթ ունի․ երբ իր դեմ վատ օրենք է ընդունվում, իրեն վնասող որոշում է կայացվում, ասում ենք, մասնագետներն ասում են, ընդդիմադիրներն ասում են, ժողովուրդը բանի տեղ չի դնում, անցնում-գնում է։ Իսկ երբ դա արդեն օրենքի ուժ է ստանում, սկսում է գործել, մարդիկ սկսում են բողոքել, բայց արդեն բանը բանից անցած է լինում։ Հիմիկվանից ասում ենք, որ ժողովուրդ ջան, աղետ է լինելու։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որ բանկում ինչ-որ գույք են սարքել, գոմ են սարքել, բեսեդկա են սարքել, ցախանոց են սարքել, նաև դրանց համար հիմա պետք է բարձր գույքահարկ վճարեն։ Հիմա «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել օրենքը, Նիկոլն ասում է ոչ, փողի աղբյուր է, ինչի՞ հետ կանգնենք որոշումից։ Ու սկսում է մեղադրել՝ ընդդիմությունն ուզում է մարդիկ աղքատ լինեն, որ փող տաք, կաշառք։ Լսի, գույքահարկի, տրանսպորտի ու մյուս հարկ ու տուրքի թանկացումով հենց դու ես մարդկանց աղքատացնում, որովհետև ղքատ մարդուն խաբելը հեշտ է, կառավարելը հեշտ է, անգամ, աղքատներին խաբելով իշխանության գալն է հեշտ։

7 մլրդ դոլարով պարտք ես ավելացրել, էդ փողին ՀՀ բոլոր ճանապարները, դաշտերը, արոտավայրերը հնարավոր էր մարմարե քարերով, ոսկեջրած ճանապարհներ գցել։ Դու պարտք եք վերցրել, մսխել եք, հիմա էլ ասում ես դե որպեսզի ասֆալտ անենք, պետք է գույքահարկը թանկացնենք։ Բա ո՞ւր է մեր 7 մլրդ դոլարը։ Ասում է՝ էդ ձեր վճարած գույքահարկը չի մտնելու բյուջե, օրենքն արգելում է, համայնքներին է գնալու։ Ինչի դուք օրենքն ինչ արգելում է, չեք անո՞ւմ։ Հնարավոր չէ՞, որ գույքահարկը մտնի բյուջե ու դառնա պադավատներ։ Համահայկական հիմնադրամի կանոնադրությամբ, համայն հայության հանգանակությունն էլ չպետք է մտներ բյուջե, բա ո՞նց 125 մլն դոլար տարաք բյուջե ու կերաք։ Սա՞ ինչու չեք անի։

Ժողովուրդն ասում է, որ եթե դու պետք է ճանապարհ ասֆալտելու համար պետբյուջեից փող դնես, արտաքին պարտք վերցնես, իմ հարկերն էլ թանկացնես, ինձ պետք չէ քո ասֆալտը, շնորհակալ եմ, ոչինչ մի արա, գնա, կգա մարդ, որը կանի։ Երկրի ղեկավար ենք ունեցել, որը հարյուրավոր կիլոմետրեր կառուցել է, ոչ թե ուղղակի ասֆալտապատել նվիրատվության գումարներով։

Ասում է՝ ժողովուրդ ջան, դուք ու համայնքապետն եք որոշելու, որին դուք ընտել եք, ոչ մեկ չի կարող ասել, որ կեղծվել են համայնաքպետի ընտրությունները, չեք ընտրել, բայց համայնքապետ է աշխատում։ Սա հերթական ծիծաղելի հայտարարությունն է։ Մի քանի օր առաջ վիճում էին երեք հոգի, մեկը մյուսին ասում է՝ էդ առանց կարմրելու ստելը ո՞ւմից ես սովորել, պատասխանում է՝ Նիկոլից։ Լուրջ բոլոր համայնապետերը ընտրված ե՞ն ժողովրդի կողմից, չի՞ կեղծվել ժողովրդի ձայնը։ 17 օր անց ընտրություններ են Գյումրիում։ Ո՞վ է հիմա Գյումրու համայնաքպետը․ «ձեր Սարիկին» ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Ո՞վ է այսօր Վանաձորի համայնքապետը․ «ձեր Արկադին»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել․ ոչ։ Ո՞վ է այսօր Ալավերդու Համայնքապետը․ «ձեր Դավիթը»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Ո՞վ է այսօր Երևանի քաղաքապետը․ «ձեր Տիգրանը»։ Նրան ժողովո՞ւրդն է ընտրել։ Ոչ։ Էս բոլորը աշխատում են այդ պաշտոններում վախեցնելու, կալանավորումների, քաղաքական անասնագողության արդյունքում։ Ու վստահեցնում եմ քեզ, էնպես չէ, թե այս մասին միայն ես գիտեմ, գիտի ամբողջ Հայաստանը ու խոսում է։

Նիկոլ Փաշինյանն այս ամենը ասում է՝ մեղադրելով քաղաքացուն պետությունը չսիրելու մեջ, սրտացավ չէ, պետությանը վերաբերում է որպես օտար ինչ-որ մարմնի։ Հնարավոր է, որ նման դրսևորումներ կան։ Իսկ ո՞րն է պատճառը։ Էլի եմ ասել, էլի եմ ասելու, պետության նկատամբ քաղաքացու վերաբերմունքը գալիս է պետության ու քաղաքացու նկատմամբ իշխանության վերաբերմունքից։ Ինչ հատկանիշ ունի երկրի ղեկավարը, ժողովրդի մոտ այդ հատկանիշն է արթնանում։ Եթե ունես ղեկավար, որ պետության ամեն մի թիզը ատամներով պահում է, ժողովուրդը կանգնում է նրա կողքին ու ազատագրում է երկիր, պաշտպանում է երկիր։ Եթե ունես ղեկավար, որը պետություն է ուզում կառուցել, հայտնվում են մարդիկ, բարերարներ, գործարարներ, որ ձեռք են մեկնում, դու քո գործն ես անում, ամեն մեկը իր գործն է անում, երկնիշ տնտեսական աճ ես ունենում ու երկիրը զարգանում է։ Եթե ունես պետության ղեկավար, որի համար պետությունը գլխացավանք է, ուրեմն նաև լինում են մարդիկ, որ ասում են հա էլի, նախկինում ինչ եղել է, կառուցվել է, սուտ է, անիմաստ է եղել, ու հանձնում են ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, ինչ ազդակ ստանում է ժողովուրդը ղեկավարից, էդ ազդակի կրողն է դառնում։ Նիկոլը խաբող, հանձնող, պարտվող, թալանող, անկարգ, օրինազանց ազդակ է փոխանցել և ունենք էս պատկերը, որից բոլորս դժգոհ ենք։ Այո, քաղաքացին օտարի պես կարող է վերաբերել, որովհետև դու ես հենց էդ ազդակները փոխանցել։ Միայն օտարը կարող էր երկիր հանձնել, միայն օտարը կարող էր չհանձնած մասը 13 մլրդ դոլարի պարտքի տակ գցել, միայն օտարը կարող էր թշնամու պահանջով իր պետության մայր օրենքը փոխել, 5 հազար զոհ տալ, որ իրեն դավաճան չասեն։

Կարճ ասած՝ բոլոր հարաբերություններում ամենավատերից մեկը վստահության կորուստն է։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է վստահությունը։ Առաջ պարբերաբար կառավարության նիստում կարդում էին, թե Նիկոլի որ հանձնարարականը որքանով է կատարվել․ հիմա չեն կարդում․ որովհետև չի կատարվում։ Որովհետև անգամ Նիկոլի թիմը վստահություն չունի իր նկատմամբ։ Նիկոլը թիմից բողոքում է, որ իր հանձնարարականները չեն կատարում, բայց ինքը կատարում է Ալիևի հանձնարարականները։ Հիմա ո՞վ ում ենթական է։ Բայց իրենց համար ամենավատն այն է, որ ժողովուրդն էլ է Նիկոլի նկատմամբ ամբողջ վստահությունը կորցրել, գիտի, որ ցանկացած որոշում իրեն ու մեր երկրին վնաս է։ Ու ինչքան էլ շոու անեք, մարդկանց վստահությունը չի վերականգնվի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>