Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը Հնդկաստանում ասում է՝ մենք այդ զենքերը նպատակ չունենք օգտագործել որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Երրորդ կողմը ո՞րն է․ Ադրբեջանը։ Ցանկացած երկիր զենքը ինչի՞ համար է գնում, սիրունությա՞ն։ Երբ ասում ես ես զենք եմ գնում, բայց ոչ մեկի վրա չեմ օգտագործելու, բա ինչի՞ ես վարի տալիս պետական փողերը։ Բայց վատն այն է, որ Արարատ Միրզոյանն ուղղակի ստից բան չի ասում, այս դեպքում․ սրանք նաև անում են։ Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմում թշնամու ձեռքը անցան միլիարդավոր դոլարների զենքեր, որոնք մի պատրոն գոնե չէին կրակել։ Ինչո՞ւ։ Երևի որովհետև Փաշինյան–Միրզոյանը չէին ցանկացել երրորդ կողմի վրա ուղղել էդ զենքերը։ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլը զորքերը հետ քաշեց Սյունիքից, թշնամին եկավ տիրացավ բարձունքների, Գորիս-Կապան մայրուղուն։ Ինչո՞ւ։ Որովհետև չէին ուզում երրորդ կողմի վար զենք ուղղել։ 2021թ․ մայիսին թշնամին գրավեց Վարդենիսից տարածքներ, Սև լճի կեսը, առանց մեկ պատրոն կրակելու։ Փաշինյանն ասում էր՝ ես Սև լճի 30 տոկոսի համար երրորդ կողմի վրա չեմ կրակի։ Իրենց ասած «երրորդ կողմը» Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավելի մեր տարածքի մեջ է մտել։ Այնպես որ, Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում՝ նրանք Հնդկաստանից բերած զենքերը ավելի շուտ կնվիրեն «երրորդ կողմին», քան կկրակեն նրա վրա։ Աննա Հակոբյանը կոչ էր անում զենքերը զարդ սարքել։ Հիմա էդ կոչին են հետևել, զենքերը բերում են որպես զարդ։ Ընդահանրապես, Նիկոլի կնոջ առաջարկները ՀՀ կառավաությունը արագ իրականացնում է՝ Սկսած Մեհրիբանին Շուշիում չայ տալուց։

Հայաստանի սպառազինման խղճուկ պատկերին առաջիկայում կանդրադառնանք փաստերով։ Այժմ առաջարկում եմ միասին քննարկել մեկ այլ թփեմա, որը շատ ուշագրավ է։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ 2009-2013 թվականին, համաձայն մեղադրանքի, Սաակաշվիլու հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական ​​բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի կամ այն ժամանակվա կուրսով՝ 5,5 մլն դոլար՝ Սաակաշվիլու անձնական նպատակների համար՝ հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ, կրծքավանդակի նակոլկա և այլն։

Ըստ երևույթին՝ նա էլ էր ասում՝ պետբյուջեն քաղաքացու գրպանն է, բայց օգտագործում էր որպես իր ընտանեկան գրպան, հերոս հարկատուն վճարում էր, ինքը՝ մսխում։ Բայց նշեմ, որ Սաակաշվիլուց բոլորովին հետ չի մնում Նիկոլ Փաշինյանը։ Հլը նրանը բռնեցին նոր բացահայտվեց, Նիկոլ Փաշինյանի՝ պետբյուջեի հաշվին կատարված լիքը ընտանեկան ծախսեր բոլորիս աչքի առաջ են։ Դրանք կա՛մ արվել են տեսախցիկի տակ կա՛մ մամուլն է բացահայտել։ Օրինակ, հայտարարվում է, որ Նիոլ Փաշինյանը մեկնել է գործուղման, ու անպայման պետական ինքնաթիռի մեջ հայտնվում է կինը և ընտանիքի մեկ այլ անդամ ևս։ Ու արդարացնում են՝ ինքնաթիռը մեկ ա՝ դատարկ գնում էր, բանակցություններից առաջ պետք է ծոցս քնեն և այլն։ Բայց դա, պետբյուջեի վատնում է։ Հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու կինը որ մեկնել են Վատիկան, հյուրանոցի վրա աստղաբաշխական թիվ են ծախսել։ Փաշինյանն արդարանում է՝ պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ, ես վերադարձել եմ, Աննա մի քանի օր էլ է մնացել։ Այսինքն՝ ևս մի քանի օր 787 հազար դրամ, ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում։ Մսխո՞ւմ է։ Այո։ Ընդ որում, որ ծախսերի մասին հարցում ես անում, պատասխանում են, որ գաղտնի է։ Բյուջեն ժղովրդի գրպանն է, բայց գաղտնի է, թե էդ գրպանից ինչ է ծախսում Փաշինյանը։

Մի ամիս առաջ մամուլի ասուլիս էր տալիս ու ասում էր, որ ընտանեկան փոդքաստը, որ վարում են մարդ ու կին, կառավարության նկարահանող խմբերն են անում։ Դա ի՞նչ է, եթե ոչ՝ բյուջեի վատնում անձնական նպատակների համար։ Ինքը արդարացնում է, թե փոդքաստը վարչապետի գործունեություն է։ Բայց ներողություն, դու հո չե՞ս կարող քո վարչապետության ընթցքում ամեն հիմար բանի վրա փող ծախսել և դա ներկայացնել որպես վարչապետի գործունեություն։ Ինչը որ անում ես, իհարկե։ Օրինակ որ առավոտ գիշերով ոստիկանները փակում են փողոցներ ու դու պետական ավտոմեքենաները հետևդ գցած հեծանիվ ես քշում, դա է՞լ է վարչապետի գործունեություն։ Օրերս Փաշինյանը թիմով այցելել էր Գյումրի, կուսակցական հավաքի էին գնացել, բայց պետական ռեսուրսներ վատնելով։ Վրաստանում էդպիսի բաների համար նստեցնում են, այն էլ՝ 9 տարի։ Որովհետև այլ երկրներում հարկատուի վճարած ամեն կոպեկը պետք է ծախսել ուշի-ուշով։

Սրանք մսխում են առաջին օրվանից, հիշենք, որ Նիկոլի գերթանկարժեք՝ 700 հազար դոլարանոց թռիչքը ԱՄՆ, հեղափոխությունից հետո, մասնավոր ինքնաթիռով։ Կամ հենց եկան իշխանության կառավարական դաչաների ռեմոնտը աստղաբաշխական թվերով։ Սաակաշվիլին 9 տարով դատապարտվեց պետական բյուջեից 5,5 մլն դոլար իր վրա ծախսելու համար։ Բա դու 7 տարում քա՞նի միլիոն դոլար ես ծախսել քեզ վրա։ Էն որ Աննա Հակոբյանը ընթրիք է անում, ու 30 ՊՊԾ աշխատող է սպասարկում, դա պետական միջոցների վատնում չէ՞։ Էն որ Աննա Հակոբյանին պետական բյուջեից ավտո ես առնում, երկու տարի հետո մի հատ նորն ես առնում, մոտ 150 հազար դոլարով, դա պետական միջոցների վատնում չէ՞։ Էն որ Աննա Հակոբյանին սպասարկում է մի հատ էլ ուղեկցող մեքենա՝ լեցուն թիկնապահներով, դա պետմիջոցների վատնում չէ՞։  Նիկոլը հա խոսում է պետական բյուջեն ընտանեկան բյուջե համարելու մասին․ ընտանիքի անդամները չերեզ Մեքսիկա են փախչում ԱՄՆ, իկոլը ԱՄՆ գնոմ է 700 հազար դոլարանոց չվերթով, Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց չվերթով։

Նիկոլ Փաշինյանը որ ուժայինների աշխատավարձ է բարձրացնում, պարգևավճար-հավելավճար տալիս, դրանք իր անձնականի համար չե՞ն։ Երկրում հանցագործություններն աճում են, փողոցներում իրար են սպանում, քաղաքացիների անվտագությունը ցածր մակարդակի վրա է, բայց Նիկոլի անվտանգությունը բարձր մակարդակի է, ծայրահեղ բարձր։ Գումար է մտնում բյուջե երկրի ու քաղաքացու անվտանգության ապահովման վրա, բայց ուղղվում է Նիկոլի անվտանգությանը։

Փաշինյանն ինքը, ի դեպ, խոստովանել է շռայլ ու անիմաստ ծախսերը․ ասում էր՝ պետք է խոստովանենք, որ շատ պետական միջոցներ արդյունավետ չենք ծախսում․ անում ենք էնպես, ինչպես մեր տներում է, 5 հոգու համար փռում ենք 30 հոգանոց սեղան: Ինքը իր բերանով խոստովանել է մսխումը։

Մենք, իհարկե, հաշվում ենք միայն մի չնչին մասը ու մենակ Նիկոլի վրա ծախսերի, բայց որ հաշվենք բոլորը, հաշվենք Նիկոլի արած անիմաստ ծախսերը՝ 6 մլն դոլարանոց չկայացած համերգի, 6,5 մլն դոլարով չգործող հիվանդանոցի կառուցման, 25 մլն դոլար՝ ԱՆԻՖ-ի, մի քանի հարյուր միլիոն դոլար՝ վատ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու և այլնի վրա, կստացվի  հսկայական կոռուպցիոն-թալանային պատկեր։

Բայց Փաշինյանը մենակ չէ, թիմի ամեն անդամ օգտվում է էդ ամենից։ Գնում են գործուղման, մեկ էլ ընտանիքի անդամները հայտնվում են սելֆիների մեջ։ Ես քանի հաղորդում նվիրել եմ անիմաստ ծախսերին ու դեռ լիքը փաստեր կան։ Հերթով կխոսենք։ Ընդ որում, սա բազմակի հանցագործություն է, որովհետև արվում է ոչ թե ունեցած, այլ չունենցած գումարով, այն է՝ արտաքին պարտքով, ժողովրդին անիմստ ու շատ ծանր հարկելով։ Բայց գիտե՞ք, աշխարհում ընդունված է, որ հենց պետական միջոցների վատնում է տեղի ունենում ու բացահայտվում է, հետևեն հրաժարականներ։ Դե մենք բաստիոն ենք, չհամեմատվենք, բայց դե ասեմ իմանանք, որ էն, ինչ անում են ես մեր բաստիոնչիները, ուրիշ երկրներում պատժվում է, ինչպես օրինակ, Սաակաշվիլին։ Ու ամենաթեթև պատիժը հրաժարականն է։ Չեն էլ սպասում, որ պաշտոնանկություն լինի, միանգամից հրաժարական են տալիս, հենց փաստը հրապարակվեց։

Օրինակ՝ շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը գիտե՞ք ինչու հրաժարական տվեց․ պարզվել էր, որ 22 ամսում ճամփորդությունների և հյուրանոցների վրա ածսխել է կես միլիոն դոլար։ Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց, երբ լրագրողները նրա ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում տեսել էին նրա ընտանիքի անդամների ու էլի մի քանի քաղաքական գործչի՝ նրանց ընտանիքի անդամների հետ։ Չֆայմեց ասեր՝ դե պետք է ինքնաթիռը դատարկ գնար, էդ 50-60 կիլո ծանրությո՞ւնն էր ձեզ խանգարում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2021 թվականին հրաժարական տվեց մի քանի պատճառով, այդ թվում՝ կնոջ՝ բյուջեի հաշվին տարբեր ռեստորաններից գնումներ կատարելու, պետական գործերին միջամտելու։ Լրիվ Աննա։ Մեծ Բրիտանիայի մշակույթի ու սպորտի նախարար Մարիա Միլլերը ինչո՞ւ հրաժարական տվեց․ լրատվամիջոցները մեղադրեցին պետական միջոցները ոչ նպատակաուղղված ծախսելու մեջ։ Ասաց գնում եմ, որ մեր կառավարության հեղինակությունը չտուժի։ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական տվեց ոչ իր անձնական միջոցներով շպարի և քաղաքականության հետ կապ չունեցող իրեր գնելու համար։ Սաակաշվիլին էսօր դստապարտվեց նույն բանի համար։

Կարճ ասած՝ Նիկոլը սովորություն ուներ նամակ գրելու Սաակաշվիլուն ու սխալները ցույց տալու։ Բա հիմա թող մի հատ էլ Սաակաշվիլին նամակ գրի Նիկոլին, ասի եղբայրս, բախտակիցս, էն, ինչ դու հիմա անում ես, ես էլ էի անում ու հիմա 9 տարի շալակել եմ մենակ անիմաստ ծախսերի համար, հեսա ով գիտի ինչան կշալակեմ դավաճանության և այլ մեղադրանքներով։ Շատերն են ասում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն նա դատվեն հայրենիքը վաճառելու, հանձնելու, հայերին հայրենազուրկ անելու համար։ Բայց արդյո՞ք միայն դրա համար։ Չէ՞ որ Հայաստանի տնտեսության հերն էլ է անիծվել, Հայաստանի արդարադատության հերն էլ է անիծվել, Հայաստանի կրթության հերն էլ է անիծվել, Հայաստանի պարտքային բեռի հերն էլ է անիծվել և ամենակարևորը՝ հայրենիք է հանձնվել և անգվտանգության հերն է անիծվել վերջնականապես։ Ըստ երևույթին, վաղը դատվելու է այն ամենի համար, ինչին ձեռք է տվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>