Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս․ մեկ օրում երեք գրառում՝ իրեն բերելու մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Սիրիայում կոտորած է նոր իշխանության թուրքական ձեռագրով։ Զոհ են գնացել նաև հայեր, հայր ու որդի։ Սիրիայի հատկապես ալավիներով բնակեցված վայրերում հայերը շատ են, մշտական վտանգի տակ են։ Կոչեր են հնչում Հայաստանի իշխանությանը ձեռնարկել քայլեր այնտեղ ապրող հայերին ձեռք մեկնելու, Հայաստան տեղափոխելու համար։ Իսկ սրանք զբաղված են ոչ մեկին օգուտ չտվող գործերով։ Երեկ առավոտյան Փաշինյանը տեսանյութ է տարածել, հեծանիվ քշելը վերսկսելու մասին, հետո հանկարծ Գյումրիում նախընտրական արշավ է անում։ Այսօր իրար հետևից 5 գրառում է արել, որից երեքը այն մասին, թե իրեն ով է բերել իշխանության, չորրորդ գրառմամբ քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղարի գործն է արել՝ մանկապատանեկան կենտրոնի ռեմոնտի մասին։ Մի գրառմամբ էլ արել է ՊԵԿ նախագահի լրատվական բաժնի աշխատողներից մեկի գործը՝ գրելով, թե քանի հոգի է միացել համընդհանուր հայտարարագրին։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ կոշիկներն է ցույց տվել համացանցում։

Գյումրիում երեկ տեղի էր ունենում օնլայն թատրոն․ ներսում հանդիսատես չկար, ուղղակի մեկ գլխավոր դերասան էր ու մասովկա ապահովողներ։ Գերթանկարժեք հագուկապով, որոշները՝ գերթանկարժեք ավտոմեքենաներով, պետական միջոցներով գնացել էին Գյումրի ու խոսում էին ոչ ավել ոչ պակաս՝ թալանի մասին։ Նախընտրական քարոզարշավ է, այս անգամ «թալանի վերադարձ» լոզունգով։ 2018-ի արտահերթ ընտրություններին Նիկոլը մասնակցում էր տնտեսական հեղափոխություն լոզունգով։ Ձախողեց։ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցում էր խաղաղության դարաշրջանի լոզունգով, դա էլ ձախողեց։ Երևանի 2023թ․ քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր «ասեք կանենք»-ով ու էլի՝ ինչպես միշտ։ Ու հիմա՝ թալանի վերադարձ։ Մի պրավա էլ սա է լինելու։ Կան ֆուտբոլասերներ, որոնք միշտ աբսուրդ խաղադրույք են անում ու պարտվում․ մեկին ճանաչում եմ, օրինակ, խաղադրույք է անում, թե որերորդ րոպեին ով գոլ կխփի։ Ասում եմ, որ դա իսկի Վանգան չի կարող գուշակել։ Բայց ընկերս անում է ու ասում՝ եթե հանկարծ խփի, իմ դրած հազար դրամը կդառնա 2,5 միիոն։ Հա, կդառնա․ բայց կխփի՞։ 7 տարի լինել իշխանություն, 7 տարի ասել թալանի վերադարձ, բայց իրական հողի վրա ցույց տալ 15 տարվա ավտո, խնդալու է։ Դուք որ գնացել եք Գյումրի էդ շքախմբով, ավելի շատ գումար եք ծախսել պետության հաշվին, քան ձեր հետ բերած «Ռենջն» է։

Էն պետական ավտոմեքենաները, որով գնացել էիք Գյումրի, գնվել են 2018 թվականից հետո՝ Վարչապետ, աշխատակազմի ղեկավար, նախարարներ, ԱԺ նախագահ, ԱԽ քարտուղար և այլն, բոլորիդ ավտոները գնվել են «հեղափոխական» պետական բյուջեի հաշվին․ դրանք իրար գումարած ավելին արժեն, քան 7 տարվա ընթացքում ձեր իբր հետ բերած թալանը։ Է՛ս ա թալանը։ Խանութներում նիսյայի տետրեր ունեցողները հիմա պաշտոնի են ու մի քանի հազար դոլարանոց հագուկապ ունեն․ դա՛ է թալանը։ 7 տարվա ընթացքում իբր թալանից քո բերած գումարները անգամներով քիչ են, քան ընդամենը ԱՆԻՖ-ով ձեր վատնումները։ Ու երբ ելույթում ասում ես թալանի վերադարձ, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ձեր օրոք արված թալա՞նը ե՞րբ է վերադարձվելու։ Դուք ոչ թե թալանի վերջ եք դրել, այլ հուժկու թալանի սկիզբ։

Գյումրեցիներն ասում են, որ երեկ Գյումրիում Նիկոլը մերժվել է, արժանացել է սառը ընդունելության, ընդամենը էստեղից գնացածներոեվ հավաքվել են, ժողով-ելույթ ունեցել, հետո նեղ կռուգով զբոսնել, փող ծախսել ռեստորանում ու հետ եկել։ Գյումրեցին ինչո՞ւ է մերժել։ Մի քանի օրից լրանում է 7 տարին, ինչ դու Գյումրուց քայլելով եկար դարձար վարչապետ, իսկ այդ քաղաքի համար ի՞նչ ես արել։ Ոչինչ։ Բայց երեկ գնացել ու փորձում էիր ձեռքերիդ կեղտը քսել մարդկանց վրա, ովքեր Գյումրին քար ու քանդ վիճակից սարքել են։

Ի պատասխան Գյումրիում ունեցած հերթական ելույթին, որի ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանի հասցեին էր ինչ-որ բաներ ասել, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասել է՝ «Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյուրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ՝ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: 1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13,101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար: Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլն: Էս թվարկածս արվել է երկրորդ նախագահի օրոք։ Քո՞ օրոք ինչ է սարքվել։ Երբ դու եկար իշխանության, մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Ասացիր՝ կարող ա մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, պետությունը բան չունի տալու։ Ասացիր՝ կարող ա տունն առել ա ու վաճառել ա, բան չունենք տալու։ Ու այ էդպես որոշեցիր, որ պետության ստանձնած պարտավորությունները չես կատարելու, որովհետև, ըստ քեզ, 88-ին ոչ թե երկրաշարժից են տները կորցրել, այլ կազինոյում պարտվելուց։ Բայց էդ փողերը ծախսեցիք, ձեզ վրա։ Ոչինչ չսարքելով, սարքողին էլ անվանարկում ես։ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում սարքել է  85 բազմաբնակարան շենք։ Միայն բազմաբնակարաններն եմ ասում․ երբ դու 86 հատ բազմաբնակարան շենք սարքես ու բաժանես, ոչ թե ծախես մարդկանց վրա, նոր կփորձես մեղադրել։ Այո անցնող տարիներին, այդ թվում քո օրոք Գյումրիում շենքեր են սարքվել, սրճարան-ռեստորաններ, խանութներ, բայց դրանց հետ դու ի՞նչ կապ ունես, մասնավորը սարքել է իր համար, բիզնես է անում։

Որ Քոչարյանը Գյումրի էր գնում տանում էին շրջայցի իր կառուցած թաղամասերը ու շենքերը։ Երեկ քե՞զ որտեղ էին զբոսանքի տարել, քո՞ սարքածներն էին, թե՞ Քոչարյանի, էն սիրուն փողոցը քո՞ սարքածն էր, թե՞ Կարեն Կարապետյանի։ Քոչարյանի կառուցածը տեսնում ենք, քո կառուցածը չենք տեսնում, բայց մեկ է՝ դու Քոչարյանի թալանից ես խոսում։ Հենց Գյումրին կենդանի օրինակն է՝ ով էր զբաղված կառուցելով, ով՝ թալանով։

Էս, ինչ ես ասում եմ, գյումրեցիներն էլ են ասում․ այո, Գյումրիում կյանքը եռում է, հատկապես տուրիստական, բայց դու ի՞նչ կապ ունես։ Գյումրիում, ինչպես որ Հանրապետության բոլոր մասերում, մարդիկ խոսում են ձե՛ր թալանից։ Քանի որ մարդկանց սոցիալական վիճակը գնալով վատանում է, աղքատությունը խորանում է, հարցնում են՝ լավ բա հիմա՞ ինչու ենք վատ ապրում ու պատասխանում են՝ որովհետև մեզ թալանում են։ Ամենօրյա թեմա է ձեր կոռուպցիան, թալանը, ազգուտակով պաշտոնյա աշխատելը, ձեր բռնված ու բաց թողնված ու չբռնված թիմակից թալանչիները։ Ու դու նյարդայնանում ես, որովհետև պատասխանը չունես։ Դու քո թիմակցի 20 հազար դոլարանոց չվերթի պատասխանը չես կարողանում տալ ժողովրդին։ Դու քո թիմակցի՝ մեկ օրում երկու տուն առնելու պատասխանը չես կարողանում տալ։ Դու քո աներձագի՝ մինչհեղափոխական սոված, բյց հիմա՝ արդեն դղյակատեր դառնալու պատասխանը չունես։ Դու Ավինյանի բազմամիլիոնանոց դղյակի պատասխանը չունես։ Դու քո հեղափոխական թիմակցի թանկարժեք կոշիկների պատասխանը չունես։ Այ դրա հմար էլ նյարդայնանում ես։

Գյումրիում դրամահավաք էր ընտրությունների համար։ Ի՞նչ եղավ ձեր նախորդ դրամահավաքներում․ դրա պատասխանն էլ չես տվել․ իսկ նախորդում՝ Երևանի ավագանու ընտրություններում, պարզվեց ինչ-որ մարդկանցից անձնագրերը հավաքել էիք ու նրանց անվան դիմաց 2,5 մլնական դրամ գրել, իբր նվիրել են ՔՊ-ին։ Ուզում եք իբր ցույց տալ, թե՝ ժողովուրդ մեր կուսակցությւոնը փողի կարիք ունի, դուք եք մեզ ֆինանսավորում։ Բայց դուք էդ փողը վաղուց հավաքել եք ժողովրդին քերելով։ Դուք արդեն վաղուց միլիոնատերերի կուսակցություն եք։

Դու էլ էս սաղ գիտես, ու հենց դրա համար է քո ջղային-ներվային պահվածքը, նյարդային գրգռումներն ու նոպաները։ Դու հիմա որքան էլ փորձում ես ասել այ 30 տարի, թալան-բան, մարդիկ անընդհատ խոսում են այն մասին, թե դուք ինչեր եք անում։ Կրկնում եմ, չես կարող կես միլիոն դոլարանոց ավտոյով, որը գնել ես աղքատ ժողովրդի հաշվին, գնալ մարդկանց հանդիպել ու ասես, թե քեզ թալանել են։

Գյումրիում ժողովրդի կողմից սառը ընդունելության արժանանալուց հետո այսօր Նիկոլը չի հագստանում ֆեյսբուքյան գրառումներ անելով։ 3 ժամում երեք հատ գրառում էր անում ու ինքը իրեն ու ժողքվրդին փորձում էր համոզել, թե իրեն ժողովուրդն է բերել։ Էս նկարագրածս աղատության, խեղճության ու նաև՝ Արցախ հանձնելու դավաճանության ֆոնին, սաղ ժողովրդի մոտ է քննարկվում, որ սա թուրքական պրոյեկտ է, հայկական չէ, Նիկոլը որպես պարան մեր ժողովրդի վզին փաթափված պրոյեկտ է։ Ու ինքը տեսնում է, որ «Ով է բերել Նիկոլին» թեման, որը քննարկում է ամբողջ ժողովուրդը, մեծ լեգիտիմություն ունի, որովհետև սաղ ժողովուրդը հասկանում է ինչ չարիքի հետ գործ ունենք ու հարց է բարձրացնում՝ լավ էս չարիքը ոնց մեր գլխին փաթաթվեց։ Նիկոլին բերելն ընկալվում է որպես հանցագործություն (դրա հմար էլ բերողները յան են տալիս թեմայից)։ Որ մարդկանց հարց ես տալիս, քչերն են ասում՝ հա մենք մասնակցել ենք ակցիաներին, քվեարկել ենք, ափոսոսացել ենք, մեծ մասն ասում է՝ ես չեմ մասնակցել 2018-ի ավանտյուրային։ Առաջ հակառկն էր։ Այսինքն՝ ժողովուրդը գիտակցում է չարիք լինելը։ Իսկ Նիկոլը՝ հակառակը, անընդհատ ուզում է շեշտել, թե՝ այ ժողովուրդ, դու ես ինձ բերել։ Կտերը չեն ուտվում։ Մի հատ մտեք Նիկոլի գրառումները, որտեղ գրում է, թե իրեն ժողովուրդն է բերել, կարդացեք ժողովրդի մեկնաբանությունը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բնազդով զգում է, որ Գյումրու ընտրությունների արդյունքը կարող է իր իշխանության վերջի սկիզբը լինել, կարող է զրկվել իշխանությունից ու հետևաբար՝ անվտագային ճոխ երաշխիքներից ու այն մեծ թալանի հնարավորությունից, որ այսօր ունի։ Իսկ Թալանի վերադարձ լոզունգը այլևս սխալ խղադրույք է, ուշացած գնացք։

Հայաստանում կան գյուղեր, անգամ Երևանի թաղամասեր, որոնցում բնակիչների գահատականը ինձ համար ցուցիչ է Նիկոլի իշխանության տևողության վերաբերյալ։ Այժմ այդ հատվածներում պատկերն այնպես է փոխվել, որը հույս է տալիս մեզ, հուսահատություն՝ Նիկոլին։ Ու անգամ ջղաձգումները չեն օգնի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>