«Եթե ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ապա ձեզ սպասում են միայն թանկացումներ, ապաշնորհ կառավարում...»
«Երիտասարդական կազմակերպությունների միության» նախագահ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՔՊ ղեկավարի՝ Գյումրիում նախօրեին արած հայտարարություններին, նկատել.
«Վստահ եմ՝ գյումրեցիները 7 տարի իշխանության ղեկը պահող Փաշինյանի՝ թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու կուտը չեն կերել:
«Վստահ եմ՝ գյումրեցիները 7 տարի իշխանության ղեկը պահող Փաշինյանի՝ թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու կուտը չեն կերել:
Երևանի հետ փորձի փոխանակում. ոչ միայն թալանը հետ չեն բերել, այլև կոռուպցիան այստեղ միայն ու միայն ծաղկում է: Երևանում տրանսպորտից մինչև գույքահարկ ու աղբահանության վճար, ամեն ինչ թանկացել է, բայց ոչ մի ծառայություն չի բարելավվել:
Եթե ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ապա ձեզ սպասում են միայն թանկացումներ, ապաշնորհ կառավարում, մեկ անձից անիմաստ գնումներ, համայնքի փողերի մսխում ու քննադատող ձայների լռեցում:
Չհավատաք, որ եթե Երևանում այսպես է, Գյումրիում այլ կերպ է լինելու»: