Գյումրիում Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել․ Դերենիկ Մալխասյան
Ինչքան հասկանում եմ, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել: Ինքը մնացել է 2018 թ․-ի բառամթերքի տակ, լուրջ բան չունի առաջարկելու ու ասելու գյումրեցիներին:
Ի՞նչ գործ են արել, որ ինչ էլ առաջարկեն: Վերջին 7 տարում Գյումրիում որոշ ՔՊ-ականներ, պաշտոնների տիրանալով, կարողացել են լուրջ առաջընթաց ապահովել միայն սեփական բարեկեցության բարելավման ուղղությամբ:
Մինչ ՔՊ-ականները իրենց գրպաններում հաջողությամբ հաղթահարել են աղքատությունը, Շիրակն ու Գյումրին շարունակում են տառապել աղքատության ճիրաններում:
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից