Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Փաշինյանին պետք է շատ ուղիղ հարց տալ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում են այն կցկտուր լուրերը, որ գալիս են Բաքվում հայերի դատավարությունից։ Ու անգամ այդ կցկտուր ինֆորմացիաները փաստում են, որ որքան վախկոտ ու անինքնասեր է հանդես գալիս ՔՊ-ական իշխանությունը, այնքան հերոսական են զրկանքները կրում թշնամու բանտերում գտնվող մեր հայրենակիցները։ Արցախի ՊԲ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, համաձայն հրապարակումների, իրեն պահել է հայ գեներալի պես, հաստատել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը ասել է, որ մասնակցել է ազատագրական պայքարին և ասել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ կմասնակցեր։ Գեներալները չգիտե՞ն, որ այդ խոսքերն ասում են թշնամի պետության մեջ, կալանավոի կարգավիճակում, ծանր հոդվածների տակ, ու իրենց խոսքերը ծանր կնստեն իրենց վրա։ Գիտեն, բայց հենց դրա համար էլ հերոս են ու գեներալ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ասել է, որ Հայաստանը ներգրավվել է պատերզմին, որովհետև անվտանգության երաշխավորն էր ու ուներ լեգիտիմություն։ Հերքել է ադրբեջանական մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել: Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը ասել է՝ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է։ Ռուբեն Վարդանյանը ուղերձում Ադրբեջանին մեղադրում է օրենքներն ու ընթացակարգերը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, նենգափոխելու մեջ։

Մի պահ պատկերացրի, որ հանկարծ գերի ընկներ Նիկոլը․ հլը պատկերացրեք ու հարցաքննվի, ի՞նչ է ասելու։ Կմոռանա, որ Ղարաբաղը հանձնելու մեղքը բարդել է նախկինների վրա, կասի այ ադրբեջանցիներ ջան, ես եմ հանձնել, ես եմ նվիրել։

Երբ Բաքվում այդ շինծու դատավարությունը սկսում էր, մենք մեզ ներշնչել էինք, որ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի ցավոտ բաներ լսելու, որովհետև մարդիկ թշնամու բանտում են, կտտանքների մեջ ու հնարավոր է ասեն բաներ, որ մեզ վատ զգանք։ Բայց առ այս պահը այլ պատկերի ենք առնչվում։ Իհարկե, պետք է նշենք, որ այս տեղեկությունները տարածում է ադրբեջանական կողմը դիտմամբ, որպեսզի Նիկոի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմնավորի Հայաստանին ագրեսոր ներկայացնելը, Հայաստանի դեմ սադրանքների գնա։ Իսկ դա վերստին նշանակում է, որ պետք է իշխանությւոնը ամեն քայլի գնա նրանց ազատելու համար։

Բայց մենք միաժամանակ տեսնում ենք, որ թեև մեր հայրենակիցներին այնտեղ կտտանքների են ենթարկում, բայց ավելի արժանապատիվ են իրենց պահում, քան այստեղ իշխանության ղեկին գտնվող, թիկնազորով շրջողները։ Հայաստանի իշխանութունը, կհամարձակվեմ ասել, ծայրահեղ հիմար թեզ է առաջ բրդում, թե՝ գերիների մասին մի խոսեք, որ շուտ գան։ Այսինքն ո՞նց պետք է գան։ Ինչ-որ մեկը նրանց բերելո՞ւ է, թե իրենց ոտքով գալու են։ Միջազգային հանրությո՞ւնն է ճնշելու։ Ադրբեջանը, կարդացինք, որ միջազգային կազմակերպությունների է հանում իր երկրից։

Մարտի 5-ին Հայաստանի խորհրդարանում կատարված մի քանի ելույթ ամոթալի էր ուղղակի։ Նախ Արարատ Միրզոյանի պահվածքը։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, մինչև գերիները վերադառնան: Արարատ Միրզոյանն ասում է՝ «Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամաբ մարդը պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանում եմ՝ ինչու դրանք որևէ արդյունք չեն տվել»։ Արարատ, էդ քո ասած մարդու ժամանակ բանակցություններով դու խաղաղ ապրել ես, աշխատել ես, քո վարած բանակցություններով, էդ մարդը մի քանի հատ պատերազմ է տեսել։

Ասենք չեք դադարեցնում բանակցությունները, բայց ձեր խաղաղության պայմանագրի համար պայման դրեք։ Ադրբեջանը պայման է դնում, չէ՞, սահմանադրությունդ փոխի, որ կնքեմ, միջանցք տուր, որ կնքեմ, ադրբեջանցիներին բնակեցրու Հայաստանում, որ կնքեմ, միջազգային հայցերից հրաժարվի, որ կնքեմ և այլն, դու էլ պայմաններ դիր, օրինակ՝ գերիներին տուր, որ կնքեմ, դուրս արի իմ երկրի տարածքից, որ կնքեմ։ Ձեզ դնում եք ուժեղ ու գիտուն տղերքի տեղ ու սաղ ձախողում եք։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը լիքը տարբերակներ է առաջ քաշում՝ գերիների թեմայով մամուլի ասուլիս տուր, Կարմիր Խաչին, ԵԱՀԿ-ին, Բաքվում դեսպաններ ունեցող քո դաշնակիցներին խնդրի դիտորդներ ուղարկեն էդ դատավարություն կոչված ֆարսին, բանագնաց ուղարկի Բաքու։ Չէ, Արարատենք ասում են, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, մյուսները չեն հասկանում, Օսկանյանը ո՞նց է էդ խելքով արտգործնախարար աշխատել, Գենսերը էդ խելքով ո՞նց է փաստաբան աշխատել։ Չէ մենակ դուք խելք ունեք, բայց հանձնելուց բացի էլ բան չեք անում։

ՔՊ-ն ասում է՝ մենք չենք ուզում սադրենք մեր հայտարարություններով, չխոսենք, որ վերադառնան։ Ո՞վ պետք է վերադարձնի, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ են վտարվում Ադրբեջանից, Կսրմիր Խաչն է փակվում, որը գնում էր գերիներին տեսնելու։ Ասում են՝ չենք խոսում էդ թեմայից, այսինքն՝ չեն էլ զբաղվում նրանց հարցերով, որ չվնասեն։ Էն, որ հիմա նրանք էնտեղ են, էդ վիճակում, հիշեցնեմ, պատճառը դու ես, որ արդեն խոսել ես, քանդել ես, հանձել ես ու վնասել։

Կրկնում եմ, մենք հպարտանում ենք, որոշ դրվագներ ընթերցելով, թե ինչքան արժանապատիվ են պահում իրենց մեր Արցախի համարյա բոլոր ռազմաքաղաքական ղեկավարները, բայց նրանց ցուցմուքները մեր երկրի դեմ է կիրառվելու։ Հայաստանի իշխանությւոնը ամեն ինչ պետք է անի բերելու համար։ Կասեք՝ թշնամու բանտից չի կարող։ Թշնամին մեր բանտից իր ցմահ ազատազրկվածներին ո՞նց կարողացավ տանել։ Լավ, Նիկոլը թույլ է, հարիֆ է, չի կարող, կա՞ երկիր, երկրի ղեկավար, որը Ադրբեջանի հետ լավ հարաբերություն, թող դիմեն այդ երկրների ղեկավարներին, եթե կա նման միջազգային գործարար, որ Ալիևի հետ լավ է, դիմիր նրան, դերասան կա, թող դիմի նրան, ինչ ուզում է անի, բայց անի մի բան։

Իրենց հույս են տվել ու մեզ համոզում են, թե խաղաղության պայմանագիր կոչված բանը կլուծի էդ հարցը։ Իսկ եթե չի կնքվո՞ւմ։ Նիկոլն ասում է՝ մի հոգու խնդրով չի զբաղվում, այլ՝ պետության շահով։ Դու չե՞ս հասկացել, որ նրանց՝ օր առաջ բերելը հենց պետական շահն է։ Թողնելու ես դատական ֆարսը մինչև վերջ գնա, հետո արդյունքներով Ադրբեջանը քո ասած հիմքերը ստեղծի Հայաստանի վրա հարձակվելու, հետո էլ մեղավոր համարես գերիների՞ն։ Դատավարության հենց առաջին օրը ադրբեջանական մամուլը գրեց, թե Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե իր, այլ Փաշինյանի հրահանգով։ Կարևոր չէ՝ Արայիկ Հարությունյանը դա ասել է, թե չի ասել, կարևորն այն է, որ դրանով Ադրբեջանը կարող է հիմք ստեղծել պատերազմի համար, հիմքեր է ստեղծում միջազգային դատարան դիմելու համար։ Դու պետք է նրանց բերելով հենց քեզ ու երկիրը գլխացավանքից ազատես։ Էդ որ ասում ես՝ զբաղվում եմ պետական շահով, պետական շահն է հենց դա պահանջում։

Էս լուրջ հարցերը թողել են, ինչ-որ անկապ բաների հետևից են ընկել՝ հեռուստաաշտարակի տարածքից հող են վերադարձրել պետությանը, այսինչ տեղից ավտո են վերադարձրել պետությանը, դու այ էդպես կտոր կտոր հանձնելու ես Ադրբեջանին, եթե մնաս։ Անգամ թշնամու բանտից հղած ուղերձում ասում են՝ էս դատը խաղաղության համար չէ, պատերազմի համար է։ Ադրբեջանը քո հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, նա դատավարություն է անում հետագա պատերազմի համար։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ դու ուզո՞ւմ ես գերիները գան, թե չէ։ Շատ ուղիղ պետք է հարցնել։ Չասեք հայը ո՞նց չի ուզենա։ Նիկոլը ուզո՞ւմ է վերադառնան։ Նիկոլը ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նիկոլը չի՞ ծրագրում տարածքներ տալ։ Եթե ոչ, ուրեմն խիստ անտրամաբանական է իր էս պահվածքը։ Այնտեղ հայկական շահ չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>