Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ինչպես պրավալ տալ ստացված գործը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանը մարտի 2-ը նշում է որպես դիվանագետի օր։ 1992 թվականի այդ օրը մեր եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Երեկ այդ օրն էր, իհարկե՝ դա առանձնապես չի նշվում, բավարարվում է մեկ ուղերձով, բայց հատկապես վերջին տարիներին կարող ենք համարել դիվանագիտության բացակայության օր։ Միայն այսօրվա իրադարձությունը բավական է նման գնահատականի համար․ Բայդենի՝ իշխանությունից հեռանալուց անմիջապես առաջ, Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը ստորագրեցին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Ըստ դրա՝ պետք է շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն սահմանային անվտանգության հարցով փորձագիտական խումբ ուղարկեր Հայաստան։ Արտգործնախարարի տեղակալին հարցնում ենք բա ինչի՞ չեկան, պատասխանում է՝ բա մի հատ ամբողջ ադմինիստրացիա է փոխվել։ Իսկ այդ թուղթը ստորագրելիս չգիտեի՞ք որ մի շաբաթից ադմինիստրացիան փոխվելու է, Թրամփն էլ ասել էր, որ Բայդենի որոշումների մի մասը չեղարկելու է։ Նիկոլի դիվնագիտությունն աշխատում է այ էսպես անհաշվարկ, առանց տրամաբանության ու տպավորություն է, որ ծառայում է այլ երկրների շահերի։ Օրինակ աշխարհում այս խառը իրավիճակում Եվրամիություն գնալու հայտ ներկայացնելը ի՞նչ տրամաբանություն ունի։ Նիկոլը հանդիպում է Եվրամիության ղեկավարի հետ, բան պայմանավորվում, բայց նա մի ամսից փոխվում է, հանդիպում են ԱՄՆ պետքարտուարին, նա էլ է փոխվում։ Այսինքն հարաբերություններ են կառուցում ոչ թե եկողների, այլ գնացողների հետ, ինչը աբսուրդ է։

Ուկրաինական պատերազմում գումարի, զենքի առյուծի բաժինը տվել է ԱՄՆ-ն․ հիմա ԱՄՆ- հրաժարվում է պարտնյորությունից, ինչը նշանակում է, որ եվրոպական ուժերը չեն բավարարի պատերազմը երկարաձգել։ Այս ֆոնին Հայաստանի ԱԺ արտահքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ինչու է գնում ու «խիզախ քայլերի համար» շնորհակալությւոն հայտնում Ուկրաինային։ Ո՞րն է այդ «խիզախ քայլը», չգիտենք։ Երկրից բան չի մնացել։ Սա դիվանագիտության չգոյության մասին է։ Ու Հայաստանը այսպես հեղինակազրկվում է, քայլեր են կտարում, որ բոլորովին հարիր չեն պետությանը։

Հայաստանի դիվանագիտության ձախողում չէ՞ հիմա, երբ Ռուսաստանը փաստացի հաղթում է Ուկրաինային ու այդ երկրին զենքով, փողով, բանաձևերով, հակառուսական սանկցիաներով օգնողներին, էս վիճակում հակառուսական կոպիտ ելույթներ ունենալ․ դա ի՞նչ կապ ունի դիվանագիտության հետ, իսկի թշնամի երկրները իրար հետ ձեր բառապաշարով չեն շփվում։

Ասում են՝ Նիկոլն ամեն ինչ անում է, որ լինի խաղաղություն։ Այո, ինչի ընդունակ է՝ անում է, բայց խաղաղություն բերե՞լ է, բերո՞ւմ է։ Հիմա պատերազմին շատ ավելի մոտ ենք, քան խաղաղությանը։ Նա Թուրքիայի հետ խաղաղությունը պատկերացնում է Էրդողանի գիրքը գրկելով, Ադրբեջանի հետ պատկերացնում է զիջելով, ԱՄՆ-ի հետ պատկերացնում է Ռուսաստանի հետ թշնամությամբ, ու ամեն երկրի հետ՝ միայն իրեն ընկալելի տրամաբանությամբ։ Ասում են՝ Նիկոլը Էրդողանի գիրքը որ գրկել ու նկարվել ա ժպիտով, հենց դա դիվանագիտություն է, հո նամռոտ դեմքով չէ՞ր նկարվելու։ Դիվանագիտությունը էն է, որ բանակցում ես, պայմանավորում ես ու քո երկրի, պետության, ազգի համար մի բան ձեռք ես բերում։ Հիմա Նիոլը ի՞նչ է ձեռք բերե մեզ համար իր ժպիտներով։ Մուրալով բանակցություններով ինչի՞ ես հասնում։ Տեսանք։ Դիվանագիտություն այն չէ, որ ուրախանաս, թե Մոսկվայից հեռանալիս հյուրանոցի աշխատակիցները ծափերով են ճանապարհել, այլ էն ա, որ ասես, թե էդ այցով բացի հեծանիվ քշելուց ինչ արդյուք ունեցար։ Իսկ ի՞նչ ասես, եթե չես ունեցել։

Ինչքան պետք է ունենաս բանակցային տղանդ, հմտություն, որ քեզ առաջարկեն Փոխանակել Մեղրին, բայց դու բանակցությունները շուռ տաս, որ ընդամենը վերջում խոսք գնա ճանապարհ տալու մասին՝ Ղարաբաղը քեզ միացնելու դիմաց։ Ու ինչքան կարող ես անտաղանդ լինել, որ քեզ տան բանակցային թղթեր, որ Արցախի ինքնորոշումը ժամանակի հարց է, դու էնպես շուռ տաս, որ սաղ հանձնես։ Իսկ ճանապարհն էլ դարձես միջանցք։ Ինչքան պետք է բանակցային տաղանդ ունենաս, որ կարողանաս քո գնած զենքից շատ էլ նվեր զենք ստանալ ու ինչքան անտաղանդ  պետք է լինես, որ փողը տաս, զենքը չտան։ Ինչքան անտաղանդ պետք է լինես, որ պաշտոնավարմանդ 7 տարում 10 անգամ գնաս ԱՄՆ ու բացի սելֆիից, նախագահի հետ այլ շփում չունենաս։ Ինչքան անտաղանդ պետք է լինես, որ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնել համաձայնվես 2,6 մլրդ եվրոյի դիմաց, հարաբերությունը փչացնես, բայց փողն էլ չտան։

Եթե Հաստանը ունենար դիվանագիտություն, կփորձեր օգտվել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություների լարումից, Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությւոնների ոչ բարիդրացիականութունից, Եվրոպայում թեժացումներից, Եվրոպայի ու ԱՄՆ միջև լարվածությունից, Ուկրաինայում Ռուսաստանի աճող առաջընթացից։ Կրկնում եմ՝ սրանց տրամաբանությունը լրիվ անհասկանալի է։ Նիկոլը Լուկաշենկոյի հետ նստում է ճաշի, բայց Բեառուս չի այցելում։ Մինսկի աէրոպորտի հե՞տ է խռով։ Հաշվետվություն են տալիս՝ Տրինիդադ և Տոբագոյի, Բոտսվանայի հետ հարաբերություն ենք հաստատել։ Մե՞զ ինչ։ Իսրայելում դեսպանատուն եք բացել, մե՞զ ինչ։ Անգլիայում կամ Ֆրանսիայում 25 մլն եվրոյանոց շենք եք գնել․ դա ի՞նչ կապ ունի դիվանագիտության հետ, դրանք հարաբերությունները հո չե՞ն լավացնում։ Բոտսվանայի հետ հարաբերություն ես կարգավորում, բայց աշխարհի աենակարևոր երկրներից մեկը՝ Չինաստանը, Հայաստանում դեսպան չունի արդեն 9 ամիս, աննախադեպ է։ Իսկ ինչի՞ չունի։ Կարող է՞ պատճառն էն է, որ Թայվանի էկոնոմիկայի նախարար էիք ընդունում կամ էն է, որ քո երկրի ԱԺ նախագահը ընդդիմադիր պատգամավորին վիրավորելու համար ասում էր «այ չինական»։ Էս ա ձեր դիվանագիտությունը։ Թուրքիայի պարտադրանքով Պաղեստին եք ճանաչում ու խոսում եք դիվանագիտության մասի՞ն։

Հայաստանի դիվանագիտության ձախողում չէ՞ր Ալեն Սիմոնյանի Կանադա այցի չեղարկվելը։ ՔՊ-ականներին հավաքում է, որ գնա Կանադա, տարբեր լուրերի համաձայն, հորդորում են չեղարկել։ Գուցե նրա համար, որ պատվիրակությունը վատ է կազմել, գուցե նրա համար, որ երկիր են հանձնել, չէ՞ որ Կանադայի արտգործնախարարը էդ ժամանակ արցախցիների վերադարձի օգտին էր խոսում, իսկ Ալենենք հանձնել են։ Հո քյասար չե՞ն ասելու մեզ դուրս չեք գալիս, մի եկեք, դիվանագիտական լեզուն էն է, որ հասկանաս։ Գուցե Կանադայի ներկայացուցիչները համարում են, որ իրենց երկրի համար շատ վատ է, որ ընտրությունների նախաշեմին ընդունեն մեկին, որը թքում է մարդկանց վրա։ Գուցե հաշվարկում են, որ հենց հանդիպումն Ալենի հետ, հայ համայնքի ձայներ կկորցնի։ Ամեն երկրում չէ, որ ընդունելի է ժողովրդի վրա թքելը։

2024թ․ դեկտեմբերին ՔՊ-ն բարձրացրեց դիվանագետների աշխատավարձը 80 տոկոսով։ Ասացին՝ ՀՀ շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար 80 տոկոս հավելավճար է պետք։ Բարձրացրեցին, բայց ո՞ր աշխատանքի համար, էդ ո՞ր երկրի շահերն են պաշտպանել։ Կրկնակի աշխատավարձ ուզողները կրկնակի լա՞վ են աշխատում։ Որ Սիրիայում մի քիչ խառնվեց իրար, հյուպատոսը թողեց ժողովրդին փախավ, նա ո՞ւմ շահերն էր սպասարկում։ Դեսպաններդ ընդամենը աշխատավարձ ստացողներ են․ նայեք Եվրոպային, որտեղ ուզում եք մտնեք։ Ամերիկային նայեք․ ղեկավարի մի որոշմանը դեմ լինելով՝ դեսպաններ են հրաժարական տալիս, ձեզանից ո՞ր մեկն է հրաժարական տալիս Նիկոլի քաղաքականության պատճառով․ ասում է՝ ՀԱՊԿ-ի հետ խորացնում ենք, ձեզ համար ՕՔ է, ասում է՝ սառեցնում ենք, ձեզ համար ՕՔ է, ասում է Ռուսաստանի հետ աննախադեպ ծրագիր ունենք, ձայն չեք հանում, ասում է Եվրամիություն ենք մտնում, ձայն չեք հանում։ Կարևորը թող ձեզ փող տա, մնացածը հեչ, շատ շատ մեկ մեկ էլ զանգի ասի կնիկս ձեր երկիր է այցելում, տեսեք որ խանութներն է գնում, որ ուղկեցեք, մեկ էլ տեսեք որտեղից կարող եք մարդ-մուրդ ճարեք, որ դահլիճ լցրեք, որ ես գամ։ Ձերը աշխատավարձ չէ, լռության թոշակ է, գլուխը կախ ենթարկվելու գին է։ Դրա համար էլ Նիկոլի կինը իրեն իրավունք է վերապահում դիվանագետներին համարել քայլող, խոսող, շնչող-արտաշնչող, անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ տեսլականի մի բարդույթ։ Թույլ եք տվել։ Աննա Հակոբյանը վիրավորում է դիվանագետներին, ոչինչ չեն անում, Նիկոլ Փաշինյանը վիրավորում է դատավորներին, ոչինչ չեն անում, Ալիևը վիրավորում է Փաշինյանին, ձայն չեն հանում, Ադրբեջանը սպառնում է դեսպաններին, ձեն չեն հանում։ Է՛ս է ձեր դիվանագիտությունը։

Քա՞նի փորձառու դիվանագետի անուն տամ, որ հրաժարվել եք ծառայությունից ու ձեր նեղ կռուգից նշանակել եք մարդիկ, որոնք ընդամենը լեզու գիտեն։ Դիվանագիտական նշանակումներն անգամ քաղաքական խաղերով եք անում․ Սավել Բալասանյանի հետ դաշինք կազմեցիք, տղային նշանակեցիք դեսպան, հետը երկու ամիս հետո վատացաք, հետ կանչեցիք պաշտոնից։ Էս ա ձեր դիվանագիտության լրջությունը։ Սենց բաների պատճառով է, որ լուրջ չեն ընդունում և ոչ մի տեղ։  Դիվանագիտությունը նաև անձնական կապերն են․ որպես պետության ղեկավար, քո արտգործնախարարը կարո՞ղ եք մի երկրի անուն տալ, որ ղեկավարության հետ մտերիմ հրաբերություններ ունեք ու պետք եկած տեղը կարող եք հարցեր լուծել ձեր անձնական կապերի շնորհիվ։

Կարճ ասած՝ դիանագիտությունը երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու թիվ 1 գործիքն է։ Կարո՞ղ է Նիկոլի օրոք դիվանագիտությունն ապահովել այդ անվտանգությունը, խաղաղություն մեր երկրի շուրջ, ավելացնել բարեկամների, պակասեցնել հակառակորդների, թշնամիների թիվը։ Ոչ  ու ոչ։ Ձեր դիվանագիտությունը, ինչպես ասում էր Նիկոլը, նստած է իշաոտնուկին։ Դրա համար էլ դուք մեր 30 տարվա դիվանագիտական ինչ հաջողություն կար, գետնով տվեցիք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>